Լուբյանսկայա հրապարակ
Լուբյանսկայա հրապարակ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Անվանվել է | Ֆելիքս Ձերժինսկի |
Մակերես | |
Լուբյանսկայա հրապարակ (ռուս.՝ Лубянская площадь, ներառյալ նախկին Վլադիմիրյան դարպասները, 1926-1990 թվականներին - Ձերժինսկու հրապարակ), հրապարակ Մոսկվայի կենտրոնում, Կարմիր հրապարակից ոչ հեռու, որը գտնվում է Թատերական ուղանցման, Նիկոլսկայա փողոցի, Նոր հրապարակի, Լուբյանսկի ուղանցման, Մյասնիցկայա փողոցի, Բոլշայա Լուբյանկա և Պուշեչնի փողոցների միջև։
Անվան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում անվանումը տրվել է Լուբյանկա տեղանքի հետ կապված, որն էլ իր հերթին կոչվել է Լուբյանիցա և եղել է Մեծ Նովգորոդի շրջաններից։ Լուբյանկա տեղանունը առաջին անգամ տարեգրության մեջ հիշատակվում է 1480 թվականին, երբ Իվան III-ը կարգադրեց հանրապետության անկումից հետո Մոսկվայից տեղահանված նովգորոդցիներին բնակություն հաստատել այդ վայրում։ Նովգորոդցիների մասնակցությամբ էր, որ կառուցվեց Սուրբ Սոֆիայի եկեղեցին` Նովգորոդի Սոֆիայի տաճարի նմանությամբ և հենց նրանք էլ այդ շրջանը անվանեցին Լուբյանկա։ 19-րդ դարի սկզբին հրապարակը կոչվում էր Նիկոլսկայա՝ այստեղ տեղակայված Կիտայ-գորոդի Նիկոլսկի (Պրոլոմնի) դարպասների անվամբ[1]։
1926 թվականին այն վերանվանվեց Ձերժինսկու հրապարակ՝ ի պատիվ խորհրդային պետական անվտանգության ծառայության հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկու, որը մահացել էր այդ տարվա ամռանը։ Միաժամանակ, Բոլշայա Լուբյանկա փողոցը վերանվանվեց Ձերժինսկու փողոց, իսկ 1990 թվականին հրապարակը դարձյալ կոչվեց իր նախկին անվամբ՝ Լուբյանսկայա հրապարակ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1835 թվականին հրապարակի կենտրոնում Իվան Վիտալիիկողմից կառուցվեց շատրվան։ Շատրվանը ծառայում էր որպես ջրառի ավազան, որտեղ խմելու ջուրը մատակարարվում էր Միտիշչիի ջրատարից։
Լուբյանսկայա հրապարակի տեսքը | Լուբյանսկայա հրապարակ XIX—XX դարերում | «Ռոսիա» Ապահովագրական ընկերության շենքը Լուբյանսկայա հրապարակում |
Խորհրդային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի գարնանը Հակահեղափոխության և սաբոտաժի դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը (ՀԱՀ) զբաղեցրեց Բոլշայա Լուբյանկա փողոցի թիվ 11 շենքը։ Շենքի վրա տեղադրված հուշատախտակը պահպանում է այդ իրադարձության հետ կապված հիշողությունը՝ տեղեկացնելով, որ 1918 թվականի ապրիլից մինչև 1920 թվականի դեկտեմբեր Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին աշխատել է այդտեղ, որպես «ՀԱՀ»-ի նախագահ։ 1927 թվականին Լուբյանսկայա հրապարակը վերանվանվեց Ձերժինսկու հրապարակ։ 1931 թվականին Վիտալիի շատրվանն ապամոնտաժվեց[2] և տեղափոխվեց Ալեքսանդրիյսկի պալատի բակ (որտեղ այժմ գտնվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Նախագահությունը)՝ Նեսկուչնի պուրակում, բայց ներկայումս չի գործում։ 1957 թվականին, հրապարակի կենտրոնում գտնվող ծաղկաթմբի վերևում, տեղակայվեց ճոպաններով ամրացված գորգ–ինքնաթիռ երեխաների պատկերներով[3]։
1958 թվականին հրապարակի կենտրոնում` նախկին շատրվանի տեղում, տեղադրվեց Ձերժինսկու հուշարձանը, որը պատրաստվել էր քանդակագործ Է.Վ.Վուչետիչի կողմից։ 1990 թվականին հրապարակին վերադարձվեց իր պատմական անվանումը։ 1990 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրը, «Հուշամատյան» ընկերությունը հրապարակում կանգնեցրեց Գուլագի զոհերի հուշարձանը՝ Սոլովկիից բերված մեծ քար։ 1991 թվականի օգոստոսի 22-ին, օգոստոսյան խռովության պարտությունից հետո ժողովրդավարական մասսաների տրամադրությունների աճի ֆոնին, Ձերժինսկու արձանը ապամոնտաժվեց և տեղափոխվեց Արվեստի պուրակ՝ Կրիմսկի Վալում գտնվող Նկարչի կենտրոնական տան շենքի մոտ, որտեղ այն գտնվում է մինչ օրս՝ Խորհրդային Միության դարաշրջանի այլ հուշարձանների հարևանությամբ։
Հրապարակի համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական անվտանգության մարմինների շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցը «Ռոսիա» ապահովագրական ընկերության նախկին մասնաշենքն է, որը կառուցվել է 1897-1898 թվականներին ակադեմիկոս Ա. Իվանովի նախագծով, իսկ հետագայում վերակառուցվել է Ալեքսեյ Շչուսևի նախագծով։ Շենքը ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի շտաբ-բնակարանն էր, այնուհետև դարձավ Ռուսաստանի անվտանգության ծառայության շտաբ-բնակարանը։ «Լուբյանկա» բառը այլաբանորեն զուգորդվում է պետական անվտանգության մարմինների հետ (ճիշտ այնպես, ինչպես «Պետրովկան»՝ քրեական հետախուզության վարչության հետ)։
Ռուսաստանի ԱԴԾ նոր շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]1979-1982 թվականներին Բոլշայա Լուբյանկայի (այն ժամանակ Ձերժինսկի փողոց) և Կուզնեցկի կամրջի ձախ անկյունում մի խումբ ճարտարապետներ Բորիս Պալույի և Գլեբ Մակարևիչի ղեկավարությամբ կառուցեցին ԽՍՀՄ ՊԱԿ-ի նոր շենքային համալիրը, որտեղ տեղափոխվեց գերատեսչության ղեկավարությունը։ Շենքը կառուցվել է Ф. Швабе (Ֆ. Շվաբե) ընկերության քանդված շենքի տեղում (ավելի մանրամասն` տե՛ս «Վորովսկու հրապարակ» հոդվածը)։ 1985-1987 թվականներին Մյասնիցկայա փողոցի (այն ժամանակ Կիրովի փողոց) աջ անկյունում նույն ճարտարապետների կողմից կառուցվեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի հաշվողական կենտրոնի շենքը։
ԽՍՀՄ ՊԱԿ-ի հաշվողական կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվողական կենտրոնի շենքը կառուցվել է 1987 թվականին ճարտարապետներ Բորիս Պալույի և Գլեբ Մակարևիչի նախագծով։ Շենքը ներառում է նախկինում գոյություն ունեցող տան ճակատը[4]։ Ներկայումս դա ԱԴԾ Տեղեկատվական անվտանգության կենտրոնն է։
«Մանկական աշխարհ» հանրախանութ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանկական աշխարհ» հանրախանութը ականավոր ճարտարապետ Ալեքսեյ Դուշկինի վերջին ստեղծագործությունն է։ 1953-1957 թվականներին կառուցված շենքը ունեցել է նշանավոր գավիթ։ Այնուամենայնիվ, 2008 թվականին շենքը փակվեց վերանորոգման համար։ Պատմական շենքերի (Մոսկվայի հյուրանոց, Մեծ թատրոն և այլն) վերակառուցման բազմաթիվ այլ նախագծերի նման, «Մանկական աշխարհ»-ի վերակառուցումը բազմիցս քննադատվել է լրատվամիջոցներում։ 2011 թվականի վերջին Պավել Անդրեևը նշանակվեց գլխավոր ճարտարապետ։ Վերջինս հայտարարեց, որ Մանկական աշխարհի վերաբերյալ բոլոր աշխատանքները բացառապես վերականգնողական բնույթ ունեն, այն պետք է ավարտվեր 2013 թվականին։ Վերանորոգված հանրախանութը բացվեց 2015 թվականի գարնանը «Լուբյանկայի Կենտրոնական մանկական խանութ» անվամբ, որը Եվրոպայի ամենամեծ մանկական առևտրի կենտրոնն է։ Բացի այդ, հիմնական գավթում կանգնեցվել էր ժամացույցի ամենամեծ մեխանիզմը աշխարհում` «Մոնումենտալ ռակետան»։ Նախկինում այդ վայրում տեղակայված էր Լուբյանսկի երկկողմ խանութներով առևտրի սրահը (1883, ճարտարապետ` Ալեքսանդր Վեյդենբաում)։
«Բիբլիո Գլոբուս» առևտրի տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բիբլիո-Գլոբուս» (մինչև 1992 թվականը՝ «Գրքերի աշխարհ») առևտրի տունը Մոսկվայի ամենահին և ամենամեծ գրախանութներից մեկն էր և գոյություն ուներ 1957 թվականից (Մյասնիցկայա 6/3, նախկին Ստախեևի առևտրական տուն)։
Պոլիտեխնիկական թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- № 3/4 - Պոլիտեխնիկական թանգարան (1903-1907 - 3-րդ հերթ, ճարտարապետներ` Գեորգի Մակաև, Վասիլի Երամիշանցև, Իվան Ցեդրովսկի[5])
Սոլովեցկի քար և պուրակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սոլովեցկի քար» խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվել է «Հուշամատյան» ընկերության կողմից 1990 թվականին Պոլիտեխնիկական թանգարանի հարակից պուրակում` Լուբյանկայի պետական անվտանգության մարմինների շենքի դիմաց։ Հուշարձանի տեղադրման վայրը ընտրվեց Լուբյանկան, քանի որ հենց այստեղ էին փաստաթղթեր ստորագրվում դավաճանության և հակակոմունիզմի մեջ մեղադրվող մարդկանց զանգվածային ձերբակալությունների համար։
Մոսկվայի վաճառականների ընկերության տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն (1909-1911, ճարտարապետ` Ֆեոդոր Շեխտել[6])
«Նիկոլսկայա» հյուրանոցային համալիր և «Լուբյանկա» մետրոյի կայարանի նախասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում այս վայրում էր գտնվում Կալյազինի Սուրբ Երրորդություն-Մակարևի վանքի եկամտային տունը՝ «Կալյազինսկոյի վանատուն» (Բ. Չերկասսկի նրբ., 3; 1905, ճարտ. Գեորգի Մակաև) և Օրլովա-Դավիդովի եկամտային տունը խանութներով (Նիկոլսկայա փողոց 12)[7]) Հրապարակի հետ կապված մյուս շենքերը գտնվում էին Կիտայգորոդսկայա պատի ետևում, այդտեղ կարելի էր հասնել Պրոլոմնիե (Նոր Նիկոլսկի) դարպասներով[8], որը տանում էր դեպի Մալի Չերկասսկի նրբանցք և Վլադիմիրյան դարպասներ։
1927-1934 թվականներին քանդվեց Կիտայգորոդսկայա պատը։ 1934 թվականին Կալյազինսկու վանատան և Օրլով-Դավիդովի եկամտային տան միջև կառուցվեց մետրոյի «Լուբյանկա» կայարանի նախասրահը։ Նախասրահը բացվեց 1935 թվականին կայարանի հետ միասին։
2000-ականներին հայտնի դարձավ տարածքի վերակառուցման պլանների մասին օգտակար տարածքի զգալի աճով։ Քաղաքի պաշտպանները և «Արխնադզոր» շարժման ակտիվիստները փորձեցին կանխել նոր շինարարությունը՝ նշելով, որ այստեղ պահպանվել են Մոսկվայի համար եզակի մոդեռն դարաշրջանի խճանկարները՝ ծաղկային հարուստ զարդանախշերով։
2010-2012 թվականներին ամբողջությամբ վերակառուցվեց պատմական շենքերի ողջ համալիրը, որը գտնվում էր Նիկոլսկայա փողոցի խաչմերուկում, Լուբյանսկայա հրապարակում, Մեծ և Փոքր Չերկասսկի նրբանցքներում։ Նրանց տեղում, պահպանելով միայն ճակատային պատերը, կանգնեցվեց փոփոխական թվով հարկերով (5-6 + վերին տեխնիկական) նոր հյուրանոցային համալիր, սակայն խճանկարների զգալի մասը շարքից դուրս էր եկել։ Նիկոլսկայա փողոցի կողմից պահպանվել էին միայն պատուհանի եզրապատերի բացվածքների դեկորատիվ շրջանակները։
Համալիրը պատկանում է «Գլորի Էվկալիպտուս» ընկերությանը։ Այստեղ տեղակայված հյուրանոցը` Kempinski ղեկավարման ներքո[9], բացվեց 2013 թվականի հոկտեմբերին՝ «Նիկոլսկայա-Կեմպինսկի» անվանումով[10]։ Տեղափոխվելով ամերիկյան Starwood Hotels & Resorts ընկերության ղեկավարության ներքո՝ 2014 թվականի վերջից այն գործում էր որպես St Regis Moscow Nikolskaya: Հյուրանոցը ուներ 211 սենյակ, կենտրոնական մուտքը Փոքր Չերկասսկի նրբանցքի կողմից էր։
«Նաուտիլուս» առևտրի կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 1990-ականների վերջին` ճարտարապետ Ալեքսեյ Վորոնցովի նախագծով։ Ճարտարապետ քննադատները շենքը համարում են «Լուժկովյան ոճի» նմուշներից մեկը և նշում, որ այն խախտում է հրապարակի ձևավորված ճարտարապետական տեսքը[11][12]։
Մոսկվայի վաճառականների ընկերության առևտրի տուն | «Նիկոլսկայա» հյուրանոցային համալիր | «Նաուտիլուս» առևտրի կենտրոն |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոպոլիտենի «Լուբյանկա» կայարանը գտնվում է Լուբյանսկայա հրապարակի տակ, «Կուզնեցկի մոստ» կայարանը գտնվում էր հրապարակից որոշ հեռավորության վրա։ Երկար տարիներ այստեղ Պոլիտեխնիկական թանգարանի մոտ գտնվում էր 25, 45, 63 տրոլեյբուսների վերջին կանգառը, ինչպես նաև Օխոտնի Ռյադի կողմից անցնում էին 2, 12, 33, 44, 9 տրոլեյբուսները (Օստանկինո հյուրանոցի կողմից)։ Ներկայումս հրապարակով անցնում են մ 2, մ 3, մ 5, մ 8, մ 9, մ 10, մ 27, 38, 101, 122, 144, 158, 904, K, t25, ն1, ն2, ն3, ն6, ն9, ն11, ն12 ավտոբուսները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Москва: все улицы, площади, бульвары, переулки / Вострышев М. И. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — С. 301—302. — ISBN 978-5-699-33874-0
- ↑ «Вечерняя Москва», 17 сентября 1931 г.
- ↑ На Машине Времени в Новогоднюю Москву 1960-го года
- ↑ Москва: все улицы, площади, бульвары, переулки / Вострышев М. И. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — С. 303. — ISBN 978-5-699-33874-0
- ↑ Нащокина М. В. Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 428. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3
- ↑ Нащокина М. В. Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 502. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3
- ↑ Нащокина М. В. Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 462. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3
- ↑ Лубянская площадь. Лубянская электрическая подстанция трамвая
- ↑ «Отель Никольская Кемпински Москва на пороге открытия. 14 марта 2013». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ ««Никольская» сменила брэнд и управляющую компанию 13.08.2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Малинин Н. «Из кича в кэмп перелетая. Последний акт лужковского стиля: "дурь московская"». archi.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Ревзин Г. Лубянский прыщ // Коммерсантъ. — 25-02-99. — № 28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուբյանսկայա հրապարակ» հոդվածին։ |
|