Իսակ Սամոկովլիյա
Իսակ Սամոկովլիյա Isak Samokovlija | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1889 |
Ծննդավայր | Գորաժդե, Բոսնիա-Պոդրիանական կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հունվարի 15, 1955[1][2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Գերեզման | Old Jewish Cemetery, Sarajevo |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | սերբախորվաթերեն |
Ազգություն | Սեփհարդներ |
Քաղաքացիություն | Հարավսլավիայի Թագավորություն, ՀՍՖՀ և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1927-1955 |
Ժանրեր | պատմվածք |
Isak Samokovlija Վիքիպահեստում |
Իսակ Սամոկովլիյա (սերբախորվաթ․՝ Isak Samokovlija / Исак Самоковлија, 3 սեպտեմբերի, 1889, Գորաժդե, Ավստրո-Հունգարիա - 15 հունվարի, 1955, Սարաևո), հրեական ծագմամբ հարավսլավացի (բոսնիացի) գրող, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Հեղինակել է մի շարք ստեղծագործություններ, որոնցում պատկերված է բոսնիացի հրեա-սեֆարդների կյանքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսակ Սամոկովլիյան ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 3-ին Ավստրո-Հունգարիայի Գորաժդե քաղաքում, հրեա-սեֆարդների ընտանիքում, որն այդտեղ էր տեղափոխվել Բուլղարիայից[3]։ Սարաևոյում ավարտել է տարրական ու միջնակարգ դպրոցները, ինչից հետո տեղափոխվել է Վիեննա, որտեղ համալսարանում սովորել է բժշկություն[4]։ 1921-1925 թվականներին որպես բժիշկ աշխատել է Գորաժդե և Ֆոյնիցա քաղաքներում[5]։
1925 թվականին Իսակ Սամոկովլիյան սկսել է աշխատել Սարաևոյի Կոշևո հիվանդանոցում։ Մոտավորապես այդ ժամանակ էլ սկսել են հրատարակվել նրա առաջին պատմվածքներն ու վիպակները. նրա առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Јеврејски живот» (սերբախորվաթ․՝ «Հրեական կյանք») ամսագրում։ Այդ ժամանակ էլ նա սկսել է թարգմանություններ կատարել եբրայերենից ու իդիշից։ 1927 թվականին լույս է տեսել Իսակ Սամոկովլիյայի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ռաֆին բակը», որ հրատարակվել է «Սերբիայի գրական լրաբերում» (սերբ.՝ Српски књижевни гласник)։ Երկու տարի անց լույս է տեսել «Գարունից մինչև գարուն» գիրքը։
1941 թվականի ապրիլին սկսում է Ապրիլյան պատերազմը. Իսակ Սամոկովլիյան հեռացվում է բանակից հրեական ծագում ունենալու պատճառով, սակայն հետո նրան վերցնում են ծառայության որպես բժիշկ-սանիտար, ով պիտի պայքարեր տիֆի համաճարակի դեմ։ Խորվաթիայի անկախ պետության հռչակումից հետո Իսակ Սամոկովլիյան ձերբակալվել է։ 1942 թվականից Իսակ Սամոկովլիյան աշխատել է Սարաևոյի հիվանդանոցում և գտնվել է խիստ հսկողության տակ։ 1945 թվականի գարնանը Իսակ Սամոկովլիյան փախել է և թաքնվել մինչև պատերազմի ավարտը։
Պատերազմից հետո Իսակ Սամոկովլիյան շարունակել է հրատարակել իր ստեղծագործությունները Բոսնիա և Հերցեգովինայի Խորհրդային Հանրապետությունում ու ողջ Հարավսլավիայում։ 1946 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների ամենամեծ ժողովածուն՝ «Բեռնակիր Սամուիլը»։ Իսակ Սամոկովլիյան պաշտոններ է զբաղեցրել գրական տարբեր կազմակերպություններում և նույնիսկ ղեկավարել է Բոսնիա և Հերցեգովինայի գրողների համագործակցոթյունը։ 1948-1951 թվականներին գլխավորել է «Բրազդա» ամսագիրը, իսկ 1951 թվականից մինչև իր մահը որպես խմբագիր աշխատել է «Свјетлост» հրատարակչությունում։
Իսակ Սամոկովլիյան մահացել է 1955 թվականի հունվարի 15։ Թաղված է Տրեբևիչ լեռան վրա գտնվող հին հրեական գերեզմանատանը։ Գրողի մահից հետո էկրան է բարձրացել «Հանկա» ֆիլմը, որ նկարահանվել է նրա համանուն գրքի հիման վրա։ Մեկ տարի անց ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմի ռեժիսորն է Սլավկո Վորկապիչը[6]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաֆին բակը (սերբախորվաթ․՝ Rafina avlija, 1927)
- Գարունից մինչև գարուն (սերբախորվաթ․՝ Od proljeća do proljeća, 1929)
- Բեռնակիր Սամուիլը (սերբախորվաթ․՝ Nosač Samuel, 1946)
- Կյանքի ընթացքում (սերբախորվաթ․՝ Tragom života, 1948)
- Սողոմոնի նամակը (սերբախորվաթ․՝ Solomunovo slovo, 1949)
- Ընտրյալ պատմվածքներ (սերբախորվաթ․՝ Izabrane pripovetke, 1949)
- Պատմվածքներ (սերբախորվաթ․՝ Pripovetke, 1951)
- Վզնոց (սերբախորվաթ․՝ Đerdan, 1952)
- Առակ ուրախությունների մասին (սերբախորվաթ․՝ Priča o radostima, 1953)
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանկա (սերբախորվաթ․՝ Hanka, 1954)
- Ճերմակամորթ հրեուհին (սերբախորվաթ․՝ Plava Jevrejka)
- Նա խենթ է (սերբախորվաթ․՝ On je lud)
- Միաձուլում (սերբախորվաթ․՝ Fuzija)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «(Ne)pročitani velikan naše književnosti». Slobodna Bosna. 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Isak Samokovlija - veliki bh. književnik i doktor». Radio Sarajevo. 2013 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Manifestacija 'Dani Isaka Samokovlije - Sunce nad Drinom'». Radio Sarajevo. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Sjećanje na Isaka Samokovliju, književnika i oca Nosača Samuela». Radio Sarajevo. 2014 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Palavestra, Predrag (2000). Translated by E.D. Goy and Jasna Levinger-Goy. «Jewish Writers in Serbian Literature: Isak Samokovlija» (PDF). Journal of the North American Society for Serbian Studies (անգլերեն). Bloomington, IN, USA: Slavica Publishers. 14 (1): 65–68. ISSN 0742-3330. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսակ Սամոկովլիյա» հոդվածին։ |
|