Լենա Բիթրիս Մորթոն
Լենա Բիթրիս Մորթոն | |
---|---|
Ծնվել է | 1901 |
Ծննդավայր | Բաթ շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 10, 1981 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ցինցինատիի համալսարան և Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան |
Մասնագիտություն | ուսուցչուհի և գրականագետ |
Լենա Բիթրիս Մորթոն (անգլ.՝ Lena Beatrice Morton, 1901, Բաթ շրջան, Կենտուկի, ԱՄՆ - հունվարի 10, 1981), ամերիկացի մանկավարժ և գրականագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենա Բիթրիս Մորթոնը ծնվել է 1901 թվականին, ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Բաթ շրջանում։ Սյուզի Մորթոնի և Վիլիամ Մորթոնի աղջիկն է։ Միջնակարգ դպրոց հաճախել կարողանալու համար նրա ընտանիքը տեղափոխվել է Օհայո[1]։ Ընդունվել է Ցինցինատիի համալսարան, որտեղ եղել է առաջին սևամորթ կանանց ակումբի հիմնադիրը[2]։ Համալսարանն ավարտել է 1922 թվականին[3]։ 1947 թվականին ավարտել է Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարանի դոկտորանտը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենա Բիթրիս Մորթոնը դասավանդել է ավագ դպրոցում և քոլեջում անգլերենի դասընթացներ է տվել։ Նա եղել է Տեխասի քոլեջի հումանիտար հոսքի ղեկավարը[5]։ Նա Շվեյցարիայում եղել է միջազգային արվեստի ինստիտուտի և նամակների գիտաշխատող[6]։ Նա նաև դասավանդել է Թենեսի նահանգի Լեյնի քոլեջում[7], և Օկլահոմայի Լենգստոնի համալսարանում[8]։
Լենա Բիթրիս Մորթոնի կողմից ստեղծված գրքերն են. Ամերիկայի սևամորթ բանաստեղծը (անգլ.՝ Negro Poetry in America) (1925)[9], Հրաժեշտ հանրակրթական դպրոցներին, ես ուրախ եմ, որ մենք հանդիպեցինք։ Ձեռնարկ ուսուցիչների համար (անգլ.՝ Farewell to the Public Schools, I'm Glad We Met: A Handbook for Teachers) (1952)[10], Man Under Stress (1960)[11] Patterns of Language Usage, My First Sixty Years: Passion for Wisdom (1965)[12], և The Influence of the Sea Upon English Poetry from the Anglo-Saxon to the Victorian Period (1976)[2][13]:
Անձնական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենա Բիթրիս Մորթոնը մահացել է 1981 թվականին՝ 79 տարեկան հասակում[14]։ Չի ամուսնացել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ George C. Wright, A History of Blacks in Kentucky: In Pursuit of Equality, 1890-1980 (University Press of Kentucky 1992): 122. ISBN 9780916968212
- ↑ 2,0 2,1 "Lena B. Morton" Արխիվացված 2017-02-13 Wayback Machine Notable Kentucky African Americans Database, University of Kentucky.
- ↑ "Negro Higher Education in 1921-1922" The Crisis (July 1922): 108-109.
- ↑ Case Western Reserve University, Convocation for Conferring Degrees (1947) Արխիվացված 2017-02-13 Wayback Machine: 13.
- ↑ "People" Jet (June 8, 1967): 44.
- ↑ "For the Record" Jet (March 8, 1962): 40.
- ↑ Laneite Արխիվացված 2015-09-06 Wayback Machine (1954): 18.
- ↑ Langston University Catalog (1950-1951): 9.
- ↑ Lena Beatrice Morton, Negro Poetry in America (Stratford 1925).
- ↑ Helen Adele Whiting, "A Teacher's Wisdom", Phylon 14(1)(1953): 115.
- ↑ "For the Record" Jet (January 12, 1961): 38.
- ↑ Lena Beatrice Morton, My First Sixty Years: Passion for Wisdom (Philosophical Library 1965).
- ↑ Lena Beatrice Morton, The Influence of the Sea Upon English Poetry from the Anglo-Saxon to the Victorian Period (Revisionist Press 1976)
- ↑ "Scholar Lena Morton Succumbs at Age 79" Cincinnati Enquirer (January 15, 1981): 53.