Լուիս Գալվան
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 24, 1948[1][2] (76 տարեկան) | ||
Ծննդավայր | Fernández, Santiago del Estero, Santiago del Estero, Արգենտինա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուիս Ադոլֆո Գալվան (իսպ.՝ Luis Adolfo Galván, փետրվարի 24, 1948[1][2], Fernández, Santiago del Estero, Santiago del Estero, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, 1978 թվականի աշխարհի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիս Ադոլֆո Գալվանը ծնվել է ֆերմերի ընտանիքում։ Վաղ տարիքից նա ուներ երկու հետաքրքրություններ՝ ֆուտբոլ և ուսում։ Գալվանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1970 թվականին Կորդովայի «Տալերես» ակումբում։ Այս ակումբում անցել է Գալվանի կարիերայի մեծ մասը։ 1974 թվականին նա ամուսնացել է Մարիա Քրիստինա Բուստամանտեի հետ։
Հաշվի առնելով «Տալերես»-ի հնարավորությունները՝ Գալվանն այդպես էլ չկարողացավ դառնալ Արգենտինայի չեմպիոն, սակայն նրա անվան հետ կապված է թիմի պատմության լավագույն նվաճումներից մեկը։ 1977 թվականին «Տալերես»-ը երկրորդ տեղն Է զբաղեցրել Նասիոնալի առաջնությունում, իսկ 1976 և 1978 թվականներին թիմը մնացել է միայն պատվանդանից մեկ քայլ հեռավորության վրա։ Բացի այդ, 1980 թվականին Գալվանն օգնել է իր թիմին նվաճել Մետրոպոլիտանոյի մրցաշարի բրոնզե մեդալները։
1975 թվականին Գալվանը նորամուտը նշեց Արգենտինայի ազգային հավաքականում։ Երեք տարի անց նա արդեն Արգենտինայի համար հաղթական աշխարհի առաջնությունում հանդես է եկել հիմնական կազմում, այդ թվում՝ մասնակցել է Նիդերլանդների հավաքականի դեմ եզրափակիչ խաղին (3:1)։
Արգենտինայի համար անհաջող 1982 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գալվանն ավարտեց ելույթները «Ալբիսելեստ»-ում։
1982 թվականին Լուիսը հեռացավ «Տալերես»-ից՝ տեղափոխվելով «Լոմա Նեգրա» թիմ, որին Բարձրագույն լիգայում որակավորմանը նպաստեց 1983 թվականի Նասիոնալի մրացշարը։ Դրանից հետո՝ մրցաշրջանի ընթացքում, հանդես է եկել «Տալերես»ի գլխավոր հակառակորդների կազմում՝ Կորդովայի «Բելգրանո» ակումբում։ 1986 թվականին Գալվանը հանդես է եկել Բոլիվիայի ամենատիտղոսակիր ակումբում՝ «Բոլիվար»-ում։ Այդ ժամանակ Բոլիվարը երկրի չեմպիոն էր, սակայն 1986 թվականին թիմին չի հաջողվել պահպանել իր տիտղոսը։ Գալվանը վերադարձել է հարազատ «Տալերես», որտեղ վերջին մրցաշրջանն անցկացրել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
1988 թվականին Գալվանը հանդես է եկել հայրենի քաղաքի սիրողական թիմում՝ «Ատլետիկո Ֆերնանդես», իսկ 1989 թվականին՝ մեկ այլ սիրողական ակումբում՝ «Տալերես» (Խեսուս-Մարիա), որից հետո վերջնականապես ֆուտբոլում ավարտել է ելույթները 41 տարեկան հասակում։
Լուիս Գալվանը ճանաչվել է «Տալերես»-ի պատմության մեծագույն պաշտպան[3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի փոխչեմպիոն (1) 1977 (Նասիոնալ)
- Արգենտինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) 1980 (Մետրոպոլիտանո)
- Աշխարհի չեմպիոն (1) 1978
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Hugo García (22 сентября 2010). «De Talleres, santiagueños y ganadores» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին. «el mejor defensor de la historia albiazul, luego campeón del mundo en 1978»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալվանի կենսագրությունը Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
- Վիճակագրություն
- Կայքէջը՝ ՖԻՖԱ-ի կայքում Արխիվացված 2014-09-22 Wayback Machine
- Կայքէջը՝ «Տալերես»-ի երկրպագուների կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Գալվան» հոդվածին։ |
|