Լի Գրանտ
Լի Գրանտ | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1925 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1931 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան |
Կրթություն | Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց, Neighborhood Playhouse թատերական դպրոց, HB Studio և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Առնոլդ Մենոֆ և Joseph Feur? |
Երեխա(ներ) | Դայնա Մենոֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Լի Գրանտ (ծննդյամբ Լյովա Հասկել Ռոզենթալ), (անգլ.՝ Lee Grant, ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1925 և ոչ ուշ քան հոկտեմբերի 31, 1931, Նյու Յորք շրջան), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Էմմի» մրցանակների մրցանակակիր, կինոռեժիսոր, 1950-ականներին հայտնվել է Հոլիվուդյան հակամունիստական սև ցուցակում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյովան ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 31-ին (ըստ տարբեր աղբյուրների՝ ծննդյան տարին տատանվում է 1925-1928 թվականների միջև) Նյու Յորքում, հրեաների ընտանիքում, որը ներգաղթել է Արևելյան Եվրոպայից։ Նրա մայրը՝ Վիտին, դպրոցի ուսուցիչ էր, իսկ հայրը՝ Աբրահամ Վ. Ռոզենթալը անշարժ գույքի գործակալ։ Չորս տարեկանում Լյովան դարձել է բալետի պարուհի, ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտենի օպերայում, իսկ ավելի ուշ հետաքրքրվել է պարով ու դերասանությամբ։ Նա հնարել է իր բեմական անունը՝ Լի Գրանտ, համատեղելով Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ երկու գեներալի ազգանուններ[1]։
Լի Գրանտի առաջին հաջողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Բրոդվեյի թատրոնում «Դետեկտիվ պատմություն» պիեսում խաղացել է գողի դերը։ Դեբյուտը ֆիլմում կատարել է 1951 թվականին՝ Սիդնի Քինգսլիի «Դետեկտիվ պատմություն» պիեսի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում, որից հետո նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար|«Օսկար]]ի»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար]] և մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։ 1950-ական թվականներին Լի Գրանտին հրավիրել են հակաամերիկյան գործունեության հանձնաժողով, որպեսզի իր ամուսնու, դրամատուրգ Առնոլդ Մանոֆի դեմ ցուցմունք տա։ Բայց նա հրաժարվել է ներկայանալ և ցուցմունք տալ, ինչի արդյունքում նա ընկել է Հոլիվուդի «Սև ցուցակ»[2]։ Լի Գրանտի համար մեծ կինոյում գրեթե մեկ տասնամյակ հայտնվելուց հետո փակվեց, նա զբաղվել է իր կարիերայով թատրոնում և հեռուստատեսությունում։ 1966 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ «Փեյթոն Փլեյս» հեռուստասերիալում Ստելլաի դերը կատարելու համար[3]։
Լի Գրանտի կինոյի կարիերան սկսել է վերակենդանանալ 1960-ականների վերջին։ 1967 թվականին նա խաղացել է Ժաքլին Սյուզանի «Տիկնիկների հովիտ» գրքի հիման վրա նկարանահանած ֆիլմում։ Նա ևս երեք անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ 1971 թվականին «Երկիրի տերը» ֆիլմում ունեցած դերակատարման համար և 1977 թվականին՝ «Անիծյալի ճանապարհորդություն» ֆիլմում, իսկ 1976 թվականին նրան շնորհվել է «Օսկար» մրցանակ՝ «Շամպուն» ֆիլմում ունեցած դերի համար։ 1971 թվականին դերասանուհին երկրորդ անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել «Նեոնային առաստաղ» ֆիլմի դերի համար։ 1970-ականներին Լի Գրանտը զբաղվել է ռեժիսորական աշխատանքով, իսկ 1986 թվականին նրա «Ամերիկայում և դրանից դուրս» վավերագրական ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։
Ընտրված Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1951 | ֆ | Դետեկտիվ պատմություն | Detective Story | խանութպան |
1953—1954 | ս | Փնտրում եմ վաղվա օրը | Search for Tomorrow | Ռոուզ Պիբոդի |
1955 | ֆ | Փոթորիկ վախ | Storm Fear | Էդնա Ռոջերս |
1963 | ֆ | Պատշգամբ | The Balcony | Կարմեն |
1965—1966 | ս | Փեյթոն Փլեյս | Peyton Place | Ստելլա Կերնակ |
1967 | ֆ | Տոթ հարավային գիշերվա ժամանակ | In the Heat of the Night | Տիկին Լեսլի Կոլբերտ |
1967 | ֆ | Տիկնիկների հովիտ | Valley of the Dolls | Միրիամ |
1967 | ս | Մեծ հովիտ | The Big Valley | Ռոզի Ուիլյամս |
1968 | ֆ | Բարի երեկո տիկին Քեմփբել | Buona Sera, Mrs. Campbell | Ֆրից Բրեդդոկ |
1969 | ֆ | Կորած | Marooned | Սելյա Պրուտտ |
1971 | ս | Կոլոմբո | Columbo | Լեսլի Ուիլյամս |
1975 | ֆ | Շամպուն | Shampoo | Ֆելիցիա Կարպֆ |
1976 | ֆ | Ճանապարհորդություն անիծյալների համար | Voyage of the Damned | Լիլիան Ռոզեն |
1977 | ֆ | Օդանավակայան 77 | Airport '77 | Կարեն Ուոլաս |
1978 | ֆ | Օմեն 2 Դամիեն | Damien։ Omen II | Էն Թորնը |
1978 | ֆ | Ռոյ | The Swarm | Անն Մակգրեգոր |
1991 | ֆ | Պաշտպանելով ձեր կյանքը | Defending Your Life | Լենա Ֆոստեր |
1996 | ֆ | Սա իմ երեկույթն է | It's My Party | Ամալիա Ստարկ |
2000 | ֆ | Դոկտոր Թին և նրա կանայք | Dr. T & the Women | բժիշկ Հարպեր |
2001 | ֆ | Մալհոլանդ Դրայվ | Mulholland Drive | Լուի Բոններ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաննի կինոփառատոն 1952-«Լավագույն դերասանուհի» («Դետեկտիվ պատմություն»)
- «Էմմի»
1966-«Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի դրամատիկական սերիալի» («Փեյթոն Փլեյս»)
1971-«Լավագույն դերասանուհի կարճ սերիալում» («Նեոնային առաստաղ»)
- «Օսկար» 1976-«Երկրորդ պլանի լավագույն դերասանի համար» («Շամպուն»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lee Grant – Broadway Cast & Staff | IBDB». www.ibdb.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ August 3, CBS News; 2014; Am, 10:38. «Lee Grant on life beyond the Hollywood blacklist». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
:|last2=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Lee Grant». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Գրանտ at the Internet Movie Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Գրանտ» հոդվածին։ |
|
- Ծննդյան ամսաթիվը չորոշված անձինք
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- Ապրող անձինք
- 1920-ականների ծնունդներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ