Լատվիայի բռնակցումը ԽՍՀՄ-ին
Լատվիայի բռնակցումը ԽՍՀՄ-ին (լատիշ․՝ Latvijas okupācija 1940. gadā, Լատվիայում և շատ այլ երկրներում այս իրադարձությունները և Լատվիայի ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու հետագա շրջանը անվանում են Լատվիայի խորհրդային օկուպացիա, նաև՝ Լատվիայի միացումը ԽՍՀՄ-ին)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]) ընթացել է առանձին ժամանակահատվածներով, փուլերով։ Նախ, ԽՍՀՄ-ի և Լատվիայի միջև փոխօգնության պայմանագրի ստորագրումից հետո (նման պայմանագրեր միաժամանակ պարտադրվեցին Լիտվայի և Էստոնիայի վրա), Լատվիայում կազմավորվեցին ԽՍՀՄ ռազմաբազաներ։ Մի քանի ամիս անց՝ 1940 թվականի հունիսի 16-ի ԽՍՀՄ վերջնագրից հետո, Լատվիան գրավվեց Կարմիր բանակի կողմից և միացվեց ԽՍՀՄ-ին։ 1940 թվականի հունիսի 20-ին Լատվիայում ստեղծվեց նոր կառավարություն՝ միկրոկենսաբան Ավգուստ Կիրխենշտեյնի գլխավորությամբ։ Պետության ներկայիս ղեկավար Կարլիս Ուլմանիսը, ով նախկինում իր լիազորությունները փոխանցել էր Մեծ Բրիտանիայում արտակարգ դեսպանին, գտնվում էր տնային կալանքի տակ[15]։
Ժամանակագրություն և 1940 թվականի գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 4-ին զորավարժությունների անվան տակ Լենինգրադի, Կալինինի և Բելառուսի Հատուկ ռազմական շրջանների զորքերը տագնապի հրաման ստացան և սկսեցին առաջ շարժվել դեպի Բալթյան երկրների սահմաններ[16]։
1940 թվականի հունիսի 16-ին ժամը 02:30-ին ՆԳԺԿ-ի սպաների ջոկատը հատել է խորհրդային-լատվիական սահմանը, ջախջախել, այրել լատվիական Մասլենկայի սահմանապահ ջոկատը և գերիներ վերցնելով՝ վերադարձել խորհրդային տարածք։ Տարբեր արդյունքներով նմանատիպ հարձակումներ են իրականացվել Լատվիայի սահմանի այլ հատվածներում[17]։ Արդյունքում զոհվել է 3 լատվիացի սահմանապահ և 2 խաղաղ բնակիչ։ Խորհդայինների կողմից գերևարվել են 9 զինվոր և 28 խաղաղ բնակիչներ։
Հունիսի 16-ին ավարտվել է զորքերի կենտրոնացումը Լատվիայի և Էստոնիայի սահմանների մոտ։ Ժամը 14:00-ին արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վյաչեսլավ Մոլոտովը վերջնագրեր է ներկայացրել այդ երկրներին՝ պահանջելով նոր հետխորհրդային կառավարություններ ձևավորել և լրացուցիչ կոնտինգենտներ տեղակայել այդ երկրներում։ Մտածելու համար Լատվիային տրվել է 9 ժամ, իսկ Էստոնիային՝ 10 (համապատասխանաբար մինչև ժամը 23։ 00 և 24։ 00)[18]։
Քանի որ Լատվիայի վարչապետ Կարլիս Ուլմանիսը չի լքել երկիրը, նա ի թիվս այլոց ենթարկվել է բռնաճնշումների։ Երկիր զորքերի մուտքից հետո նոր կառավարությունը կազմակերպեց խորհրդարանական ընտրություններ, որոնք միաձայն քվեարկեցին Լատվիայի՝ ԽՍՀՄ-ի կազմ մտնելու օգտին[19]։
Ներխուժման ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, օպերացիայի համար, բացի ՆԳԺԿ-ի ուժերից, հատկացվել է 3 բանակ, 7 հրաձգային և 2 հեծյալ կորպուս, 20 հրաձգային, 2 մոտոհրաձգային, 4 հեծելազորային դիվիզիա, 9 տանկային և 1 դեսանտային բրիգադ։
Խորհրդային զորքերի մուտքի ժամանակից գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս քաղաքագետ Նիկիտա Բուրանովը՝ Ռուսաստանի ռազմապատմական ընկերության բաժիններից մեկի փորձագետը, 1940 թվականին զորքերի մուտքը, որով Լատվիան միացավ ԽՍՀՄ-ին, չի համարում «օկուպացիա», քանի որ տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ։ Նա Բալթյան երկրները ԽՍՀՄ-ի կազմ մտցնելու անհրաժեշտությունը պատճառաբանում է նրանով, որ այն նախկինում պատկանել է Ռուսական կայսրությանը, իսկ Գերմանիան և Մեծ Բրիտանիան «պոկել» են այն Խորհրդային Միությունից և պաշտպանել են երկրի անկախությունը, իսկ 1940 թվականի հունիսին նրանք պատերազմի մեջ են եղել։ Նա նաև բացատրում է, որ քանի որ 1940 թվականի հունիսին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև պատերազմն անխուսափելի էր, սահմանի հետ մղումը դանդաղեցրեց գերմանացիների առաջխաղացումը և այդպիսով Լենինգրադը ապահով դարձավ[20]։
Պատմական գիտությունների դոկտոր Եկատերինա Մախոտինան կարծում է, որ ԽՍՀՄ-ը, ինչպես Նացիստական Գերմանիան, ապավինում էր ուժերին փոքր ժողովուրդների ճակատագիրը որոշելիս։ 1939 թվականին ռազմական ներթափանցումից հետո խորհրդային կառավարությունը միայն աստիճանաբար ներթափանցեց հանրապետությունների քաղաքական ոլորտ, սակայն Դանիայի, Նորվեգիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Ֆրանսիայի գրավումից հետո իրավիճակը Եվրոպայում արմատապես փոխվեց, և Կրեմլը սկսեց վճռական գործողությունները այս երկրներին ԽՍՀՄ կազմում ընդգրկելու ուղղությամբ։ Մինչև 1940 թվականի հունիսի 16-ը զորքերը կենտրոնացան հանրապետությունների սահմանների մոտ, որից հետո սկսվեց Բալթյան երկրների անեքսիայի և օկուպացման գործընթացը։ Մեծ Բրիտանիան այդ պահին զբաղված էր սեփական գոյատևմամբ և միջամտության հնարավորություն չուներ, մինչդեռ ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի կողմից Բալթյան երկրների գրավումը համարում էր ավելի փոքր չարիք, քան եթե դա աներ Հիտլերը[21]։
Հիշողատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի հունիսի 17-ին Լատվիայում նշվում է Լատվիայի Հանրապետության օկուպացման օր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The World Book Encyclopedia 0-7166-0103-6
- ↑ «Soviet occupation of the Baltic States» at Encyclopædia Britannica
- ↑ The History of the Baltic States by Kevin O’Connor 0-313-32355-0
- ↑ «The Soviet occupation and incorporation of Latvia» at Encyclopædia Britannica
- ↑ Советская оккупация и аннексия Латвии в 1939—1940 годах. 14.09.2004. Министерство иностранных дел Латвии
- ↑ «U.S.-Baltic Relations: Celebrating 85 Years of Friendship» at state.gov
- ↑ Dehousse, Renaud (1993). «The International Practice of the European Communities: Current Survey» (PDF). European Journal of International Law. 4 (1): 141. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
- ↑ European Parliament (1983 թ․ հունվարի 13). «Resolution on the situation in Estonia, Latvia, Lithuania». Official Journal of the European Communities. C 42/78.
- ↑ CASE OF KONONOV v. LATVIA Европейский суд по правам человека. May 17, 2010. Retrieved June 15, 2013.
- ↑ Рислакки, Юкка Манипуляции фактами: латвийский вариант: четырнадцать острых вопросов и прямых ответов = Tapaus Latvia. Pieni kansakunta disinformaatiokampanjan kohteena / перевод с финского языка Геннадия Муравина. — Jumava, 2011. — ISBN 97-899-8438-907-3
- ↑ Ziemele, Ineta State Continuity, Succession and Responsibility: Reparations to the Baltic States and their Peoples?(անգլ.) // Baltic Yearbook of International Law : journal. — Martinus Nijhoff, 2003. — Т. 3. — С. 165—190. —
- ↑ Parrott, Bruce Reversing Soviet Military Occupation // State building and military power in Russia and the new states of Eurasia. — 1995. — С. 112—115. — ISBN 1-56324-360-1
- ↑ Van Elsuwege, Peter Russian-speaking minorities in Estonian and Latvia: Problems of integration at the threshold of the European Union. — Flensburg Germany: European Centre for Minority Issues, 2004. — С. 2.. — «The forcible incorporation of the Baltic states into the Soviet Union in 1940, on the basis of secret protocols to the Molotov-Ribbentrop Pact, is considered to be null and void. Even though the Soviet Union occupied these countries for a period of fifty years, Estonia, Latvia and Lithuania continued to exist as subjects of international law.». «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Первая советская оккупация, 1940 Արխիվացված 2021-03-15 Wayback Machine. Валтерс Ноллендорфс. Музей оккупации Латвии
- ↑ «Карлис Улманис». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Сергей Замятин. Огненный шторм(չաշխատող հղում)
- ↑ «Ультиматум и ввод войск: как СССР присоединил Прибалтику». Газета.Ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Запись беседы наркома иностранных дел СССР В. М. Молотова с посланником Латвии в СССР Ф. Коциньшем, 16.06.1940. // Полпреды сообщают… — М., Международные отношения, 1990 — стр. 384—387
- ↑ Судоплатов, П. А. Разные дни тайной войны и дипломатии, 1941 год. — Olma Media Group, 2001. — С. 114. — 381 с. — (Досье). — ISBN 5224026296
- ↑ «Историк объяснил, почему вхождение Прибалтики в состав СССР нельзя назвать оккупацией». ТАСС. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Дарья Брянцева; Марина Борисова (2020 թ․ հունիսի 17). «Немецкий историк о вводе советских войск на территории стран Балтии». Deutsche Welle (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brecher, Michael; Jonathan Wilkenfeld (1997). A Study of Crisis. University of Michigan Press. էջ 596.
- Frucht, Richard (2005). Eastern Europe: An Introduction to the People, Lands, and Culture. ABC-CLIO. էջ 132. ISBN 978-1-57607-800-6.
- O'Connor, Kevin (2003). The History of the Baltic States. Greenwood Publishing Group. էջեր 113–145. ISBN 978-0-313-32355-3.
- Plakans, Andrejs (1995). The Latvians: A Short History. Hoover Press. էջեր 143–166. ISBN 978-0-8179-9302-3.
- Plakans, Andrejs (2007). Experiencing Totalitarianism: The Invasion and Occupation of Latvia by the USSR and Nazi Germany 1939–1991. AuthorHouse. էջ 596. ISBN 978-1-4343-1573-1.
- Wyman, David; Charles H. Rosenzveig (1996). The World Reacts to the Holocaust. JHU Press. էջեր 365–381. ISBN 978-0-8018-4969-5.
- Latvian National Foundation, These Names Accuse: Nominal List of Latvians Deported to Soviet Russia Արխիվացված 2013-06-19 Wayback Machine, Stockholm: Latvian National Foundation, 2nd edition, 1982
- Boris Meissner (1956). Die Sowjetunion, die baltischen Staaten und das Völkerrecht. Köln: Verl. für Politik u. Wirtschaft. XI, 377 pp.
- Boris Meissner (1994). Die russische Politik gegenüber der baltischen Region als Prüfstein für das Verhältnis Russlands zu Europa. In Die Aussenpolitik der baltischen Staaten und die internationalen Beziehungen im Ostseeraum, Hamburg: Bibliotheka Baltica. pp. 466–504.
- Rutkis, Jānis, editor, Latvia: Country & People, Stockholm: Latvian National Foundation, 1967
- Švābe, Arveds 1(949). The Story of Latvia: A Historical Survey Արխիվացված 2013-07-31 Wayback Machine. Stockholm: Latvian National Foundation.
- Zalts, Alberts (ed.) (April 1940). «The First Months of the War: Mr. Munters Speaks at the University» Արխիվացված 2013-05-08 Wayback Machine. Latvian Economic Review, No. 2 (18). Riga: Latvian Chamber of Commerce and Industry.