Լորին Քրիստինա Ջերմանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 29-ին Հանթինգտոն-բիչում, Կալիֆոռնիա, ԱՄՆ։ Լորինը ստացել է պարուհու որակավորում Օրանժ-Քաունթի արվեստների ավագ դպրոցում։
Առաջին անգամ հեռուստատեսությունում երևացել է 2000 թվականին։ 2002 թվականին «Maxim» ամսագրի «Hot 100 of 2002» ցուցակում զբաղեցրել է 47-րդ տեղը[2]։ Առավել հայտնի է դարձել «Հոստել 2» ֆիլմում Բեթի դերակատարման շնորհիվ։ 2011 թվականին Լորինը նկարահանվեց «Բաժանում» ֆիլմի գլխավոր դերում[3]։ 2011—2012 թվականներին նկարահանվել է «Հավայի 5-0» սերիալում[4]։ 2012-2015 թվականներին նկարահանվել է «Չիկագոյի հրշեջները» սերիալում[5], ինչի համար 2015 թվականին առաջադրվել է «People’s Choice Awards» մրցանակաբաշխության «Սիրելի կերպար, ում մենք
ամենից շատն ենք կարոտում» անվանակարգում[6]։