Լինկուվա
Լինկուվա | |
---|---|
Տեսակ | քաղաք և բնակավայր |
Երկիր | Լիտվա[1] |
Վարչատարածք | Pakruojis District Municipality? |
ԲԾՄ | 98 մետր և 78 մետր |
Մակերես | 3,3 կմ² |
Առաջին հիշատակում | 1370 |
Լինկուվա (լիտ.՝ Linkuva), քաղաք Լիտվայի հյուսիս-արևմուտքում։ Շյաուլյայում գտնվող Պակրուոյ շրջանի Լինկուվա ստարոստվայի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Պակրուոյիսից 18 կմ հեռավորության վրա։ Քաղաքից 6 կմ հեռավորության վրա սկիզբ է առնում Բերժտալիս (լիտ.՝ Beržtalis) գետը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հիշատակվել է 1371 թվականին։ Հայտնի է 16-րդ դարից[2]։ Լինկուվայի առաջին կաթոլիկ կոստյոլը կառուցվել է 1593 թվականին։ Լեհաստանի բաժանման ժամանակ անցել է Ռուսական կայսրությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի ամառվանից, օկուպացվել է գերմանական բանակի կողմից։ 1915-1916 թվականներին գերմանական բանակի կողմից կառուցվել է Շյաուլյայ-Պասլավիս նեղ երկաթուղային ճանապարհը (փակվել է 1996 թվականին[3])։ Մինչև 1917 թվականը կրել է Լինկովո անունը[2]։ 1937 թվականին բացվել է գրադարան։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև 1940 թվականը, եղել է Լիտվայի կազմում։
1940-1991 թվականներին եղել է Լիտվական ԽՍՀ-ի կազմում։ 1941 թվականի ամռանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գրավվել է գերմանական բանակի կողմից։ Ազատագրվել է 1944 թվականին։ Քաղաք է 1950 թվականից։ Եղել է Լինկուվա շրջանի վարչական կենտրոնը, որը վերացվել է 1959 թվականի դեկտեմբերի 7-ին։
1991 թվականից Լիտվայի կազմում է։ 1993 թվականից եղել է Լինկուվա ստարոստվայի վարչական կենտրոնը։ 1995 թվականի մարտի 17-ին հաստատվել է քաղաքի զինանշանը (զինանշանի նկարի հեղինակ՝ Յուոզաս Գալկուս (Juozas Galkus))[4]։
Քաղաքի զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշանի վրա պատկերված է տեղական եկեղեցին։ Երեքնուկները խորհրդանշում են գյուղատնտեսությունը, իսկ փայտամածը՝ գետին բնորոշ ոլորանը[5]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին քաղաքում սկիզբ է դրվել պանրի արտադրությանը[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինկուվայի բնակչության դինամիկան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | 1833 | 1897 | 1923 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2010 | ||||
Բնակչություն, մարդ | 745 | 2 077 | 1 851 | 2 144 | 1 950 | 1 876 | 2 025 | 1 797 | 1 731 |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Աստվածածնի կոստյոլ (St. Virgin Mary Škaplierinės), որը կառուցվել է 1593 թվականին, իսկ հրդեհից հետո վերանորոգվել է 1745 թվականին
- Կարմելիտների վանք, որը կառուցվել է 1773 թվականին
- 1799 թվականի մատուռ
- Սինագոգ, որը կառուցվել է 1890 թվականին
- Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի գերեզմանոց
- Քանդակների այգի, որը բացվել է 2004 թվականին
- Դպրոցի պատմության թանգարան
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոնաս Բուչաս (Jonas Bučas)՝ լիտվացի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, Վիլնյուսի համալսարանի ռեկտոր (1948-1956) և Լիտվայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1946)
- Վլադաս Գարաստաս (Vladas Garastas)՝ լիտվացի հայտնի բասկետբոլի մարզիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 БЭС
- ↑ «Энциклопедия отечественных узкоколеек». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Геральдика.ru
- ↑ Линкувское староство
- ↑ БСЭ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրջանային վարչության կայք
- «Miesto tinklalapis Լինկուվ քաղաքի կայք».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինկուվա» հոդվածին։ |
|