Ռիխտերը նկարչություն է ուսանել Դրեզդենի արվեստի ակադեմիայում։ Նրա տաղանդի հետագա զարգացման մեջ մեծ նշանակություն են ունեցել ճանապարհորդությունները՝ հատկապես Իտալիա, որոնց ընթացքում Ռիխտերը ծանոթացել է նազովրեականների և Յոզեֆ Անտոն Կոխի ստեղծագործություններին։ Գերմանիա վերադառնալուց հետո նկարիչը աշխատել է Մեյսենի ճենապակյա արհեստանոցում[Ն 1], ապա Դրեզդենի ակադեմիայում դասավանդել է բնանկարչություն[6][7]։
Ռիխտերը 1830-ական թվականների վերջին ավելի շատ հանդես է եկել որպես նկարազարդող[Ն 2]: Կատարել է շուրջ 3000 փորագրություն և ստեղծել 150 արվեստի գործեր։ Նա դարձել է Գերմանիայի ամենահայտնի արվեստագետներից մեկը[8]։ Միևնույն ժամանակ նրա «մեծ ձևաչափի նկարը», կարծես երկրորդ պլան է մղվել։ Զարգացող աչքի հիվանդությունը գրեթե կուրացրել է նկարչին, և նա 1873 թվականին ստիպված է եղել նկարն անավարտ թողնել։ Բնանկարի վարպետ Ռիխտեն այդ մասին արտահայտել է 1828 թվականին գրա ծ իր «Մի գերմանացի նկարչի կյանքի հուշեր» գրքում։
Բնանկարչությունը, ինչպես և երաժշտությունը, առաջացնում է ոչ թե հստակ, պարզ մտքերի արտահայտում, այլ՝ ընդամենը ընդհանուր զգացմունքների և ապրումների։ Այդպես է ստացվում, քանի որ բնության լեզուն հասկանալու բանալին վաղուց կորցրել ենք և ինքներս հեռացել ենք բնության մեծ ներդաշնակությունից։ Հավանաբար, այդ է պատճառը, որ բնության հիասքանչությունը դիտելիս մեր մեջ առաջացած զգացողությունների մեծ մասը մելանխոլիկ և նոստալգիկ բնույթ են ունենում։
↑Մեյսենը Գերմանական ճենապակյա ապրանքանիշ է, որի անունը ծագել է սաքսոնական Մայսեն քաղաքից, որտեղ առաջին անգամ ճենապակու արտադրությունն իրականացվեց Եվրոպայում։
↑Ռիխտերը նկարազարդել է նաև Գրիմ եղբայրների հեքիաթների հրատարակությունների համար։