Լյուդովիկ Մեծ
Լյուդովիկ Մեծ | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | մարտի 5, 1326 |
Ծննդավայր | Visegrád, Szentendre District, Պեշտ, Հունգարիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1382 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Տրնավա, Trnava District |
Թաղված | Սեկեշֆեխերվարի տաճառ |
Դինաստիա | Capetian House of Anjou? |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Հայր | Կառլ I Հունգարացի |
Մայր | Ելիզավետա Լեհաստանցի |
Ամուսին | Margaret of Bohemia, Queen of Hungary? և Էլիզաբեթ Բոսնիացի |
Զավակներ | Catherine of Hungary?, Մարիա և Յադվիգա Անդեավենսկա[1] |
Պարգևներ | |
Լյուդովիկ Մեծ ((հունգ.՝ I. (Nagy) Lajos), համաձայն հունգարական ավանդության՝ Լայոշ Մեծ, համաձայն լեհական ավանդության՝ Լյուդվիկ Մեծ (լեհ.՝ Ludwik Węgierski, մարտի 5, 1326, Visegrád, Szentendre District, Պեշտ, Հունգարիա - սեպտեմբերի 10, 1382, Տրնավա, Trnava District), 1342 թվականի հուլիսի 26-ից` Հունգարիայի թագավոր, 1370 թվականի նոյեմբերի 17-ից` Լեհաստանի թագավոր[2][3]։ Սերում է Անժուական դինաստայից։
Լյուդովիկ Մեծը եղել է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի Եվրոպայի ամենաականավոր կառավարիչներից մեկը, որի օրոք իր երկրի սահմանները ձգվել են Ադրիատիկ ծովից մինչև Սև ծով։ Իր վասալների շարքում են եղել Բոսնիական թագավորության, Սերբիայի, Վալախիայի, Մոլդովայի և Բուլղարիայի կառավարիչները։ Բավականին երկար տարիներ Վենետիկի հանրապետության հետ պատերզամներ է մղել։ Եղել է Նեապոլի թագավորության գահի հավակնորդներից մեկը։ Նա եղել է Եվրոպայի այն կառավարիչներից մեկը, որը առճակատման մեջ է մտել թուրք-օսմանների հետ։ Նրա կառավարման օրոք միջնադարյան Հունգարիան հասել է իր քաղաքական ազդեցության գագաթնակետին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդովիկը եղել է Հունգարիայի թագավոր Կառլ Ռոբերտի որդին։ Հունգարական գահին տիրացել է հոր մահից հետո՝ 1342 թվականին։
1347-1348 թվականներին արշավել է Նեապոլի ուղղությամբ՝ զոհված եղբոր վրեժը լուծելու նպատակով, սակայն Սև մահվան համաճարակի բռնկման պատճառով արշավանքը հաջողությամբ չի պսակվել։
1350 թվականին կրկին արշավել է Նեապոլի ուղղությամբ՝ այս անգամ գրավելով այն, քաղաքի կառավարությունը հանձնել է մորը՝ Ելիազավետա Պոլսկային, իսկ անձամբ ինքը ուշադրությունը կենտրոնացրել է Դալմաթիայի վրա՝ համարելով, որ այն Հունգարիայի համար ավելի մեծ նշանակություն ունի քան Իտալիան։
Դալմաթիան իր տիրապետության տակ վերցնելու համար Լյուդովիկը վենետիկցիների հետ համառ պայքար է մղել։ Արդյունքում՝ կոտրելով նրանց դիմադրությունը, ստիպել է նրանց, որպեսզի Դալմաթիան ճանաչեն Հունգարիայի մաս։
1365 թվականին պայքար է սկսել Բուլղարիայի թագավոր Իվան Շիշմանի դեմ և արդյունքում գրավել է Վիդինը, սակայն Շիշմանի՝ թուրք-օսմանների հետ միավորվելու պատճառով Լյուդովիկին չի հաջողվել երկար մնալ գրաված տարածքներում։
1370 թվականին՝ Կազիմիր III Մեծի մահվանից հետո, Լյուդովիկը տիրացել է լեհական գահին։ Այդ կերպ Լյուդովիկի տերության սահմանները Բալկաններից ձգվել են մինչև Բալթիկ ծով և Սև ծովի ափամերձ հատվածներից մինչև Ադրիատիկ ծով։
1376 թվականին Լիտվայի իշխաններ Կեյստուտ և Լյուբարտ Հեդիմովիչները Յուրի Նարիմունտովիչի հետ միասին արշավել են Փոքր Լեհաստանի ուղղությամբ՝ հասնելով մինչև Սանդոմեժ և Տարնուվ։
1377 թվականին Լյուդովիկ Մեծի պատասխան արշավանքի արդյունքում Յուրի Նարիմունտովիչը զրկվել է իր տիրապետության տակ գտնվող տարածքներից։ Գրաբովեցի ամրոցը, Խելմը, Բելզը, Հորոդլոն և Վսեվոլոժը անցել են Լյուդովիկ Մեծի տիրապետության տակ[4]։
Նրա նախաձեռնությամբ լույս են տեսել գահի իրավունքների վերաբերյալ մի շարք օրենքներ։
Լյուդովիկ Մեծը Վիշեգրադի փոխարեն իր տերության մայրաքաղաք է հռչակել Բուդան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդովիկ Մեծը ամուսնացած է եղել երկու անգամ (իր առաջին կնոջ՝ Մարգարիտա Լյուքսեմբուրգացու վաղաժամ մահվանից հետո ամուսնացել է Ելիզավետա Բոսնիացու հետ), սակայն որդիներ չի ունեցել։ Ելիզավետայից ունեցել է երեք դուստր։
Փորձելով պահպանել պետության ամբողջականությունը՝ Լյուդովիկը ժառանգորդ է հռչակել իր ավագ դստերը՝ Մարիային։ 1382 թվականին՝ Լյուդովիկ ՄԵծի մահվանից հետո, իշխանությանը տիրանալու համար պայքար է սկսվել և որպես հետևանք Անժուական հսկայական միապետությունը փլուզվել է։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տոն Վերժինեկում (հեղինակ՝ Յան Մատեյկո)
-
Պողոս առաքյալի մասունքների տեղափոխումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Новодворский В. Ядвига (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 490—491.
- ↑ Louis I. (2009). In Encyclopædia Britannica. Retrieved 24 April 2009, from Encyclopædia Britannica Online: http://www.britannica.com/EBchecked/topic/348730/Louis-I Արխիվացված 2014-10-25 Wayback Machine
- ↑ Louis I (of Hungary and Poland) Արխիվացված 2009-11-03 Wayback Machine. 2009-11-01.
- ↑ Rocznik Kujawski. MPH. Tomus 3. - Lwow. - 1878.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Лаврентьевич Липовский (1890–1907). «Людовик, венгерские короли». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)