Jump to content

Իգոր Անսոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Անսոֆ
անգլ.՝ Igor Ansoff
Ծնվել էդեկտեմբերի 12, 1918(1918-12-12)[1]
Վլադիվոստոկ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 14, 2002(2002-07-14) (83 տարեկան)
Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, տնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քարնեգի Մելոն համալսարան և Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոց
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Ալմա մատերԲրաունի համալսարան, Սթայվեսանթի անվան ավագ դպրոց և Տեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[2]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարGeorge F. Carrier?[3]
 Harry Igor Ansoff Վիքիպահեստում

Իգոր Անսոֆ (անգլ.՝ Igor Ansoff, դեկտեմբերի 12, 1918(1918-12-12)[1], Վլադիվոստոկ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 14, 2002(2002-07-14), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուսական ծագում ունեցող ամերիկացի մաթեմատիկոս և տնտեսագետ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը եղել է ռուս, ծնվել է ԱՄՆ-ում։ Մայրը ծնվել է Մոսկվայում։

17 տարեկանում ծնողների հետ գաղթել է ԱՄՆ։ Նա սովորել է Սթիվենս տեխնոլոգիայի ինստիտուտում (Հոբոկեն, Նյու Ջերսի նահանգ) և Բրաունի համալսարանում (Պրովիդենս, Ռոդ Այլենդ նահանգ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմածովային նավատորմի ռեզերվում էր՝ կատարելով կապի սպայի գործառույթները խորհրդային նավատորմի հետ։ Դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես), Միացյալ Նահանգների Միջազգային համալսարանում և Ծովային ակադեմիայում։

Գիտական ներդրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսոֆը համարվում է ռազմավարական կառավարման հայեցակարգի հիմնադիրը։ Հայտնի է որպես «Մատրիցա Անսոֆ»-ի հեղինակ՝ շուկայում ապրանքի դիրքավորման ռազմավարությունը որոշելու համար։

Հոլանդիայում ստեղծվել է «Իգոր Անսոֆի մրցանակ», որը շնորհվում է պլանավորման և ռազմավարական կառավարման ոլորտում ձեռքբերումների համար։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ансофф И. Стратегический менеджмент. Классическое издание = Strategic Management. — Питер, 2009. — ISBN 978-5-388-00077-4
  • Ансофф И. Новая корпоративная стратегия = The New Corporate Strategy. — Питер, 1999. — 416 с. — ISBN 5-314-00105-5, 0-471-62950-2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Deutsche Nationalbibliothek Record #119025868 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Williams, Jack. «H. Igor Ansoff, 83; educator drew worldwide acclaim». The San Diego Union-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Անսոֆ» հոդվածին։