Jump to content

Ժան Լեոն Ժերոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Լեոն Ժերոմ
ֆր.՝ Jean-Léon Gérôme
Ծնվել էմայիսի 11, 1824(1824-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրՎեզուլ[1][2][4]
Վախճանվել էհունվարի 10, 1904(1904-01-10)[5][2][3] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Քոլեջ Ժերոմ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ուսուցիչ, գծանկարիչ, գծագրող, porcelain painter և վիզուալ արտիստ
Ոճակադեմիզմ[6], Նեոգրեկ[6], օրիենտալիզմ և նոր պոմրեյական ոճ[6]
Ժանրպատմական գեղանկարչություն[7] և կրոնական նկարչություն[7]
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[8]
Ուշագրավ աշխատանքներPollice verso, Բոնապարտը Սֆինքսի առջև, Ստրկուհու վաճառքը, Մենամարտ դիմակահանդեսից հետո, Consummatum est? և Pygmalion and Galatea?
ՈւսուցիչՊոլ Դելարոշ և Շարլ Գլեյր
ԱշակերտներՎասիլի Վերեշչագին, Օդիլոն Ռեդոն, Մերի Կեսսետ, Լեոն Բակստ, Թոմաս Իկինս, Էդուար Վյուիար, Գյուստավ Կայբոտ, Էբոթ Հենդերսոն Թաիեր, Դենիս Միլեր Բյունկեր, Լոուտոն Սայլաս Պարկեր, André Castaigne?, Պոլ Փիլ, Léon Coutil?, Պասկալ Դանիան-Բուվրե, Eugène Burnand?, Jean-Jules-Antoine Lecomte du Nouÿ?, Հենրի Սիդոնս Մոուբրի, Delphin Enjolras?, Շառլ Ալբեր Վալտներ, Կենյոն Կոքս, Էուգենիուշ Զակ, Georges Ferdinand Bigot?, Օսման Համդի Բեյ, Douglas Volk?, Wyatt Eaton?, Ջուլիան Օլդեն Վեյր, Edward Cucuel?, Ֆրենկ Մաերս Բոգս, Ֆրեդերիկ Արթուր Բրիջման, Անրի Ռապեն, Հենրի Լա Թանգե, Թոմաս Միլի Դոու, Ուիլիամ ՄաքԳրեգոր Պաքստոն, Կառլ Գյուստավ, Անրի Մորե, Ստանիսլավ Խլեբովսկի, Յուլիուս Լեբլան Ստյուարտ, Թեոդորոս Ռալիս, Ուիլյամ Ստոթ, Ալբերտ Օբլետ, Alexandre Bloch?, Armand Beauvais?, Charles Crès?, Eugène François Deshayes?, Fernand Pelez de Cordova?, François-Maurice Roganeau?, François-Raoul Larche?, Alexandre Gamba de Preydour?, Gaston Simoes de Fonseca?, Ժորժ Պիկար, Gustave Corlin?, Հոսուի Յամամոտո, Jacques Gay?, Jean Richard Goubie?, Jean Roque?, Joseph Apoux?, Joseph Bail?, Ժոզեֆ Վենկլեր, Jules Flour?, Louis Barillet?, Paul-Maurice Duthoit?, Pierre-Paul-Léon Glaize?, Prosper Henri Wirth?, Էմիլ Բարո, Émile Nickels?, Edwin Lord Weeks?, Laureano Barrau?, Ալոիզիուս Օ'Կելի, Կառլ Ֆրեդերիկ ֆոն Սալցա, George Brant Bridgman?, Herbert Cyrus Farnum?, Jules Ernest Renoux?, Ուիլիամ Լեմբ Պիքնել, William de Leftwich Dodge?, Wynford Dewhurst?, Théophile Poilpot?, Saint-Elme Gautier?, Maurice Réalier-Dumas?, Félix Desgranges?, Eugène Vincent Vidal?, Franc-Lamy?, Lucien Lantier?, Gabriel Guay?, Auguste Alleaume?, Andreas Riis Carstensen?, Ագնես Կաթինկա Վիլհելմինա Լուն, Albin Meyssat?, Nicolae Grant?[9], Istres Contencin?, Մարիանո Ֆորտունի, Paul César Helleu?, Lucien-Étienne Mélingue?, Kenneth R. Cranford?, Harrington Fitzgerald?, Victor Leydet?, Frédéric Louis Levé?, Charles Tranquille Colas?, Julie Buchet?, Auguste Viollier?[10], Eugène Delabarre?, Yakov Hast?, Victor Marec?, Katherine Middleton Huger? և Étienne Bouillé?
Ներշնչվել էՇարլ Գլեյր
Պարգևներ
Կարմիր արծվի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Լեոպոլդ I շքանշանի ասպետ[11]
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա, Ֆրանսիական հայրենիքի լիգա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Société des peintres orientalistes français?[12]
ստորագրություն
Изображение автографа
 Jean-Léon Gérôme Վիքիպահեստում

Ժան Լեոն Ժերոմ (ֆր.՝ Jean-Léon Gérôme, մայիսի 11, 1824(1824-05-11)[1][2][3][…], Վեզուլ[1][2][4] - հունվարի 10, 1904(1904-01-10)[5][2][3], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ։ Նա հանդիսանում է զանազան նկարների հեղինակ, որոնք նվիրված են Հին աշխարհի պատմության, Արևելքի երկրներին և Վերածննդին։

Ժան Լեոն Ժերոմը բացի նկարչությունից զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Սկզբում նա ձեռք է բերել համբավ Ֆրանսիայում, այնուհետև միացել իմպրեսիոնիստների շարժմանը դառնալով ակադեմիական արվեստի պահպանողականության խորհրդանիշերից մեկը։ 1904 թվականին մեծանուն նկարիչը վախճանվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և կարճ ժամանակահատվածում մոռացվել։ Նրա գործունեությունը մահից հետո չի գնահատվել և ներկայացվել է բացասական կերպով։ Նրա ուշագրավ աշխատանքները շատ անգամներ ներկայացվել են Ֆրանսիայի խոշորագույն թանգարանների ցուցահանդեսներում։

Հուշատախտակ, որը գտնվում է Վեզուլ գյուղում` այ տանը որտեղ ծնվել է Ժան Լեոն Ժերոմը

Նկարչի հայրը եղել է ոսկերիչ Պիեր Ժերոմը՝ Վեզուլից, ով 1823 թվականի ապրիլին ամուսնացել է խանութպանի դստեր՝ Ֆրանսուազե Վիլմոյի հետ։ 1824 թվականի մայիսի 11-ին ծնվում է նրանց առաջնեկը, ում անուն են Ժանոմ Լեոնոմ։ 9 տարեկան հասակում ապագա նկարիչը ընդունվում է գիմնազիա, որտեղ նա դրսևորում է գեղարվեստական հակումներ և սովորում տիրապետել նկարչության տեխնիկային։ Նրա հիմնական դաստիարակը եղել է Քլոդ Կարյաժը (1798-1875

Ուսումը ստանալուց հետո, նա կարողանում է համոզել հորը և մեկնել մայրաքաղաք՝ կրթություն ստանալու նպատակով։ Այդ նպատակով 1941 թվականին Ժան Լեոն Ժերոմը մեկնում է Փարիզ։ Նրա հայրը մշտապես պնդել է, որ նկարիչները ի տարբերություն մյուս արվեստագետների և ոսկերիչների շատ ավելի աղքատ են։ Այդ նպատակով նա իր որդուն տալիս է ընդամենը 1 տարի ժամանակ հայտնի նկարիչ դառնալու համար, իսկ այդ գեղարվեստական փառքին չհասնելու դեպքում պահանջեց վերադառնալ հայրենի բնակավայր[13]։

«Տղայի գլուխը» — Ժերոմի ամենահին նկարը` հավանաբար առաջինը, մասնավոր հավաքածուից

Ժան Լեոն Ժերոմի ստեղծագործություններից ամենահինը, որը հայտնի է մարդկությանը դա «Տղայի դիմանկարն» է։ Այս նկարը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս երիտասարդ հասակում ունեցել է վարպետություն, քանի որ տղայի թեքված գլուխը նա նկարել է այնպես, որպեսզի գլուխը չխանգարի իրանին։ Այս ունակությունը ցույց է տալիս, որ Ժան Լեոն Ժերոմը դեռևս վաղ տարիքից տիրապետել է կոնտրապոստին[14]։

Ժան Լեոնի հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ Փարիզում նրան այցելած հայրն իր հավանությունը տվեց և տարեկան սկսեց նրան ուղարկել 100 ֆրանսիական ֆրանկ ապրուստավճար, որը թույլ տվեց Ժերոմին զբաղվել միայն վարպետության կատարելագործմամբ։

Իր ուսուցչի հետ հարաբերությունները ևս ավարտվեցին հաջողությամբ, և Դելարոշը երաշխավորեց իր աշակերտին, որպեսզի նրա ուշագրավ աշխատանքները տպագրվեն ամսագրում։ Իր ուսուցչի նախաձեռնությամբ նա նաև 1843 թվականին մեկ տարով ուղևորվեց դեպի Հռոմ[15]` Իտալիայի մայրաքաղաք։ 52 տարեկան հասակում Ժերոմը գրեց իր ինքնակենսագրությունը, որտեղ իր իտալական ճանապարհորդությունը նա որակեց որպես իր կյանքի լավագույն օրերից մեկը։

Ես չգիտեի ոչինչ, այնպես որ այն ամենին ինչ որ ես հասել եմ, հասել եմ սովորելու միջոցով... Ես նկարել եմ ճարտարապետական հուշարձաններ, բնապատկերներ, մարդկանց և կենդանիների, մի խոսքով` ես զգացի, որ ես աշխատում էի ներդաշնակ բնության հետ
- Ժան Լեոն Ժերոմ

Հռոմում անցկացված տարիները նա նվիրել է հիմնականում ուսումնասիրելով բնությունը։ Նա նախընտրել է մշտապես աշխատել բաց երկնքի տակ, քան թանգարաններում։ Բացի նկարչությունից նա նաև Պոմպեյ և Նեապոլ հնադարյան քաղաքների տարածքում կազմակերպեց պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվեցին գլադատորական զենք և զրահ։

Իր խոսքերով այդ ամենը բացահայտեց մի նոր հորիզոն` իր համար։ Այդ հետազոտություններից հետո նա զարմացած է մնացել, որ ոչ մի եվրոպական նկարիչ չի ներշնչվել գլադիատորական մարտերով և նա սկսեց ուսումնասիրել հնագույն աղբյուրներ, թանգարանային հավաքածուներ համապատասխան արդյունքի հասնելու համար։ Ժան Լեոն Ժերոմի աշխատանքը Հռոմում առաջացրեց դժգոհությունների, իսկ նրա աշխատանքի հիմնական քննադատը գերմանացի արվեստագետ Ֆրիդրիխ Օվերբեքն էր։

Հռոմում անցկացրած ժամանակահատվածի նշանավոր գործերից մեկը «Կնոջ գլուխն» է։ Ա. Շեստիմիրովան մեկնաբանել է նկարը այսպես.

Անկյունավորությունը, որոշակի չորությունը ու սառնությունը և սխեմատիկությունը վկայում են, որ նկարի հեղինակը սկսնակ նկարիչ է
- Ա. Շեստիմիրով

Նորբերտ Վոլֆը ասել է, որ այս դիմանկարին տրված են անմիջական ազդեցություն տեխնոլոգիական և կոմպոզիցիոն լուծումներով։ 1844 թվականին Հռոմում տարածվեց Տիֆի համաճարակը և այս հիվանդությամբ վարակվեց նաև Ժան Լեոն Ժերոմին։ Ըստ ժամանակակիցների, եթե նկարչի մայրը Վեզուլից չտեղափոխվեր Հռոմ, Ժերոմին զոհ կգննար այդ հիվանդությանը և կմահանար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Լեոն Ժերոմ» հոդվածին։