Jump to content

Լարս Սոբի Քրիստենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարս Սոբի Քրիստենսեն
նորվ.՝ Lars Saabye Christensen
Ծնվել էսեպտեմբերի 21, 1953(1953-09-21)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[2]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ և դրամատուրգ
ՔաղաքացիությունԴանիա և  Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան և Berg Upper Secondary School?
ԱնդամակցությունՆորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա և Norsk Utflukt?
Պարգևներ
 Lars Saabye Christensen Վիքիպահեստում

Լարս Սոբի Քրիստենսեն (նորվ.՝ Lars Saabye Christensen, սեպտեմբերի 21, 1953(1953-09-21)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոբի Քրիստենսենը ծնվել է 1953 թվականի սեպտեմբերի 21-ին Օսլոյում։ Նա հասակ է առել Օսլոյի Սկիլեբեկ թաղամասում, սակայն հետագայում երկար տարիներ ապրել է Հյուսիսային Նորվեգիայի Սորտլան քաղաքում։ Այդ վայրերը մեծ ազդեցություն են ունեցել նրա արվեստի վրա և հանդիպում են նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Հետագայում նա վերադարձել է Օսլո՝ հաստատվելով քաղաքի Բլինդերն արվարձանում։ Սոբի Քրիստենսենը կիսով դանիացի է, ունի Դանիայի քաղաքացիություն (ոչ թե Նորվեգիայի), զինվորական ծառայությունն անցկացրել է Դանիայում, սակայն ստեղծագործում է նորվեգերենով։ Սոբի Քրիստենսենը սովորել է գրականություն, նորվեգերեն, արվեստի պատմություն և գաղափարների պատմություն։ 1976 թվականին լույս տեսած «Գլուի պատմությունը» բանաստեղծությունների ժողովածուի համար նա արժանացել է Տարեյ Վեսոսի մրցանակի լավագույն դեբյուտի համար, սակայն նրա առաջին գիրքը եղել է «Grønt lys» («Կանաչ լույս») բանաստեղծությունների ժողովածուն, որ նա ինքնուրույն հրատարակել էր 19 տարեկան հասակում։

Սոբի Քրիստենսենը հեղինակել է բանաստեղծությունների ժողովածուներ և պիեսներ, ինչպես նաև մի շարք ֆիլմերի սցենարներ։ Սակայն առաջին հերթին նա հայտնի է որպես պատմվածքների ու վեպերի հեղինակ։ Իր առաջին վեպը՝ «Amatøren», նա գրել է իր գրական դեբյուտից մեկ տարի անց, սակայն իսկական փառքի (նաև Նորվեգիայի սահմաններից դուրս) արժանացել է միայն 1984 թվականին «Բիթլզ» վեպի հրատարակումից հետո։ Այդ գրքի համար Սոբի Քրիստենսենն ստացել է «Կապելեն» հրատարակչության մրցանակ։ Մի քանի տարի անց լույս է տեսել «Գերման» վեպը, որն արժանացել է Նորվեգացի քննադատների միության մրցանակի։

2001 թվականին (երբ լրացել է Սոբի Քրիստենսենի գրական գործունեության 25-ամյակը) հրատարակվել է «Կիսաեղբայր» վեպը։ Մի շարք մրցանակներից բացի վեպի համար հեղինակն արժանացել է նաև Բրագի մրցանակի (նորվ.՝ Brageprisen) և Հյուսիսային խորհրդի գրական մրցանակի։ «Կիսաեղբայր» վեպը հրատարակվել է ավելի քան 200 000 օրինակով և վաճառվել աշխարհի 22 երկրներում։

Լինելով «Կապելեն» հրատարակչության կողմից լույս ընծայվող «Signaler» դեբյուտային ստեղծագործությունների ժողովածուի ներքին գրախոս ու խմբագիր՝ Սոբի Քրիստենսենը շատ է օգնել սկսնակ գրական գործիչներին։

Լարս Սոբի Քրիստենսենը Նորվեգիայի լեզվի ու գրականության ակադեմիայի անդամ է[4]։

2006 թվականին նա դարձել է Սուրբ Օլաֆի շքանշանի թեկնածու[5], 2008 թվականին՝ ֆրանսիական Արվեստի ու գրականության շքանշանի ասպետ[6]։ 2010 թվականին Սոբի Քրիստենսենի «Chet spiller ikke her» պիեսը, որ բեմադրվել է Նորվեգիայի ազգային թատրոնում, ներկայացվել է Իբսենի մրցանակի[7]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Historien om Gly» («Գլուի պատմությունը») (1976) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Ordbok»(1977) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Amatøren» (1977) – վեպ
  • «Kamelen i mitt hjerte» (1978) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Jaktmarker» (1979) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Billettene» (1980) – վեպ
  • «Jokeren» (1981) – վեպ
  • «Paraply» (1982) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Beatles» («Բիթլզ») (1984) – վեպ
  • «Blodets bånd» (1985) – վեպ
  • «Åsteder» (1986) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Colombus ankomst» (1986) – պիես
  • «Sneglene» (1987) – վեպ
  • «Herman» («Գերման») (1988) – վեպ
  • «Stempler» (1989) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Vesterålen» (1989) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Bly» (1990) – վեպ
  • «Gutten som ville være en av gutta» (1992) – վեպ
  • «Ingens» (1992) – պատմվածքների ժողովածու
  • «Den akustiske skyggen» (1993) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Mekka» (1994) – դրամա
  • «Jubel» (1995) – վեպ
  • «Den andre siden av blått. Et bildedikt fra Loften og Vesterålen.» (1996) – բանաստեղծությունների ժողովածու (соавтор)
  • «Den misunnelige frisøren» (1997) – պատմվածքների ժողովածու
  • «Noen som elsker hverandre» (1999) – պատմվածքների ժողովածու
  • «Pasninger» (1999) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Falleferdig himmel» (1999) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Kongen som ville ha mer enn en krone» (1999) – գիրք երեխաների համար (համահեղինակ)
  • «Under en sort paraply» (1999) – բանաստեղծությունների ժողովածու (ընտրություն/վերջաբան՝ Նիլս Ֆրեդերիկ Դալ, նորվ.՝ Niels Fredrik Dahl)
  • «Mann for sin katt» (2000) – գիրք երեխաների համար (Ռունի Յուհան Անդերսոնի նկարազարդումներով)
  • «Pinnsvinsol» (2000) – բանաստեղծությունների ժողովածու
  • «Halvbroren» («Կիսաեղբայր») (2001) – վեպ
  • «Maskeblomstfamilien» (2003) – վեպ
  • «Sanger og steiner» (2003) – բանաստեղծությունների ժողովածու
  • «SATS» (2003) – պատմվածքների ժողովածու
  • «Oscar Wildes heis» (2004) – պատմվածքների ժողովածու
  • «Modellen» (2005) – վեպ
  • «Norske omveier — i blues og bilder» (2005) – բանաստեղծությունների ժողովածու (Բորդ Լյոկենի (անգլ.՝ Bård Løken) լուսանկարներով)
  • «Saabyes cirkus» («Քրիստենսենի կրկեսը») (2006) – վեպ
  • «Den arktiske drømmen» (2007) – լուսանկարների ալբոմ
  • «Ordiord» (2007) – գիրք երեխաների համար (Ռունի Յուհան Անդերսոնի նկարազարդումներով)
  • «Bisettelsen» (2008) – վեպ
  • «Visning» (2009) – վեպ
  • «Men buicken står der fremdeles» (2009) – բանաստեղծությունների ժողովածու (Թոմ Ստալսբերգի հետ համատեղ, Լարս Էյվինդ Բունեսի նկարազարդումներով)
  • «Bernhard Hvals forsnakkelser» (2010) – վեպ
  • «Mit danske album» (2010) – հուշագրություններ (դանիերեն թարգմանել է Շառլոտա Յորգենսենը)

1993 թվականից Սոբի Քրիստենսենը Norsk Utflukt խմբի անդամ է, որի ելույթների ժամանակ ընթերցում է իր բանաստեղծությունները։ Norsk Utflukt թողարկել է մի շարք ալբոմներ՝

  • «Med lyset på» (1993)
  • «Diger og gul» (1997)
  • «Det blå arret» (2002)
  • «Tida som går» (2004)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11809324X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.nrk.no/norge/anders-jahres-kulturpris-tildelt-tor-age-bringsvaerd_-herbjorg-wassmo-og-lars-saabye-christensen-1.14602670
  4. «Det Norske Akademi for Sprog og Litteratur» (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին. «Akademiet har for tiden følgende medlemmer: … Lars Saabye Christensen, …»
  5. «Forfatter Lars Saabye Christensen er utnevnt til Kommandør av Den Kongelige Norske St. Olavs Orden» (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  6. Catherine Gonsholt Ighanian (26 апреля 2008). «Norske forfattere hyllet i utlandet» (նորվեգերեն). VG Nett. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին. «Lars Saabye Christensen ble i går utnevnt til ridder av Frankrike»
  7. «Nominees for The Norwegian Ibsen Award 2010» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Սոբի Քրիստենսեն» հոդվածին։