Թռչող սնդուկը
Թռչող սնդուկը էսպերանտո՝ Fluganta kofro | |
---|---|
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Տեսակ | հեքիաթ |
Ժանր | հեքիաթ |
Բնօրինակ լեզու | դանիերեն |
Երկիր | Դանիա |
Հրատարակման տարեթիվ | 1839 |
The Flying Trunk Վիքիպահեստում |
Թռչող սնդուկը (դան․՝ Den flyvende Kuffert), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1839 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կար չկար մի վաճառական կար։ Նա այնքան հարուստ էր, որ արծաթե դրամներով սալահատակել էր մի ամբողջ փողոց։ Բայց օրերից մի օր այդ մարդը մահանում է։ Իր ամբողջ ունեցվածքը թողնում է որդուն։ Որդին էլ սիրում էր ուրախ կյանք վարել։ Նա ամեն գիշեր լինում էր դիմակահանդեսում, ցերեկը թղթից օդապարուկներ էր շինում և քարի տեղը ոսկի է գցում լճակի մեջ։ Զարմանալի չէ, որ օրերից մի օր նրա փողերը կվերջանային, հագուստից մնաց մի խալաթ և մի զույգ մաշիկ։ Նրա ընկերներն ամաչում էին նրա հետ փողոց դուրս գալ, և ճանաչել չէին ուզում։ Բայց նրա ընկերներից մեկը բարեսիրտ էր և նրան տվեց մի սնդուկ, և ասաց, որ իր ունեցած չունեցածը տեղավորի դրա մեջ։ Տղան համաձայնվեց։ Բայց նա բան չուներ մեջը դնելու, փոխարենը ինքը մտավ սնդուկի մեջ։ Բավական էր փականը սեղմեիր, սնդուկը իսկույն օդ էր բարձրանում։ Սնդուկը թռավ ուղիղ ամպերի մեջ, և վերջապես իջավ Թուրքիա։ Տղան այնտեղ ամաչելու բան չուներ, որովհետև այնտեղ բոլորը հագնում էին խալաթ և մաշիկներ։ Նա տեսավ մի կին և հարցրեց, թե ումն է այն պալատը, որի պատուհանները այնքան բարձր են։ Այդ կինը ասաց, որ դա թագավորի աղջկա պալատն է, նրան գուշակել են, որ նա դժբախտություն է տեսնելու ամուսնու կողմից։ Նրա մոտ ոչ ոք չի կարող գնալ առանց թագավորի և թագուհու թույլտվության։ Տղան գնաց մտավ իր սնդուկի մեջ և թռավ աղջկա պալատի կտուրին կանգնեց և պատուհանով մտավ սենյակ։ Արքայադուստրը քնած էր բազմոցին, նա վաճառականի տղային շատ դուր եկավ, նա անգամ համբուրեց աղջկան։ Աղջիկը արթնացավ և շատ վախեցավ տղայից։ Տղան ասաց, նա թուրքերի աստվածն է, և թռչելով է եկել նրա մոտ, և դա աղջկան շատ դուր եկավ։ Նրանք կողք կողքի նստեցին, և տղան սկսեց հեքիաթներ պատմել։ Վերջապես պատմեց այն արագիլի մասին, որը մանկիկներ է բերում մարդկանց համար։ Վաճառականի տղան աղջկա ձեռքը խնդրեց, և աղջիկը իսկույն համաձայնեց ամուսնանալ նրա հետ։ Աղջիկը ասաց, որ նա պետք է գա շաբաթ օրը, որովհետև այդ օրը կգան նաև նրա ծնողները` մի բաժակ թեյ խմելու։ Հրաժեշտ տալուց արքայադուստրը մի թուր տվեց տղային` ամբողջովին զարդարված ոսկե դրամներով, դա հենց այն էր, որ պակասում էր տղային։ Տղան թռավ իսկույն շուկա և իր համար գնեց մի նոր խալաթ և անմիջապես վերադարձավ անտառ` հեքիաթ հորինելու[1]։ Վերջապես հեքիաթն արդեն պատրաստ էր, և շաբաթ օրն էլ մոտենում էր։ Հասավ շաբաթ օրը։ Թագավորն ու թագուհին և բոլոր պալատականները հավաքվեցին արքայադստեր մոտ։ Հրամայված էր, որ թեյ պատրաստվի, և այդպես էլ ընդունեցին վաճառականի տղային։ Թագուհին ասաց, որ մի հեքիաթ պատմի տղան, միայն թե լուրջ ու խրատական լինի, թագավորն էլ ավելացրեց, որ թող մի քիչ էլ զվարճալի լինի։ Տղան սկսեց պատմել։ Երբ որ պատմեց վերջացրեց, թագուհին ասաց, որ սքանչելի հեքիաթ էր։ Թագավորն ու թագուհին ասացին, որ նա արժանի է նրանց աղջկան։ Հարսանիքի օրն էլ որոշեցին երկուշաբթի օրը։ Երեկոյան մեծ հրավառություն սարքեցին, քաղցրեղեն և թխվածքներ էին նետում հավաքված ժողովրդի վրա։ Վաճառականի տղան մտածեց, որ ինքն էլ մի բան պատրաստի։ Նա մեծ քանակությամբ հրթիռներ գնեց և ֆրթաններ։ Տեղադրեց իր սնդուկի մեջ և բարձրացավ օդ։ Անմիջապես լսվեց տրաքոց և թշշոց։ Թուրքերը շատ էին վախեցել, որ իրենց մաշիկները ոտքերից դուրս էին պրծնում։ Նրանք երբեք այդպիսի հրավառություն չէին տեսել։ Քաղաքում բոլորն այդ հրավառությունից էին խոսում։ Վաճառականի տղան որոշեց գնալ ու տեսնել թե ինչ են խոսում իր մասին։ Բոլորը զարմացած էին նրա սարքած հրավառությունից։ Հաջորդ օրը նա պետք է ամուսնանար, շտապեց դեպի անտառ, որպեսզի նստի սնդուկի մեջ և գնա հարսնացուի մոտ։ Գնաց անտառ և տեսավ, որ սնդուկը այրվել է իր սարքած հրավառության պատճառով։ Նա այլևս չէր կարողանում գնալ հարսնացուի մոտ։ Հարսնացուն էլ սպասում է նրան մինչ օրս։ Տղան էլ շրջում է աշխարհեաշխարհ ման է գալիս ու հեքիաթներ պատմում, բայց ոչ այդքան էլ ուրախ հեքիաթներ[2]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաճառական
- Վաճառականի որդին
- Արքայադուստր
- Թագավոր
- Թագուհի
- Քաղաքի բնակիչներ