Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին
Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին ռուս.՝ Мой лучший друг — генерал Василий, сын Иосифа | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1991 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Սադովսկի |
Դերակատարներ | Վլադիմիր Ստեկլով և Պյոտր Շելոխոնով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին» (ռուս.՝ «Мой лучший друг — генерал Василий, сын Иосифа»), 1991 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Սադովսկին «Լենֆիլմ» կինոստուդիայում[1][2]։
Ենթավերնագիր՝ «Տեսարաններ դեռ թերզարգացած սոցիալիզմի ժամանակներից» (ռուս.՝ Сцены времён ещё неразвитого социализма):
Պատմական ֆիլմ է հայտնի մարզիկ Վսեվոլոդ Բոբրովի ճակատագրի մասին, որը ճակատագրի բերումով դարձել է առաջնորդի որդու՝ ավիացիոն զորահրամանատար Վասիլի Ստալինի ֆավորիտը։ Ֆիլմի հիմքում փաստեր են ԽՍՀՄ ֆուտբոլի և հոկեյի հավաքականների լեգենդար ավագի իրական կենսագրությունից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն կառուցված է որպես Վսեվոլոդ Բագրովի հիշողությունները Կազանի թիմի հետ մոսկովյան վետերանների ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ։
Սպորտի մեծ սիրահար, գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինը նկատել է երիտասրադ, խոստումնալից Վսեվոլոդ Բագրովին (Բոբրով)։ Մարզիկի տաղանդն ու հանդգնությունը դուր են գալիս Իոսիֆ Ստալինի որդուն։ Շուտով Վսեվոլոդը դառնում է խորհրդային մեծագույն ֆուտբոլիստ և հոկեյիստ, նրա անունը բոլորի շուրթերին էր, և նրա կողքին միշտ մնում էր Վասիլի Ստալինը՝ այն մարդը, որն իրեն համարում էր իր ընկերը և հավատում էր նրա ուժերին։ Ոչ ոքի չէր շրջանցում գեներալի զայրույթը, բացի Բագրովից։ Բայց Ստալինի մահվանից հետո փոխվում է նրա որդու կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Շչերբակով – Վսևոլոդ Բագրով (նախատիպ՝ Վսևոլոդ Բոբրով)
- Վլադիմիր Ստեկլով – Վասիլի Ստալին
- Անդրեյ Բոլտնև – մայոր / փոխգնդապետ Աստաֆև
- Իրինա Մալիշևա – Նինել
- Անդրեյ Տոլուբեև – Տոլիկ Շուստրով (ենթադրաբար, Վլադիմիր Դեմինը ԿԲԿՏ-ից)
- Իգոր Գորբաչով – պրոֆեսոր Սերեբրովսկի
- Պյոտր Շելոխոնով – գնդապետ Սավինիխ
- Իգոր Եֆիմով – գեներալ
- Անատոլի Ռուդակով
- Գեորգի Շտիլ – գնդապետ
- Յան Յանակիև – Լավրենտի Բերիա
- Էռնստ Ռոմանով – գնդապետ Յարցև
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Դևյատկին - հարևան
- Եվգենի Բարկով - հարևան
- Ալեքսանդր Բերդա - հարևան
- Վալենտինա Կովել - հարևանուհի
- Ալեքսեյ Կրասնոպոլսկի - ռազմաօդային ուժերի գնդապետ
- Ալեքսեյ Վանին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Վիկտոր Սադովսկի
- Սցենարի հեղինակներ՝ Վալենտին Եժով, Նատալյա Գոտովցևա, Պավել Կոտորոբայ, Վիկտոր Սադովսկու մասնակցությամբ
- Օպերատոր՝ Վադիմ Գրամմատիկով
- Կոմպոզիտոր՝ Վլադլեն Չիստյակով
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Իմ լավագույն ընկերը՝ Իոսիֆի որդի գեներալ Վասիլին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1991 ֆիլմեր
- «Լենֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային կենսագրական ֆիլմեր
- Խորհրդային կինոկատակերգություններ
- Խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր ֆուտբոլի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին