Ժուլիանա Իմաի
Ժուլիանա Իմաի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Cruzeiro do Oeste, Պարանա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել |
Juliana Imai Վիքիպահեստում |
Ժուլիանա Իմաի (պորտ.՝ Juliana Imai, փետրվարի 27, 1985, Cruzeiro do Oeste, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի մոդել[1]։
Ժուլիանայի նախնիները հայրական գծով պորտուգալացիներ են, մայրական գծով՝ ճապոնացիներ[2]։ Նա որպես մոդել սկսել է աշխատել դեռահասության շրջանից, երբ ընդամենը 13 տարեկան է եղել։ Ներկայումս ամենապահանջված բրազիլացի մոդելներից մեկն է համարվում[3]։ Աշխատել է Dior-ի, Gucci-ի, Dolce & Gabbana-ի, Vogue Paris-ի և հանրահայտ այլ բրենդների համար։ 2007 թվականի մայիս ամսից դարձել է Victoria's Secret-ի հրեշտակներից մեկը՝ փոխարինելով Ժիզել Բունդխենին։
Մասնակցել է Dolce & Gabbana-ի, Gucci-ի, Christian Dior-ի, Ջանֆրանկո Ֆոռեի, Ջորջո Արմանիի, Վիվիեն Վեստվուդի, Բեթսի Ջոնսոնի նորաձևության տների դիզայներների կազմակերպած ցուցադրություններին։ Բացի այդ, եղել է Գվեն Ստեֆանիի և Jay-Z-ի նորաձևության գծերի դեմքը։ Նրա լուսանկարները լույս են տեսել Վոգ, Elle, Maire Claire ամսագրերում։
Իմաին որոշ ժամանակ ապրել է Նյու Յորքում, համագործակցել Ֆորդ Մոդելս գործակալության հետ։ Ապրել ու աշխատել է նաև Փարիզում, Բարսելոնայում, Սիեթլում, Ամստերդամում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժուլիանա Իմաին ամուսնացած է եղել։ Ունի մեկ որդի։ Բուդդայականություն է դավանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://umust.com.br/page/21/?lang=pt Արխիվացված 2018-03-12 Wayback Machine |titulo=A loja está temporariamente fora de serviço | U-Must |acessodata=2021-02-27 |website=umust.com.br}}
- ↑ [1] Profil modelki w FMD
- ↑ http://caras.uol.com.br/noticia/juliana-imai-maturidade-aos-22-anos#image0%7Ctitulo=Juliana Imai:maturidade aos 22 anos|data=15 de Maio de 2008|acessodata=7 de Junho de 2012|autor=Caras
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժուլիանա Իմաի կատեգորիայում։ |
- blogspot.com - julianaimai
- Жулиана ИмаиԱրխիվացված 2009-10-26 Wayback Machine на сайте Fashion Model Directory (անգլ.)
- Trabalho até os 35 anos(պորտ.)