Jump to content

Ժիզել Կազադսյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիզել Կազադսյու
ֆր.՝ Gisèle Casadesus
Ծնվել էհունիսի 14, 1914(1914-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էսեպտեմբերի 24, 2017(2017-09-24)[5][3][6][…] (103 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Հենրի Կազադսյու, մայր՝ Մարի-Լուիզ Բիթզ
Ամուսին(ներ)Լյուսիեն Պասկալ
Երեխա(ներ)Կազանդսյու Ժան֊Կլոդ, Մարթին Պասկալ, Դոմինիկ Պրոբստ և Բեատրիս Կազադսյու
Պարգևներ և մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Արվեստի և գրականության շքանշանի սպա և Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ

Ժիզել Կազադսյու (ֆր.՝ Gisèle Casadesus, հունիսի 14, 1914(1914-06-14)[1][2][3][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 24, 2017(2017-09-24)[5][3][6][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][7]), ֆրանսիացի դերասանուհի[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզի 18-րդ օկրուգում՝ կոմպոզիտոր Անրի Կազադեզյուսի և Մարի Լուիզ Բեեթզի ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Քրիստիան Կազադեսյուն, նույնպես դերասան էր[9]։ 1934 թվականին, դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիան ավարտելուց հետո, միացել է Կոմեդի Ֆրանսեզշի թատերախմբին[10]։ Նույն թվականին ամուսնացել է դերասան Լյուսիեն Պասկալի հետ՝ ունեցել է չորս երեխա, որոնցից երկուսը (Ժան Կլոդ Կազադեզյուսը և Դոմենիկ Պրոբստը) գնացել են պապի հետքերով և դարձել են երաժիշտներ[11]։

Քոմեդի Ֆրանսեզում բազմաթիվ դերերի համար դերասանուհին քննադատների կողմից արժանացել է հանրային ճանաչման և գովասանքի խոսքերի։ 1943 թվականից Կազադեզուսը նույնպես պարբերաբար նկարահանվում էր կինոներում և հեռուստատեսություններում։ Նրա մասնակցությամբ ավելի քան հիսուն ֆիլմերի թվում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Գյոկլենը» (1949), «Կատաղած գառնուկը» (1973), «Դատավճիռը» (1974), «Հավատարիմ կինը» (1976), «Տղամարդ և կին։ Կիրառման եղանակ» (1996), «Բնության երեխաները» (1998), Փակ շրջանը (2009), «Մաքուր թերթը» (2010), «Կինը և տղամարդիկ» (2010) և «Նրա անունը Սառա է» (2010)։

2013 թվականի մարտի 29-ին դերասանուհուն շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի սպայի կոչում[12]։ Բացի այդ, նա ունի նաև արվեստի և գրականության շքանշանի սպայի և «Արժանիքների համար» շքանշանի Մեծ Խաչի կոչում։ 2003 թվականին Կազեդեզյուսն արժանացել է «Մոլիեր» պատվավոր մրցանակին իր երկարամյա դերասանական կարիերայի համար։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949 — «Գեկլեն»,
  • 1973 — «Կատաղած գառնուկը»
  • 1974 — «Դատավճիռ»
  • 1976 — «Հավատարիմ կին»
  • 1980 — «Թուրք քահանա» — օրիորդ Սոլոմոն դե Վիլնուա
  • 1996- «Տղամարդ և կին։ Կիրառման եղանակ»
  • 1998- «Բնության երեխաները»
  • 2009- «Փակ շրջան»
  • 2010- «Մաքուր թերթ»
  • 2010 — «Կինը և տղամարդիկ»
  • 2010 — «Նրա անունը Սառա է»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 https://www.lemonde.fr/disparitions/article/2017/09/25/deces-a-103-ans-de-la-doyenne-des-comediennes-francaises-gisele-casadesus_5190676_3382.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 La doyenne des comédiennes françaises, Gisèle Casadesus, s’est éteinte à 103 ans
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Gisèle Casadesus, doyenne des actrices françaises, est décédée à 103 ans
  8. Lafitte,; Stephen Taylor Qui est qui en France. — Jacques Lafitte, 2008. — С. 478.
  9. «Gisèle Casadesus». web.archive.org. 2013 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. Edward Forman Historical Dictionary of French Theater. — Scarecrow Press, 2010. — С. 82—. — ISBN 978-0-8108-7451-0
  11. «80 and Beyond: The Longevity and Grace of French Actors». Theculturetrip.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. «Décret du 29 mars 2013 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier» ((Ֆրանսերեն)). Legifrance. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիզել Կազադսյու» հոդվածին։