Ժոզե դը Սոզան ծնվել է 1922 թ. նոյեմբերի16-ին ՊորտուգալիայիՌիբատեժու նահանգի Ազինյագա գյուղում։ Նրա ծնողներն աղքատ գյուղացիներ էին։ 1924 թ. ծնողների հետ տեղափոխվում է Լիսաբոն։ Ընտանիքի չունեվորության պատճառով անգամ չի կարողանում ամբողջացնել միջնակարգ կրթությունը։ Սամարագոն սկսել է աշխատել վաղ տարիքից՝ փոխելով մի շարք աշխատանքներ։ Ջանասիրաբար զբաղվել է ինքնակրթությամբ՝ ուսումնասիրել օտար լեզուներ, ընթերցել համաշխարհային գրականության և փիլիսոփայության կոթողային գործերը։ 22 տարեկան հասակում Սամարագոն ամուսնանում է պորտուգալացի նկարչուհի Իլդե Ռեյշի հետ։ 1969 թ. նա անդամակցում է Պորտուգալական կոմունիստական կուսակցությանը, որն այդ ժամանակ գործում էր ընդհատակում։ Մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 - 1975 թթ. աշխատել է «Diário de Lisboa» թերթում, իսկ 1975 թ. դառնում է «Diário de Notícias» թերթի փոխխմբագիր։ 1976 թ. Սարամագոյի թղթակցի կարիերան ընդհատվում է. նրան ազատում են վերոնշյալ թերթի փոխխմբագրի պաշտոնից։ Դրանից հետո նա որոշում է ամբողջովին նվիրվել գրականությանը։ 1970-ականների վերջերին Սարամագոն բաժանվում է կնոջից և 1980 թ. ամուսնանում է երկրորդ անգամ՝ իսպանացի թղթակցուհի Պիլար դել Ռիոյի հետ։
Սարամագոն իր առաջին գիրքը՝ «Մեղքի հողը» (Terra do Pecado) վերնագրով լույս է ընծայել դեռևս 1947 թ. դրանից հետո մինչև 1966 թ. ոչինչ չի հրատարակել։ 1977 թ. նա հրատարակում է «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» (Manual de Pintura e Caligrafia) վեպը, որը Սամարագո գրողի առաջին լուրջ գործն էր։ Սամարագոյի ստեղծագործություններն ընդունված է դասել Մոգական ռեալիզմի շարքին, սակայն նրա ստեղծագործություններում ի տարբերություն տվյալ ուղղության մյուս գրողների, գլխավոր տեղ է հատկացվում սոցիալական խնդիրների լուսաբանմանը։ Գրողի ստեղծագործությունների բովանդակային դաշտն շատ լայն է. նա անդրադառնում է առօրյա հարցերից մինչև կրոնական խնդիրներ։