Լյուդովիկոս VI Թանձրամարմին (ֆր.՝ Louis VI Le Gros, l’Eveillé ou le Batailleur, (դեկտեմբերի 1, 1081 կամ 1081[1], Փարիզ - օգոստոսի 1, 1137 կամ 1137[1], Château de la Douye, Բեթիսի Սեն Պիեր), Ֆրանսիայի թագավոր 1108 թ.-ից։ Կապետինգների դինաստիայից։ Սկիզբ է դրել թագավորական իշխանության ամրապնդմանը։ Իր քաղաքականության մեջ հենվել է քաղաքների (նրանց շնորհել է կոմունայի իրավունք) և եկեղեցու վրա։ Ամուսնացած է եղել երեք անգամ. երրորդ կնոջից՝ Ադելաիդա Սավոյացուց ունեցել է 9 զավակ՝ 7 որդի և 2 դուստր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 643)։