Jump to content

Իսքենդերուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իսքենդերուն
թուրքերեն՝ İskenderun
արաբ․՝ الإسكندرونة‎‎
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՀաթայի մարզ[1][1] և Ալեքսանդրետի սանջակ
Մակերես247 կմ²
ԲԾՄ4±1 մետր
Բնակչություն251 682 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ31
Պաշտոնական կայքiskenderun.bel.tr
Իսքենդերուն (Թուրքիա)##
Իսքենդերուն (Թուրքիա)

Ալեքսանդրետտա կամ Իսկենդերուն (թուրք. İskenderun, հին հուն. Ἀλεξανδρέττα — բառ․ «փոքր Ալեքսանդրիա») քաղաք Թուրքիայի Հաթայ նահանգում, Միջերկրական ծովի ափին։

Քաղաքի անվանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ձեռքից ձեռք անցնելով տարբեր անուններ է ստացել, որոնք են՝ Ալեքսանդրեթ, Ալեքսանդրետ, Ալեքսանդրետտե, Ալեքսանդրիա, Ալեքսանդրիա Իսսոսյան, Ալեքսանդրիա Կիլիկյան, Ալեքսանդրիան, Ալեքսնադրիա Սկաբիոսա, Ալեքսանդրիա Փոքր, Ալեքսանդրիոլա, Ալեսանդրյակ, Աղեքսանդրյակ, Իսկենդերուն, Իսկենտերուն, Իսքենդերուն, Իսկենտերուն, Կատիսոն, Սկունդրուն։

Ալեքսանդրետտան հիմա գտնվում է Թուրքիայում և կրում է Իսքենդերուն անվանումը։

Քաղաքը հիմնադրվել է մթա IV դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից՝ ի պատիվ պարսիկների դեմ տարած հաղթանակի։

1097 թ.-ին Ալեքսանդրետտան գրավվեց խաչակիրների կողմից, իսկ այնուհետև այն մտավ Կիլիկիայի հայկական թագավորության կազմում։ Ըստ արաբ պատմիչ Մարկիզիի Ալեքսանդրետտան եղել է Կիլիկիայի առաջին քաղաքը։

XVII դարում Ալեքսանդրետտան արդեն անցել է թուրքական տիրապետություն ձեռքը։ Քաղաքը գտնվում էր հարմար ծովախորշի ափին, դրա համար էլ քաղաքի դերը որպես նավահանգիստ գնալով մեծանում է։

Ալեքսանդրետտայի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր։ Ալեքսանդրետտայի և նրա հարևան գյուղերի ողջ հայությունը թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեց 1915-1920 թթ.-ին։

Ալեքսանդրետի սանջակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալևքսանդրետ, Ալեքսանդրեկ (թուրքերեն՝ Իսկենդերուն), Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ Թուրքիայի Հաթայի մարզը)։ XI-XIV դդ. Ա. ս-ի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար կմ²։ Որպես Սիրիայի մի մասը, Ալեքսանդրետտան 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թվականի նոյեմբերին օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915 թ.-ի հուլիս-սեպտեմբերին տեղի Է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։

1937 թ.-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել Է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939 թվականի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թթ.-ին ուներ 15 000 բնակիչ, իսկ 1913 թ.-ին միայն հայերը կազմում էին 4 500 անձ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1915 թ.-ի Մեծ եղեռնի տարիները հայերը զբաղվում էին արհեստներով, այգեգործությամբ և պարտիզպանությամբ։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտակայքում կան նավթի պաշարներ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թ.-ին քաղաքն ուներ եվրոպական ոճով կառուցված տներ։ Ալեքսանդրետտան ուներ Քառասուն Մանկունք և Ս. Խաչ հայկական եկեղեցիներ։

Քաղաքում կար 4 հայկական վարժարան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. https://biruni.tuik.gov.tr/medas/?kn=95&locale=en
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 75
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսքենդերուն» հոդվածին։