Իվոն Մվոգո
Իվոն Մվոգո ֆր.՝ Yvon Mvogo | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Իվոն Լանդրի Մվոգո Նգանոմա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 6, 1994[2][3] (30 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Յաունդե, Կամերուն[4] | ||||||||||||||||||||
Հասակ | 190[1] սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 90[1] կգ | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ՌԲ Լեյբցիգ | ||||||||||||||||||||
Համար | 28 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իվոն Լանդրի Մվոգո Նգանոմա (ֆր.՝ Yvon Landry Mvogo Nganoma, հունիսի 6, 1994[2][3], Յաունդե, Կամերուն[4]), կամերունական ծագմամբ շվեյցարացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ակումբի դարպասապահը։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բեռնի «Յանգ Բոյս» ակումբի կազմում, որտեղ բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել է 150 հանդիպում և մի քանի անգամ դարձել Շվեյցարիայի առաջնության չեմպիոն։ 2017 թվականի ամռանը գերմանական «ՌԲ Լայպցիգը» ձեռք է բերում նրան 5 մլն եվրոյի դիմաց։ 2017-18 թվականների մրցաշրջանում նոր ակումբի կազմում դարպասապահն անցկացրել է մեկ հանդիպում։
Ավելի վաղ հանդես է եկել Շվեյցարիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականների կազմերում, ինչպես նաև եղել է երկրի երիտասարդական հավաքականի թիմի ավագը։ Մի քանի անգամ հրավիրվել է Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմ, ինչպես նաև ընդգրկվել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընդլայնված հայտացուցակի և 2018 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում, սակայն այդ երկու մրցաշարերից և ոչ մեկում չի անցկացրել որևէ հանդիպում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվոն Մվոգոն ծնվել է 1994 թվականի հունիսի 6-ին Կամերունի մայրաքաղաք Յաունդեում, որտեղ անցկացրել է իր կյանքի առաջին վեց տարիները[6]։ Իր սեփական նշմամբ, նա համարյա չի հիշում իր վաղ մանկության պահերը, որը անցկացրել է հայրենիքում․ «Մենք ապրում էինք առանձին տանը, և ես ֆուտբոլ էի խաղում հարևան երեխաների հետ։ Մենք գնդակներ ունեինք, սակայն մենք նախընտրում էին ֆուտբոլ խաղալ պլաստիկ շշերով»[6][7]։ Հայրը լքում է ընտանիքին Իվոնի ծնվելուց որոշ ժամանակ հետո։ Մի քանի տարի հետո նրա մայրը ծանոթանում է մի շվեյցարացու հետ[6], որի մոտ նրանք տեղափոխվում են 2000 թվականին[6][7]։ Իվոն Մվոգոյի սպորտային կարիերան սկսել է բասկետբոլային դաշտից, մինչև նա 10 տարեկան հասակում համալրում է «Մառլի» ֆուտբոլային ակումբի կազմը[6]։ Այդ ժամանակ Իվոնը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու նպատակ չուներ և սկզբնականապես, լինելով բարձրահասակ և լավ խաղալով գլխով, ցանկանում էր հարձակվող դառնալ և գոլեր հեղինակել, սակայն նրա խաղընկերները խորհուրդ են տալիս նրան դարպասապահ դառնալ[6][8][9]։ 2006 թվականին Իվոնը համալրում է «Ֆրիբուրի» պատանեկան կազմը[10]։
Յանգ Բոյս
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս տարի անց Մվոգոն համալրում է շվեյցարական ֆուտբոլի առաջատար երիտասարդական ակումբներից «Յանգ Բոյսի» կազմը[6]։ 2010 թվականի նոյեմբերի 20-ին Իվոնը 16 տարեկան հասակում անցկացնում է իր առաջին հանդիպումը մինչև 21 տարեկանների «Յանգ Բոյսի» թիմի կազմում, Առաջին լիգայի շրջանակներում, որը այն ժամանակ շվեյցարական ֆուտբոլում երրորդն էր կարևորությամբ[11]։ «Լանսիի» դեմ խաղը ավարտվում է «Յանգ Բոյսի» 0-1 հաշվով պարտությամբ, Մվոգոն խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմի հետ միասին և անցկացրել էր խաղադաշտում ամբողջ խաղը։ Հաջորդ՝ 2011-12 թվականների մրցաշրջանում Իվոնը դառնում է «Յանգ Բոյսի» երիտասարդական կազմի գլխավոր դարպասապահը և մասնակցություն է ունենում Շվեյցարիայի առաջին լիգայի շրջանակներում կայացած 30 հանդիպումներից 26-ին։ Նա նաև հայտավորվում է թիմի գլխավոր կազմի կողմից երկրի առաջնության և Եվրոպայի լիգայի մեկական խաղերի մասնակցելու համար։ 2012 թվականի հունիսին Մվոգոն երկարաձգում է «Յանգ Բոյսի» հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը մինչև 2015 թվականի հունիսը, նա դառնում է թիմի հիմանական կազմի երեք դարպասապահներից մեկը Մարկո Վյոլֆլիի և Իվան Բենիտոյի հետ միասին[12]։ Ժամանակի ընթացքում նա հաստատվում է Յանգ Բոյսի հիմնական կազմում, սակայն այդպես էլ երկար ժամանակով խաղադաշտ դուրս չի գալիս[10]։
«Յանգ Բոյսի» հիմնական կազմում Մվոգոն իր առաջին հանդիպումն է անցկացնում 2013 թվականի օգոստոսի 17-ին Շվեյցարիայի գավաթի խաղարկության շրջանակներում լրիվությամբ մասնակցելով «Վերիեի» դեմ խաղին[13]։ Խաղն ավարտվում է Յանգ Բոյսի ջախջախիչ 8-0 հաշվով հաղթանակով[14]։ Սկսվող առաջնության առաջին խաղը Մվոգոն անցկացնում է պահեստային նստարաններին, մինչև դեկտեմբերի 8-ին «Տունի» դեմ խաղի ընթացքում վնասվածքի չի ստանում հիմանական դարպասապահ Մարկո Վյոլֆլին[15]։ Հանդիպման 39-րդ րոպեին խաղադաշտ է դուրս գալիս 19 ամյա Մվոգոն։ Այդ պահին «Յանգ Բոյսը» կրում էր 0-1 հաշվով պարտություն[16], սակայն մնացած ժամանակահատվածում երիտասարդ դարպասապահը գոլ բաց չի թողնում և ետ է մղում մի հուժկու հարված։ Վյոլֆլին վնասվածքի պատճառով դուրս է մնում թիմի հիմնական կազմից մինչև մրցաշրջանի ավարտը իսկ Մվոգոն արդյունքում օգտվում է իր հնարավորությունից և դառնում է թիմի հիննական դարպասապահը։ Դեկտեմբերի կեսերին Յանգ Բոյսը երկարաձգում է թիմի հետ ունեցած իր պայամանգրի ժամկետը մինչև 2018 թվականը[17]։ 2013-14 թվականների մրցաշրջանում ընդհանուր հաշվով անցկացնում է 20 հանդիպում առաջնությունում, որոնցից վեցը չոր է ավարտում, իսկ «Յանգ Բոյսը» ավարտում է մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրած, զիջելով հինգերորդ անգամն անընդմեջ չեմպիոն դարձող «Բազելին» և արծաթե մեդալակիր «Հրասհոպերին»[18]։
Չնայած այն բանին, որ ամռանը Մարկո Վյոլֆլին վերադառնում է թիմի կազմ, Մվոգոն պահպանում է իր տեղը ակումբի հիմնական կազմում[6]։ 2014-15 թվականների մրցաշրջանում նա անցկացնում է Շվեյցարիայի առաջնության 36 խաղերից 35-ը, ինչպես նաև 11 հանդիպում Եվրոպայի լիգայի շրջանակներում[19]։ «Յանգ Բոյսը» հասել էր մրցության խմբային փուլ, որտեղ հաջող խաղ էր ցուցադրում իտալական «Նապոլիի», չեխական «Սպարտայի» և սլովակիական «Սլովանի» դեմ խաղերում։ Նրանք մրցաշարի 1/16 եզրափակիչ են դուրս գալիս խմբային փուլի երկրորդ հորիզոնականով։ Մվոգոն մասնակցում է խմբային փուլի շրջանակներում անցկացրած ակումբի բոլոր խաղերին և անցկացրած 6 խաղերից երեքը ավարտում է չոր[19], այսինքն առանց գոլ բաց թողնելու, ինչպես նաև դուրս է գալիս խաղադաշտ «Էվերթոնի» դեմ փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում, որը ավարտվում է անգլիական ակումբի համար հաղթական 1-4 հաշվով[20]։ Այդ թիմերի պատասխան խաղում Մվոգոն մնում է պահեստային նստարաններին, իսկ «Յանգ Բոյսը» պարտվում է 1-3 հաշվով[21]։ Շվեյցարիայի առաջնությունում կրկին հաղթանակ է տանում «Բազելը», իսկ Մվոգոյի ակումբը այս անգամ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ հաղթողից ետ մնալով 12 միավորով[22]։
2015-16 թվականների մրցաշրջանում «Յանգ Բոյսի» գլխավոր մարզչի պաշտոնը լքում է Ուլի Ֆորտեն, որի գլխավորության տակ Իվոն Մվոգոն հանդես էր գալիս թիմի հիմնական կազմում։ Նրա փոխարեն գալիս է Ադոլֆ Հյուտերը, որը մինչ այստեղ գալը գլխավորում էր «Զալցբուրգը»[23]։ Այս իրադարձությունը ազդեցություն չի ունենում Մվոգոյի թիմային կարգավիճակի փոփոխման հարցում և նա պաշտպանում է իր առաջին համար մարզաշապիկը։ Առաջնության շրջանակներում ֆուտբոլիստը անցկացնում է 34 հանդիպում, երկու խաղ Շվեյցարիայի գավաթի խաղարկության շրջանակներում, ինչպես նաև առաջին անգամ մասնակցություն է ունենում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած երկու խաղի ընդդեմ ֆրանսիական «Մոնակոյի», որոնք ավարտվում են «Յանգ Բոյսի» պարտությամբ[24]։
2016-17 թվականների մրցաշրջանում Մվոգոն մասնակցում է ազգային առաջնության շրջանակներում կայացած 35 հանդիպման, իսկ երկու հանդիպում անցկացնում է գավաթի խաղարկության շրջանակներում և տաս եվրոգավաթային հանդիպում[25]։ Շնորհիվ «Յանգ Բոյսի» կազմում իր Չեմպիոնների Լիգայի, Եվրոպայի լիգայի, ինչպես նաև Շվեյցարիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի հանդիպումների շրջանակներում անցկացրած մրցելույթների՝ Մվոգոն հետաքրքրություն է առաջացնում մի շարք արտասահմանայան ակումբների շրջանում։ 2017 թվականի սկզբում տեղեկություններ են տարածվում, որ երիտասարդ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են որոշ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբներ[8]։ Այդ ակումբներն էին մասնավորապես «Ֆրայբուրգը» և «ՌԲ Լայպցիգը», որը ներկայացնում էր իրեն, որպես երիտասարդ ֆուտբոլիստների մասնագիտացված զարգացում դրսևորող ակումբ[26]։ Լայպցիգյան ակումբի համար Մվոգոն այլընտրանքային տարբերակ էր Բերնդ Լենոյի տրասֆերի չկայացման դեպքում[27]։ Արդյունքում Լայպցիգը հրաժարվում է վճարել Լենոյի տեղափոխման համար պահանջվող գումարը և 2017 թվականի ապրիլի սկզբին նրանք պայմանավորվում են Իվոն Մվոգոյի ամառային տրանսֆերի վերաբերյալ[28][29]։ Անձամբ շվեյցարացի ֆուտբոլիստը կատարել էր իր որոշումը այդ երկու ակումբների միջև այն սկզբունքով, որ Լայբցիգը ուներ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք[26]։ Մվոգոն մեկնաբանում է, որ իր տրանսֆերը գերմանական ակումբի կազմ[8], որպես հարթակ կարող է հանդիսանալ հետագայում Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում հանդես գալու համար[30]։
Հունիսի 2-ին «Յանգ Բոյսի» տնային մարզադաշտ «Ստադ դե Սյուիսում» Մվոգոն անցկացնում է իր վերջին հանդիպումը Բեռնի ակումբի կազմում։ Երկրպագուները հրաժեշտ են տալիս նրան տրիբունաներից տարբեր պատվացույց ձևերով, նրան շնորհավորում է ակումբի սպորտային տնօրեն Քրիստոֆ Շպիխերը և Շվեյցարիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Յանգ Բոյսի» գլխավոր գործակալ Ստեֆան Շապյուիզան[31]։ Պաշտոնապես տրանսֆերը տեղի է ունենում 2017 թվականի հուլիսի 1-ին, «Լայպցիգը» նրա համար վճարում է 5 մլն եվրո։ Մվոգոն Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիրի հետ կնքում է չորս տարի ժամկետ ունեցող պայմանագիր[32][33] և այդպիսով դառնում է Բունդեսլիգայի պատմության առաջին սևամորթ ֆուտբոլիստը[34][35][36]։
«Լայպցիգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմի հիմնական կազմում տեղ ունենալու համար մղվող պայքարում նրա հիմնական մրցակիցը Հունգարիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետեր Գուլաչին էր, ով նախորդ մրցաշրջանը անցկացրել էր որպես թիմի առաջին համարի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստ[28]։ Դրանից բացի ակումբում ներկա էր նաև շվեյցարական վետերան դարպասապահ Ֆաբիո Կալտորտին, որի հետ պայմանագիրը երկարաձգվել էր մեկ տարով[30], իսկ 2017 թվականին «Լայպցիգի» կազմն է համալրում «Շտուտգարտի» երիտասարդ գերմանացի դարպասապահ Ֆիլիպ Քյոնը[28]։ Քյոնը ակումբի կազմ էր հրավիրվել այն պատճառով, որ հեռանկարային էր, իսկ փորձառու Կոլտորտին պարտավոր էր փոխարինող դառնալ արտակարգ դեպքերում միայն[37]։ «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը նշում է, որ չնայած հունգարացու Բունդեսլիգայի շրջանակներում հանդես գալու համար ունեցած փորձի, սպասում է Գուլաչիի և Մվոգոյի միջև ձևավորվող պայքարին[38]։ Մվոգոյի շանսերը Գուլաչիին հիմնական կազմից դուրս թողնելու համար մինչև մրցաշրջանի սկիզբը դիտարկվում էին որպես շատ հնարավոր, անձամբ շվեյցարացին հայտարարում է այն մասին, որ պատրաստ է պայքարել թիմի կազմում առաջին տեղի համար[38]։
Նոր մրցաշրջանում Գերմանիայի գավաթի խաղակության շրջանակներում «Դորֆմերկինգենի» դեմ կայացած հանդիպումը Մվոգոն բաց է թողնում մեջքի հետ կապված խնդիրների պատճառով[39][40], իսկ մյուս ամիս մնում է պահեստային կազմում։ Նոր ակումբի կազմում շվեյցարացին առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Աուգսբուրգի» դեմ արտագնա խաղում, որը «Լայպցիգի» համար ավարտվում է 0-1 հաշվով պարտությամբ[41]։ Մվոգոն գոլ է բաց թողնում արդեն հանդիպման 4-րդ րոպեին. «Աուգսբուրգի» հակագրոհի արդյունքում դիպուկ հարվածով աչքի է ընկնում Միխաել Գրեգորիչը։ Այնուամենայնիվ ընդհանուր հաշվով, չնայած անվստահ մեկնարկի՝ Մվոգոն բարձր մակարդակի խաղ է ցուցադրում, հանդիպման երկրորդ խաղակեսում վտանգավոր հարված ետ մղելով և 27 փորձերից 22-ում հաջողությամբ ճշգրիտ փոխանցում կատարելով[42]։ Չնայած այս ամենին «Աուգսբուրգի» դեմ խաղը մինչև մրցաշրջանի ավարտը Մվոգոյի համար միակն է մնում բոլոր մրցաշարերում։ Մնացած խաղերում նա մնում է պահեստային նստարաններին, իսկ թիմի հիմնական դարպասապահն էր Պետեր Գուլաչին, ով ցուցադրում էր շատ բարձր մակարդակի խաղ[43]։ 2018 թվականի ձմռանը տեղեկություններ են տարածվում, որ հնարավոր է, որ Մվոգոն կես տարի ժամկետով պայմանագիր կնքելով, վարձավճարային հիմունքներով վերադառնա «Յանգ Բոյսի» կազմ, քանի որ թիմի գլխավոր դարպասապահը ուսի լուրջ վնասվածք էր ստացել, սակայն «Լայպցիգի» տնօրինությունը տեղեկացնում է, որ հակված է պահել Մվոգոյին թիմում, որպես Պետեր Գուլաչիին փոխարինող[43][44][45][46]։ ԶԼՄ-ներում գարնանը լուրեր են պտտվում, որոնց համաձայն Գուլաչին դարձել էր մադրիդի «Ատլետիկոյի» և «Չելսիի» ֆուտբոլային թիրախը, ինչի շնորհիվ էլ շվեյցարացի Մվոգոն հնարավորություն կունենար ամռանը «Լայպցիգի» հիմնական կազմի դարպասապահը դառնալ[47]։ Բացի դրանից ակումբային մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է, որ Մվոգոն վարձավճարային հիմունքներով համալրել մեկ այլ ակումբի կազմ՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով[48]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Մվոգոն Շվեյցարիայի պատանեկան հավաքականի կազմ է հրավիրվել 2009 թվականին։ Այդ հավաքականը ներկայացնում էր 15 տարեկանների խումբը[49]։ Դրանից հետո հանդիսանալով «Յանգ Բոյսի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից մեկը, հրավիրվել է բոլոր տարիքայինների հավաքականներ, սակայն ոչ մի անգամ նրանց հետ միասին չի մեկնել հիմնական պատանեկան մրցաշարերին մասնակցելու։ 2013 թվականին Մվոգոն իր նորամուտն է կատարում Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի կազմում 2015 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների միջև ընթացող առաջնության շրջանակներում։ Հետագայում արդեն «Յանգ Բոյսի» հիմնական կազմում հաստատված դարպասապահը դառնում է երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը և թմավագը[6]։ Ընդհանուր հաշվարկով Մվոգոն երիտասարդական և պատանեկան հավաքականների կազմում անցկացրել է 37 հանդիպում[49][50]։
2014 թվականի գարնանը «Յանգ Բոյսի» կազմում հանդես եկող ֆուտբոլիստը գրավում է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրինության հետաքրքրությունը, որը Մվոգոյին առաջարկում է հիմնական դարպասապահի տեղը 2014 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում։ Դարպասապահը մերժում է այդ առաջարկը, չնայած նրան, որ այդ հավաքականի կազմում տիրող մրցակցությունը մեծ մասամբ զիջում էր շվեյցարականին, նա նշում է, որ «զգում է իրեն հարյուրտոկոսանոց շվեյցարացի և երբեք չի ընտրի այն ճանապարհը, որտեղ տիրում է պակաս մրցակցություն»[6][9][51]։ 2014 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը առաջին անգամ հրավիրում է Մվոգոյին ազգային հավաքական՝ Լեհաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու նպատակով, սակայն դարպասապահը այդ խաղը անցկացնում է պահեստային նստարաններին։ Հաջորդ անգամ Մվոգոն հայտնվում է հավաքականի կազմում 2015 թվականի հունիսին[52]։ Նա կրկին պահեստային նստարաններին անցկացնում է Լիխտենշտայնի դեմ ընկերական խաղը և 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Լիտվայի ազգային հավաքականի դեմ խաղը։ Սրանից հետո նա երկար ժամանակով չի հայտվնում հավաքականի հայտացուցակներում, սակայն ընդգրկվում է Եվրոպայի առաջնության ընդլայնված հայտացուցակի կազմի մեջ[53]։ Այնուամենայնիվ Շվեյցարիայի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակի մեջ նա չի ընդգրկվում. հաջորդող երկու տարիներում նա երկու անգամ հայտվնում է հավաքականի հայտացուցակում, սակայն այդպես էլ երկրի գլխավոր հավաքականի կազմում որևէ հանդիպման չի մասնակցում[49]։
2018 թվականի հունիսին Մվոգոն ընդգրկվում է Շվեյցարիայի ազգային հավաքականի հայտացուցակի կազմի մեջ Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով, սակայն դարպասապահը այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս և չի մասնակցում որևէ հանդիպման[54]։
Բնութագիր և մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայպցիգի սպորտային տնօրեն Ռալֆ Ռանգնիկը շվեյցարացու գերմանական ակումբ տեղափոխվելուց հետո նշել է, որ «Իվոնը լավ ռեակցիայով և դիրքի ճիշտ ընտրության կարողությամբ օժտված դարպասապահ է, որը աթլետիկապես հրաշալի է պատրաստված։ Չնայած այն բանին, որ նա 22 տարեկան է՝ մեծ փորձ ունի Շվեյցարիայի առաջնության, Եվրոպայի լիգայի և Շվեյցարիայի պատանեկան հավաքականների կազմում հանդես գալու հարցում»[50][55]։
Շնորհիվ իր ճարպիկության և մաշկի գույնի Մվոգոն «Յանգ Բոյսի» կազմում հանդես եկող իր նախկին խաղընկերոջ՝ Միխայել Ֆրայի կողմից ստացել է «սև կատու»[6] կամ «սև հովազ»[8] մականունը։ Բեռնի ակումբի կազմում հանդես եկող մեկ այլ ֆուտբոլիստ, արգենտինացի Գոնսալո Սարատեն տվել է Մվոգոյին «խելագար կատու» մականունը, հենց նմանատիպ իսպաներեն գրվածք է իր վրա կրում դարպասապահի ձեռնոցները. «gatos locos» (կատաղի կատուներ)։ Անձամբ Մվոգոն նշել է, որ չնայած իր հանգստության և դաստիարակվածության, «խաղադաշտում նա իրեն փոքր-ինչ կատաղի է դրսևորում»[6]։
Ֆուտբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքը և ֆուտբոլը Մվոգոյի կյանքի ամենակարևոր երկու բաներն են[8]։ Ֆուտբոլիստի մայրը աստվածավախ քրիստոնյա է և տվել է իր հավատը որդուն[6][7]։ Մվոգոն աղոթում է ամեն խաղից առաջ և աջ դաստակի վրա կրում է փոքր խաչով թևնոց, որը չի հանում խաղի ընթացքում և թաքցնում է դարպասապահի ձեռնոցների տակ[6][8][56]։ Մվոգոյի ֆուտբոլային երազանքն է Իսպանիայի առաջնությունում հանդես գալը, մասնավորապես «Ռեալ Մադրիդի» և կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղալը[7]։ Իվոնը գիտի ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, պորտուգալերեն և որոշ չափով տիրապետում է նաև իսպաներենի[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեյցարիայի առաջնության արծաթե մրցանակակիր (3)։ 2014-2015, 2015-2016, 2016-2017
- Շվեյցարիայի առաջնության բրոնզե մրցանակակիր։ 2013-14
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Yvon Mvogo» (գերմաներեն). www.dierotenbullen.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 https://int.soccerway.com/players/yvon-landry--mvogo/182815/
- ↑ https://uk.soccerway.com/matches/2021/08/07/netherlands/super-cup/afc-ajax/psv-nv/3513238/
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 «Yvon Mvogo, le Fribourgeois volant» (ֆրանսերեն). www.illustre.ch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «YB-Goalie träumt von Messi und Ronaldo» (գերմաներեն). www.blick.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Yvon Mvogo: „schwarzer panther" entfacht konkurrenzkampf im tor von RB Leipzig» (գերմաներեն). www.sportbuzzer.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 9,0 9,1 «TLMSF interviewe Yvon Mvogo (Young Boys Berne, Suisse)» (ֆրանսերեն). www.toutlemondesenfoot.fr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 10,0 10,1 «YB verlängert mit Goalie-Talent Yvon Mvogo» (գերմաներեն). www.bscyb.ch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Yvon Mvogo, 2010/11» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Yvon Mvogo, 2011/12» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Yvon Mvogo, debuts» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «FC Veyrier Sports 0:8 BSC Young Boys» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «YB setzt im Tor auf Marco Wölfli» (գերմաներեն). www.blick.ch. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «FC Thun 1:0 BSC Young Boys» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Young Boys : Yvon Landry Mvogo jusqu'en 2018» (ֆրանսերեն). www.camfoot.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Yvon Mvogo, 2013/14» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 19,0 19,1 «Yvon Mvogo, 2014/15» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «BSC Young Boys 1:4 Everton FC» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Everton FC 3:1 BSC Young Boys» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «2014–15 Swiss Super League» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Adi Hütter» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Yvon Mvogo, 2015/16» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Yvon Mvogo, 2016/17» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 26,0 26,1 «Mvogo vor Transfer nach Leipzig» (գերմաներեն). www.bernerzeitung.ch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Neuer Bullen-Angriff auf Leno» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 «Millionen-Talent vor Leipzig-Wechsel» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Yvon Mvogo wechselt im Sommer zu RB Leipzig» (գերմաներեն). www.bscyb.ch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 30,0 30,1 «RB Leipzig verpflichtet Mvogo, Müller wird verliehen» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Yvon Mvogo fete par YB pour sa derniere» (ֆրանսերեն). www.lematin.ch. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Официально: Мвого перейдёт в РБ Лейпциг». football.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Leipzig sign Swiss goalkeeper Mvogo» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Mvogo wird erster schwarzafrikanischer goalie in der Bundesliga» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Новичок «РБ Лейпцига» Мвого станет первым темнокожим вратарём в истории бундеслиги». www.sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ ««Лейпциг» подписал голкипера «Янг Бойз»». news.sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Hier beginnt der Kampf um die Nummer 1» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 38,0 38,1 «Mvogo sagt Gulacsi den Kampf an» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Injury history» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «5:0! RB Leipzig ohne Glanz eine Runde weiter» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «FC Augsburg 1:0 RB Leipzig» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Torhüter Yvon Mvogo: Bundesligadebüt mit Licht und Schatten» (գերմաներեն). www.mdr.de. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 43,0 43,1 «Bankdrücker Mvogo muss bei Leipzig bleiben!» (գերմաներեն). www.blick.ch. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Berater bestätigt Wechselwillen von RB Leipzigs Ersatztorwart Yvon Mvogo» (գերմաներեն). www.spox.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Kommt jetzt Mvogo zu YB zurück?» (գերմաներեն). www.blick.ch. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «YB holt neuen Goalie, aber nicht Mvogo» (գերմաներեն). www.bernerzeitung.ch. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Gulacsi begehrt: Wird Mvogo in Leipzig zur Nummer 1?» (գերմաներեն). www.4-4-2.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Wer sagt den Bullen noch tschüss?» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 49,0 49,1 49,2 «National team» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 50,0 50,1 «TORHÜTER YVON MVOGO WECHSELT ZU RB LEIPZIG!» (գերմաներեն). www.dierotenbullen.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Football: Mvogo, le gardien d'YB, a refusé sa sélection avec le Cameroun. Il jouera pour la Nati» (ֆրանսերեն). www.lenouvelliste.ch. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Poland 2:2 Switzerland» (անգլերեն). www.transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Джака и Шакири попали в расширенный состав Швейцарии на Евро-2016, Инлер – нет». www.sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Бывший хавбек ЦСКА Цубер вошёл в состав сборной Швейцарии на ЧМ». news.sportbox.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «RB Leipzig verpflichtet Torhüter Yvon Mvogo» (գերմաներեն). www.bild.de. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «„Früher war ich Stürmer!"» (գերմաներեն). www.bild.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մվոգոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Մվոգոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Մվոգոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մվոգոն transfermarkt-ում
- Մվոգոն soccerbase.com-ում
- Մվոգոն WhoScored.com կայքում
- Մվոգոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվոն Մվոգո» հոդվածին։ |
|
|
- Հունիսի 6 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կամերունում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Յանգ Բոյզի ֆուտբոլիստներ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Լորյանի ֆուտբոլիստներ
- Կամերունցի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ