Լուիզա Աստոն
Լուիզա Աստոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1814[1] |
Ծննդավայր | Gröningen, Börde district, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1871[2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Wangen im Allgäu, Ռավենսբուրգ, Տյուբինգեն, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | գրող և խմբագիր |
Ծնողներ | հայր՝ Johann Gottfried Hoche? |
Louise Aston Վիքիպահեստում |
Լուիզա Աստոն (գերմ.՝ Louise Franziska Aston, նոյեմբերի 26, 1814[1], Gröningen, Börde district, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[1] - դեկտեմբերի 21, 1871[2], Wangen im Allgäu, Ռավենսբուրգ, Տյուբինգեն, Գերմանիա[1]), գերմանացի գրող և քաղաքական գործիչ։ Կոչել են «գերմանական Ժորժ Սանդ»։ Նա հայտնի ֆեմինիստ էր, ժողովրդավարության, ազատ սիրո և սեքսուալության պաշտպան և հայտնի է դարձել տղամարդու հագուստի ցուցադրական կրմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Աստոնը ծնվել է 1814 թվականի նոյեմբերի 26-ին Գրինենգեն քաղաքում։
1846 թվականին վտարվել է Բեռլինից՝ հեղափոխական գործիչների հետ շփվելու համար. նա բնակություն է հաստատել Շվեյցարիայում։
1848 թվականին Շլեզվիգում անցկացվող արշավի ընթացքում նա գնաց այնտեղ որպես բուժքույր, և այնուհետև սկսեց խմբագրել հեղափոխական «Der Freischärler» թեթրը Բեռլինում։ Այս թերթն արգելված էր, և ինքը՝ Լուիզա Աստոնը, վտարվեց Գերմանիայից։
1850 թվականին ամուսնացել է դոկտոր Էդվարդ Մեյերի հետ։ Երբ վերջինս Ղրիմի պատերազմի ընթացքում որպես բժիշկ գնաց ռուսական բանակ, Լուիզա Աստոնը նրա հետ գնաց Ռուսական կայսրություն և պատերազմից հետո նրա հետ հաստատվեց Խարկով քաղաքում, որտեղ նա բնակվում էր մինչև 1857 թվականը[3]։
Լուիզա Աստոնը մահացել է 1871 թվականի դեկտեմբերի 21-ին Վանգեն քաղաքում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Wilde Rosen" (1846),
- "Freischärler Reminiscenzen" (1849),
- "Revolution und Contrerevolution" (1849)
- "Aus dem Leben einer Frau" (1847)
- "Lydia" (1848)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 WeChangEd
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Астон Луиза». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Աստոն» հոդվածին։ |
|