Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարան
Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարան գերմ.՝ Hochschule für Musik und Theater „Felix Mendelssohn Bartholdy“ Leipzig | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, դրամատիկական դպրոց և Կոնսերվատորիա |
Հիմնադրված է | ապրիլի 2, 1843[1] |
Հիմնադրիր | Ֆելիքս Մենդելսոն |
Անվանված է | Ֆելիքս Մենդելսոն |
Ընդհանուր անձնակազմ | 600 մարդ (2014) |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[2], finc?, Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3] և Rektorenkonferenz der deutschen Musikhochschulen?[4] |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Լայպցիգ |
Կայք | hmt-leipzig.de(գերմ.)(անգլ.) |
Hochschule für Musik und Theater „Felix Mendelssohn Bartholdy“ Leipzig Վիքիպահեստում |
Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարան (գերմ.՝ Hochschule für Musik und Theater "Felix Mendelssohn Bartholdy" Leipzig), հանրային համալսարան Լայպցիգում (Սաքսոնիա, Գերմանիա)։ Հիմնադրվել է 1843 թվականին Ֆելիքս Մենդելսոնի կողմից որպես Երաժշտական կոնսերվատորիա։ Համարվում է Գերմանիայի ամենահին երաժշտության համալսարանական դպրոցը։
Հաստատության կազմում ներառված է Կարլ Շտրոբեի (1873–1950) կողմից 1919 թվականին հիմնադրված Եկեղեցական երաժշտության ինստիտուտը։ 1972 թվականին երաժշտական դպրոցն անվանափոխվել է հիմնադրի` Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդիի անունով, 1992 թվականին՝ Լայպցիգի «Հանս Օտտո» թատերական դպրոց։
Երաժշտության և թատրոնի համալսարանը «Գաղափարների երկիր» գերմանական արշավի շրջանակներում Գերմանիայի կառավարության և Գերմանիայի արդյունաբերության և առևտրի ներկայացուցչական գրասենյակի կողմից ընդգրկվել է 365 վայրերի ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1843 թվականի ապրիլի 2-ին կոմպոզիտոր և Լայպցիգի Գևանդհաուզ նվագախմբի ղեկավար Ֆելիքս Մենդելսոնը Լայպցիգ քաղաքում հիմնադրում է կոնսերվատորիա։ Նրան հովանավորում էր Սաքսոնիայի Թագավորության բարձրագույն քաղաքացիական ծառայող Հենրիխ Բլյումները (Oberhofgerichtsrat Heinrich Blümner , 1765–1839):
Ի սկզբանե երաժշտական դպրոցը գործել է Գևանդհաուզում (Gewandhaus): Նվագախմբի երաժիշտները պարտավոր էին հանդես գալ որպես դասախոսական կազմ, մի ավանդույթ, որն անխախտ մնաց մինչև 1990 թվականին Գերմանիայի վերամիավորումը։
1876 թվականին դպրոցը թույլտվություն ստացավ փոխելու իր անունը` Լայպցիգի երաժշտական թագավորական կոնսերվատորիա (Königliches Konservatorium der Musik zu Leipzig): Grassistraße 8 հասցեում գործող նոր հաստատությունը բացվեց 1887 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այն 1885-1887 թվականներին Լայպցիգի երաժշտական թաղամասում` քաղաքի կենտրոնից հարավ-արևմուտք, կառուցեց ճարտարապետ Ուգո Լիշտը (1841-1923)։ Կառուցումը հովանավորեց Յուստոս Ռադիուսը (1797-1884)։
1924 թվականից հետո, երբ Սաքսոնական Թագավորությունն անկում ապրեց, թագավորական կոնսերվատորիան անվանափոխվեց Landeskonservatorium der Musik zu Leipzig:
1938 թվականի ամառային կիսամյակի ընթացքում Landeskonservatorium-ում սովորում էին 343 արական սեռի ուսանողներ։ Այս տվյալներից ելնելով` կոնսերվատորիան համարվեց գերմանական ռայխի չորրորդ ամենամեծ երաժշտական դպրոցը` Բեռլինի Universität der Künste (633 ուսանող), Քյոլնի երաժշտական դպրոցից (406 ուսանող) և Մյունխենի երաժշտա-թատերական դպրոցից (404 ուսանող) հետո։
Ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Բեպոմուկ Դավիթը (1895-1977) դպրոցը ղեկավարել է 1939-1945 թվականներին։
1941 թվականի հունիսի 8-ին դպրոցը կրկին վերանվանվեց Երաժշտության, երաժշտական կրթության և կատարողական արվեստի քոլեջի (Staatliche Hochschule für Musik, Musikerziehung und darstellende Kunst): 1944 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով դպրոցը փակվեց։
1946 թվականի հոկտեմբերի 1-ին դպրոցը կրկին վերանվանվեց Մենդելսոնի ակադեմիայի և 1972 թվականի նոյեմբերի 4-ին ի պատիվ իր հիմնադրի` անվանվեց Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդիի անվան երաժշտական քոլեջ (Hochschule für Musik Felix Mendelssohn Bartholdy):
Սաքսոնական համալսարանի սահմանադրական օրենքը (Sächsische Hochschulstrukturgesetz) 1992 թվականի ապրիլի 10-ին հաստատեց Լայպցիգի երաժշտական քոլեջը և այն ընդլայնեց` նրան միավորելով Հանս Օտտո թատերական քոլեջը (Գերմանիայի առաջին թատերական քոլեջն է)` ձևավորելով Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդիի անվան երաժշտության և թատրոնի քոլեջ (Hochschule für Musik und Theater Felix Mendelssohn Bartholdy):
Նոր սրահը բացվեց 2001 թվականին՝ 2004 թվականին արժանանալով գերմանական Bund Deutscher Architekten[5] ճարտարապետական միության մրցանակին։ Քոլեջի երկրորդ շենքը բացվեց 2002 թվականին։
Նվագախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական կառույցն ունի իր սիմֆոնիկ նվագախումբը, որը ղեկավարում է Ulrich Windfuhr (ծն.` 1960):
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆակուլտետ I
- Փողային երաժշտական գործիքներ և հարվածային գործիքներ
- Դիրիժորական և ռեպետիտորական արվեստ
- Երգեցողության և երաժշտական թատրոն (օպերա)
- Լարային գործիքներ և տավիղ
- Ֆակուլտետ II
- Անտիկ երաժշտություն
- Դաշնամուր
- Երաժշտական կոմպոզիցիա և երաժշտական կոմպոզիցիա և ոճ
- Երաժշտագիտություն, երաժշտական կրթություն և լեզուներ
- Դպրոցական երաժշտական կրթություն
- Եկեղեցական երաժշտության ինստիտուտ
- Ֆակուլտետ III
- Դրամատուրգիա
- Ջազ, փոփ երաժշտություն և երաժշտական թատրոն
- Դերասանական արվեստ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Phillips, Leonard Milton Jr.: The Leipzig Conservatory 1843-1881. UMI Dissertation Publishing. Ann Arbor, Michigan 2001.
- VanWart, Helen: Letters from Helen. Sybertooth. Sackville, New Brunswick 2010. ISBN 978-0-9810244-9-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/kunst-und-musikhochschulen/
- ↑ https://die-deutschen-musikhochschulen.de/mitglieder/leipzig
- ↑ Bundesarchitektenkammer Netzwerk Architekturexport: Gerber Architekten (PDF), 13.07.2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Home page (in English)
- Home page (in German)
- Symphony Orchestra Արխիվացված 2012-12-25 archive.today (in German)
- Leipzig-Encyclopedia (in German)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայպցիգի երաժշտության և թատրոնի համալսարան» հոդվածին։ |
|