Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Ինդոնեզական թատրոն երկարատև ժամանակաշրջանում կազմավորվել է բեմական տարբեր ինքնատիպ արտահայտչամիջոցներով օժտված ավանդական թատրոն։ Դիմակների թատրոնում դերասաններըհանդես են գալիս դիմակներով և կիրառում մնջախաղի ու պարի արտահայտչամիջոցներ (հիշվում էդ 9-րդ դարից)։ Հանրահայտ են նաև ստվերների թատրոնը (11-րդ դարից) և հարթ փայտե տիկնիկների թատրոնը։ 19-20-րդ դարերի սահմանագծում ձևավորվել է նաև ժամանակակից թատրոնը՝ կետոպրակ և լուդրուկ, որոնք ավանդական արտահայտչամիջոցները զուգորդում են եվրոպականին։ Կազմակերպվել են նաև արդի եվրոպական թատրոնին ավելի մոտ թատերախմբեր, որոնց խաղացանկում ազգային դրամատուրգներից բացի ներկայացվում են Հ. Իբսենի, Ա. Չեխովի և ուրիշների գործերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 339)։