Թուրքիայի տնտեսություն
Վիճակագրություն | |
---|---|
ՀՆԱ | 905 987 824 100 $[1] |
ՀՆԱ-ի աճ | 2,9 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 10 616,1 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 8,5 ± 0,1 տոկոս[4] |
Թուրքիայի Հանրապետության տնտեսությունը բավականին զարգացած տնտեսություններից է։ Երկիրը դասվում է աշխարհի խոշորագույն գյուղմթերքներ, տեքստիլ, տրանսպորտային միջոցներ, կոնստրուկցիոն մատերիալներ, լայն սպառման տեխնիկա արտադրողների շարքին։ Մասնավոր սեկտորը կտրուկ զարգանում է՝ չնայած որ պետությունը մեծ դեր ունի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են արդյունաբերությունը, բանկային գործը, տրանսպորտը և հաղորդակցությունը։
Մակրոտնտեսական վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիան աշխարհում 15-րդն է իրական ՀՆԱ-ի ցուցանիշով և 17-րդն անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով[5]։ Երկիրը OECD անդամ է և մտնում է G-20-ի մեջ։ 1995 թվականի դեկտեմբերի 31-ին Թուրքիան դարձել է Եվրոխորհրդի անդամ։
Թուրքիան այսօր համարվում է աշխարհի արագ տեմպերով զարգացող երկրներից մեկը։ 2010 թվական տնտեսական աճի ցուցանիշով զիջել է միայն Չինաստանին։ Թուրքիան դասվում է այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք 2008-2009 թվականների ճգնաժամից քիչ են տուժել։
Թուրքիայի ավանդական ճյուղերին՝ տեքստիլ և սննդի արդյունաբերություններին, գյուղատնտեսությանը, շինարարությանը, տուրիզմին զուգահեռ սկսեցին ակտիվորեն զարգանալ տնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են մեքենաշինությունը, դեղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, կոմունիկացիաները և ծառայությունների ոլորտը։
Աշխարհագրական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի Հանրապետությունը իր տարածքով աշխարհում 37-րդն է։ Այն կազմում է 780 580 կմ2, իսկ բնակչության թվաքանակը 72 միլիոն մարդ է /աշխարհում 17-րդն է /, ազգային արժույթը թուրքական լիրն է։ Երկրի տարածքի 97%-ը Ասիական Թուրքիան է, իսկ 3%-ը՝ Եվրոպական Թուրքիան։ Նրա ափերը ողողում են Միջերկրական, էգեյան, Սև, Մարմարի ծովերը։
Հարևան երկրներն են Հունաստանը և Բուլղարիան /արմ./, Իրաքը և Սիրիան /հվ./, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Իրան /արլ./: Այն գտնվում է Եվրոպան Ասիային կապող ճանապարհների խաչմերուկում։ Հյուսիսից հարավ այն ձգվում է 600 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 1600 կմ։ Եվրոպական և ասիական մասերը միմյանցից տարանջատվում են ջրով, որը ձևավորում է ծովային անցում Սև ծովից Մարմարի ծով՝ Բոսֆորի նեղուցով և Մարմարից Էգեյան ծով ՝ Դարդանելի նեղուցով։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի տարածքում շուրջ 100 տեսակի օգտակար հանածոներ կան։ Երկիրը հարուստ է լեռնաքիմիական, հանքային, վառելիքաէներգետիկ ռեսուրսներով։ Հիշարժան են քրոմի, վոլֆրամի, մարմարի, քարածխի, ուրանի, սնդիկի/համաշխարհային պաշարների 25%/ և այլ ռեսուրսներ։
Թուրքիան հարուստ է քարածխով։
Թուրքիան ունի բավականին անտառային ռեսսւրսներ։ Անտառները կազմում են տարածքի 25%-ը կամ 20.2 միլիոն հա։ Սրանք օգտագործվում են շինարարության մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի բնակչության հիմնական մասը թուրքեր են։ Իհարկե, կան նաև ազգային փոքրամասնություններ՝ քուրդեր /6.5մլն ամբողջ տարածքում/, հույներ, հայեր, արաբներ և այլն։
1927 թվականից երկրի բնակչությունը շուրջ 4.4 անգամ աճել է։ Առավել խտաբնակ են Մարմարի, Սև և էգեյան ծովերի ծովամերձ տարածքները։ Ամենախիտ քաղաքը Ստամբուլն է, իսկ ամնեանոսրը՝ Խակյարին։
Նշենք, որ Թուրքիան զարգացող երկիր է։ Հաճախ նրան նավանում են նաև «Եվրոպայի վագր»։
ՀՆԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիան աշխարհում ամենաարագ աճող տնտեսություններից մեկն է։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ Թուրքիայի ՀՆԱ-ն կազմել է 1.119 տրլն դոլար, ՀՆԱ աճը 2010 թվականի առաջին քառորդում կազմել է 11.7%, երկրորդ քառորդում՝ 10.3 %, իսկ երրորդ քառորդում՝ 5.5%։ ՀՆԱ 64.7 % արտադրվել է ծառայությունների ոլորտում, 25.9% ՝ արդյունաբերության, իսկ 9.4% -ը՝ գյուղատնտեսության։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսապես ակտիվ բնակչության 29.5 %-ը զբաղված է գյուղատնտեսությունում, 24.7%-ը՝ արդյունաբերությունում և 45.8 %-ը՝ ծառայությունների ոլորտներում։
Արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ տեքստիլ, սննդի, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, հանքարդյունահանող, պողպատի, շինարարություն, թղթի արդյունաբերւթյուն, դեղագործությունը։
Ըստ 2009 թվականի տվյալների արտահանումը կազմել է 102.2 միլիարդ դոլար։ Արտահանվել են՝ սննդի, տեքստիլ, սև մետաղներ տրանսպորտային միջոցներ և այլն։ Արտահանման շուկաներն են է Գերմանիա ՝9.6%, Ֆրանսիան ՝ 6.1%, Մեծ Բրիտանիա ՝ 5.8%, Իտալիա ՝ 5.8%, Իրաք՝ 5% և այլն։
Ներմուծումը այդ նույն ժամանակաշրջանում կազմել է 140.8 միլիարդ դոլար։ Ներմուծել է մեքենաշինական արատադրանք, քիմիական, վառելիք, տրանսպորտային միջոցներ։ Ներմուծման 14%-ը պատկանում է Ռուսաստանին, իսկ Գերմանիային պատկանում է 10%-ը, Չինաստանին բաժին է ընկնում 9%-ը, ԱՄՆ՝ 6.1%, Իտալիա՝ 5.4%, Ֆրանսիա ՝ 5%[6]:
Արտաքին պարտք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 274 միլիարդ դոլար։
Տնտեսությունը այս վիճակից հանելու համար 1980-ական թվականներին պետությունը սկսեց իրականացնել բարեփոխումներ, և ներկայումս Թուրքիայի տնտեսությունը բնութագրվում է մասնավոր հատվածի բավականին մեծ բաժնով։ 1980-1987 թվականներին ՀՆԱ տարեկան աճը տատանվում էր 3.3-8.1%:
Տնտեսության զարգացած ճյուղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշեցինք, ՀՆԱ 64.7 % արտադրվել է ծառայությունների ոլորտում, 25.9% ՝ արդյունաբերության, իսկ 9.4% -ը՝ գյուղատնտեսության։
Գյուղատնտեսության ոլորտում առաջատարը բուսաբուծությունն է, որն ապահովում է ճյուղի եկամուտների 2/3-ը։ Գյուղատնտեսության համար մեծ նշանակություն ունի պետության օժանդկաությունը։ Մեծ նշանակություն ունեն հացահատիկային /հացահատիկ, եգիպտացորեն/, տեխնիկական/շաքարի ճակնդեղ, բամբակ, թեյ, ծխախոտ/ մշակաբույսերը։
Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայում գյուղատնտեսության զարգացման պայմանները և մակարդակը այնպիսին են, որ այն թույլ է տալիս ապահովել սննդամթերքով ոչ միայն ներքին շուկան, այլև երկիրը դասվում է սննդամթերքի արտահանման 10 խոշորագույն երկրների շարքին։
Թուրքիան ունի 78 միլիոն հա տարածք, որը նույն է, ինչ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրար հետ վերցրած։ Եվ այս տարածքի 36% -ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
Թուրքիայում կա մոտ 59 միլիոն խոշոր և մանր եղջերավեր անասուններ, որոնցից 12 մլն-ը խոշոր եղջերավոր են։ Սակայն վերջին տարիներին անասնապահության ոլորտում կանգ է նկատվում՝ կապված պետության կողմից այս ոլորտի ոչ արդյունավետ օժանդակման հետ։
Սննդի արդյունաբերությունը գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար և ներդրումների 20%-ը բաժին է ընկնում հենց այս ոլորտին։
Մրգերի և բանջարեղենի արտադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ երկրում աճեցվում են շուրջ 80 տեսակներ։
Այս ոլորտում պետք է առանձնացնել խաղողի արտադրությունը։ Նշենք, որ Թուրքիան խաղող արտադրողների աշխարհի խոշորագույն հնգյակի մեջ է մտնում։ Տարեկան արտադրվում է 3.2-3.6 միլիոն տոննա։ Թուրքիան հայտնի է նաև չրեղենով։ Ծիրանի ողջ բերքը օգտագործվում է չրի պատրաստման համար, որի 95%-ը արտահանվում է Զարգացած է նաև սառեցված մրգերի և բանջարեղենի արտադրությունը։ Արտադրանքի 75-80%-ը արտահանվում է։ Այս ոլորտում զբաղված են 30 ֆիրմաներ, որոնցից խոշորագույններն են Քարեվեթիշը /48%/, Դարդանելը /16%/, Պինարը / 14%/։
Թուրքիայում տարածված է նաև ցիտրուսային մրգերի արտադրությունը։ Տարեկան բերքը կազմում է 1.8-1.9 միլիոն տոննա։ Աճեցվում են շուրջ 20 տեսակներ։ Բերքի 75-80%-ը արտադրվում է Միջերկրական ծովի ծովամերձ շրջանում։ Սննդի արդյունաբերության ոլորտոմ կարևոր է նշել նաև մրգային և բանջարային հյութերի արտադյությունը։
Թուրքիան հայտնի է նաև թեյով, որը հիմնականում արտադրվւոմ է Սև ծովի ծովամերձ շրջանում։ Ամենախոշոր ընկերությունը այս ոլորտում «Թեյ-Կուր» ֆիրման է։ Տարեկան 800 հզ տոննա թեյախոտ է հավաքվում։
Մսամթերք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիան եղջերավոր անասունների և թռչունների թվաքանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հայտնի է իր մսամթերքով։ Անասնապահությամբ զբաղվում են Արլ. Անատոլիայի և Կենտրոնական շրջաններում։ Վերջին տարիներին պետությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում անասնապահության զարգաման համար։ Հիշարժան են նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը։
Այս ոլորտում գործում են 73 ընկերւթյուններ, որոնցից 51-ը մասնավոր են։ Գինու արտադրության 60%-ը կենտրոնացված է Էգեյան և Մարմարի ծովերի ծովամերձ շրջաններում։ Տարեկան արտադրվում է 42-43 միլիոն լիտր գինի։ Արտադրվում են նաև օղի /7.0մլն լ/, կոնյակ / 1.0 միլիոն լ/, լիկյոր / 2.0 միլիոն լ/, ջին / 3.7 միլիոն լ/, վիսկի / 0.1 միլիոն լ/։
Թուրքիայում արտադրվում են նաև ընկուզեղենի տարբեր տեսակներ։ Հիմնականում արտադրվում է Սև ծովի ծովամերձ շրջանում և հողատարծքները կազմում են 600 հզ . հա։
Յուղերի, ձեթերի արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիրը մասնագիտացած է նաև տարբեր յուղերի, ձեթերի արտադրության մեջ։ Կարևոր է նշել զեյթունի ձեթի մասին։ Թուրքիայում 90 միլիոն զեյթունի ծառ կա և գնալով աճում են զեյթունի հողատարածքները։ Տարեկան բերքը կազմում է 2 միլիոն տ։
Բացի զեյթունի ձեթից՝ արտադրվում են նաև այլ՝ արևածաղկի, սոյայի և այլ ձեթեր։ Հաշվվում են շուրջ 170 տեսակի ձեթեր և յուղեր։
Երկիրը արտադրում է նաև կաթնամթերք։ Ներդրումների մեծ մասը հեն այս ոլորտ է ուղղվում
Արտադրվում են նաև մակարոնային ապրանքներ, որի արտադրությունը սկսվել է դեռևս 1922 թվականին։ Տարեկան արտադրվում է 500 հզ. տ Արդյունաբերության զարգացած ճյուղ է նաև կաշվի արդյունաբերությունը։
Կաշվե իրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիան համարվում է կաշվե իրերի և բնական կաշի արտադրող աշխարհի խոշորագույն երկրներից մեկը։ Այս ոլորտը ունի դարերի պատմություն։ Դրանով զբաղվել են սկսած սելջուկների ժամանակներից։
Սկսած 1980-ականներից այս ճյուղը զարգացում ապրեց։ Այսօր հենց այս ճյուղը տեքստիլի հետ միասին Թուրքիայի արտահանման կարևորագույն ճյուղերից է։ Տարեկան ապահովւոմ է 4 միլիարդ դոլար եկամուտ Կարևորագույն ճյուղերից է տեքստիլ արդյունաբերությունը։ Այս ճյուղում առավել դինամիկ զարգացեղ ոլորտ է հանդիսանում պատրաստի հագուստի արտադրությունը։ Այս ոլրտում արտադրանքը ունենում է տարեկան 20 % աճ և կազմում է արտահանամն 25%-ը։ Պատրաստի հագուստի արտահանումը կազմել է 7.5 միլիարդ դոլար, որից ՝ 58% -ը միայն տրիկոտաժեղենին է բաժին ընկել։ Թուրքիան այսօր տրիկոտաժեղենի արտադրությամբ աշխարհում 3-րդն է ՝ Իտալիայից և Հոնկոնգից հետո։ Թուրքիան հայտնի է նաև մորթեղենով։ Վերջինիս արտադրությունը տարեկան 40 հզ տ է։
Գորգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշարժան է նաև գորգերի արտադրությունը։ Այս գործունեությամբ թուրքերը զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից։
Թուրքական գորգերը բազմատեսակ են։ Կենտրոններն են՝ Կայսերին, Խերեկեն, Քուլան, Քոնյան, Կարեն և այլն։
Թուրքիայում տարեկան արտադրվում է շուրջ 4 միլիոն գորգ՝ ձեռքի աշխատանքի։
Բամբակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշենք, որ Թուրքիան Եվրոպայում առաջինն է բամբակի արտադրությամբ։ 80-90-ական թթ այս ոլորտում ակտիվորեն մոդեռնացվում էին սարքավորումները։ Տարեկան շուրջ 750 հզ տ բամբակ է արտադրվում։ Թուրքիան հայտնի է նաև ծխախոտի արտադրությամբ։ Կարևորագույն կենտրոնը Բիթլիսն է։
Թուրքիայում շուրջ 600000 ֆերմերներ են զբաղված այս գործում։ Առավել տարածված տեսակներն են՝ Վիրջինիան /2.5-3% նիկոտինի պարունակությամբ/, Բերլին /3.5-4.0 % նիկոտին/, Լատակիա, նարգիլե, Կալյան Թուրքիայում զարգացած է սև մետալուրգիան։ Երկիրը զբաղեցնում է աշխարհում 15-րդ տեղը 1 շնչին ընկնող սև մետղների ծավալով։ Արտադրվում է տարեկան 14 միլիոն տ և այս ոլորտում զբաղված են աշխատուժի 36%-ը։
-
Բամբակի արտադրության քարտոզը Թուրքիայում
-
Բամբակի դաշտ Թուրքիայում
Քիմիական արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը։ Այս ճյուղը մոդեռնիզացված է, արտադրությունը հիմնված է ժամանակակից տեխնլոգիաների վրա։ Այս ճյուղը առավել զարգացավ 1980-ականներից, երբ կիրառվեցին մի շարք բարեփոխումներ։ Արտադրվում են տարբեր տեսակի իրեր, որոնք օգտագործվում են շինարարության, կենցաղային էլեկտրոնիակայի և այլ ոլորտներում։
Արտահանումը 2008 թվականի տվյալներով երկրին բերել է 3.1 միլիարդ դոլար եկամուտ։
Քիմիական արդյունաբերության ճյուղում պետք է առանձնացնել դեղագործությունը։ Այն կարողանում է ապահովել ոչ միայն ներքին շուկան, այլև արտահանվում է։
Այս ոլորտում մասնագիտացված են շուրջ 100 ընկերություններ, այդ թվում «Ֆակո», «Աբդի Իբրահիմ», «Սիֆոր», «Սանդուլ» և այլն։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարությունը Թուրքիայում վերջին 20 տարիների ընթացքում դինամիկ զարգացեղ ճյուղ է։ Այստեղ զբաղված է աշխատուժի 5 %-ը և արտասահմանում իրականցվող շինարարական աշխատանքները երկրին բերում են տարեկան 1 միլիարդ դոլար եկամուտ։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական տնտեսության դինամիկ զարգացող ճյուղ է զբոսաշրջությունը։ Պատմական հուշարձանների, ծովի, բարենպաստ կլիմայի առկայությունը մեծ հնարավորություններ են տալիս այս լորտի զարգացման համար։ Ամեն տարի երկիր են այցելում շուրջ 9-10 միլիոն տուրիստներ 80 երկրներից։ Եթե 1980-ականներին Թուրքիայի բաժինը տուրիզմի համաշխարհային շուկայում 0.45% էր, ապա այժմ ՝ 2.61 %։ 2005 թ. այն գրավեց 9-րդ տեղը տուրիստների թվով և 8-րդ տեղը՝ տուրիզմից ստացված շահույթի մեծությամբ։ Նախատեսվում է, որ 2020 թ. երկիրը կզբաղեցնի 4-ձդ տեղը տուրիզմի զարգացմամբ, որը կապահովի 50 միլիարդ դոլարի եկամուտ։
Զարգացած է նաև մեքենաշինությունը։ Թուրքական մեքենաշինական արդյունաբերությունը արտադրում է շինարարակն տեխնիկա, ծանր արդյունաբերության համար մեքենաներ, սարքավորումներ, էլեկտրո և դիզելային շարժիչներ, ձեռքի գործիքներ, կարի մեքենաներ, կենցաղային տեխնիկա և այլն։ Այս ոլորտը գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար։
Մեքենաշինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 6-րդ տեղը ավտմեքենաների արտադրության գծով։ Այստեղ արտադրվում կամ հավաքվում են «FIAT», «Ford», «Toyota», «Opel», «Honda» և այլ մակնիշներ։
Էներգետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչ վերաբերում է Թուրքիայի էներգետիկային, ապա նշենք, որ երկրում էլեկտրաէներգիայի պակասուրդ կա։ Նախատեսվում է գազաբաշխիչ ցանցի ընդլայնում ամբողջ երկրի տարածքում, որը կընդգրկի ավելի քան 57 քաղաքներ։ Այս ծրագրի իրականացման արդյունքում գազի տարեկան սպառումը կկազմի 4.5 միլիարդ մ3։ Գազի հիմնական մատակարարը ՌԴ-ն է։
Տրանսպորտի և կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2008 թվականի տվյալների այս ոլորտները ՀՆԱ 19%-ն են կազմել։ Տրանսպորտային համակարգում առաջատարը ավտոմոբիլային տրանսպորտն է։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 109400 կմ, որից պետական նշանակության են ՝ 58700 կմ։ Երկաթգծերի ընդհանուր երկարությունը կազմում է 10390 կմ։
Այժմ երկրում 120 օդանավակայան կա։
Կապիտալի միգրացիային Թուրքիայի մասնակցությանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս ինվեստիցիոն քաղաքականության հիմքերը դրվել են դեռևս 1980-ականների ռեֆորմների ժամանակ։ Օտարերկրյա ներդրողների մասնակցությունը չի սահմանափակվում որևիցը ձևով։
Թուրքիայում գործում է արտոնյալ վարկավորումը։ Մեծ արտոնություններ են տրվում արտահանման ճյուղերում կատարվող ներդրումները։
Պետության կողմից իրականացվող ակտիվ միջոցառումները իրնեց արդյունքը տվեցին և 2008 թվականի ՕՈՒՆ-ները կազմեցին 18.3 միլիարդ դոլար
Սակայն, օտարերկրյա կապիտալի ներհոսքի կարևոր խոչընդոտներ են հանդիսանում ոչ սակագնային առևտրային արգելքները։
Ինչ վերաբերում է պոտֆելային ներդրումներին, ապա նշենք, որ վերջինիս դինամիկան ստաբիլ չէ՝ կապված համաշխարհային շուկայում տատանումների հետ, ինչպես նաև ֆոնդային բորսայի հետ։
Ստամբուլի ֆոնդային բորսայի ամենօրյա առքուվաճառքի ծավալը կազմում է միջինը 400 միլիոն դոլար։
Թուրքիայի համար մեծ խնդիր է այսօր մեծ արտաքին պարտքը։ 2009 թվականի տվյալներով այն կազմել է 274 միլիարդ դոլար։ Արտաքին պարտքի ձևավորման հիմնական աղբյուրը մասնավոր փոխառուների հանդեպ ունեցած պարտքն է, որը ձևավորվում է պետական պարտատոմսերի վաճառքից։
2000-2004 թվականներին Թուրքիային աջակցում էր ԱՄՀ-ն և ֆինանսավորման մաքսիմալ գումարը կազմել է 12.8 միլիարդ SDR: Նախատեսվում է այս գումարը հասցնել մինչև 30 միլիարդ SDR։
ՀԲ աջակցությունը Թուրքիային նույնպես զգալի է։ 2001-2002 ՀԲ-ն տրամադրել է 4.5 միլիարդ դոլար և նախատեսվում է այդ գումարը հասցնել մինչև 6.2 միլիարդ դոլարի։ Ըստ ՀԲ ֆինանսավորման ծրագրի՝ նախատեսվում են կառուցվածքային բարեփոխումներ մասնավորապես հարկաբյուջետային կարգավորման ոլորտում, որոնք կվերականգնեն բյուջետային հատվածի վճարունակությունը։
Նախատեսվում է ԱՄՆ կողմից արտոնյալ տոկոսով վարկի տրամադրում 8.5 միլիարդ դոլար չափով։ Վարկավորման նպատակը պետական պարտքի կայունության և երկրի պահուստների ամրապնդման շրջանակներում ռիսկերի նվազեցումն է։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր երկիրը լոլիկի մածուկի արտադրությամբ զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 2-րդ։ Աշխարհում 2-րդն է մակարոնային ապրանքների արտադրությամբ։ Թուրքիան աշխարհում առաջինն է չորացրած մրգերի արտադրության և արտահանամնա գշով, Եվրոպայում առաջինն է բամբակի, ծխախոտի արտադրությամբ։
Աշխարհում երկրորդն է ոսպի, չամիչի, կանաչ ոլոռիարտադրությամբ, 4-րդն է զեյթունի յուղի արտադրությամբ, 5-րդն է՝ արևածաղկի սերմերի, 6-րդն է՝ լոբու, 8-րդն է՝ շաքարի և ալյուրի արտադրությամբ։
Թուրքիայի վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայում գրանցվել է ռեկորդային 13.8 տոկոս տնտեսական անկում։
2009 թվականի ընթացքում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը գրանցել է շարունակական անկում։
-
Թոյի պլանտացիաներ Թուրքիայում
-
Թուրքական թեյ
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արտահանման ծավալը Թուրքիայում կրճատվել է 41 տոկոսով և կազմել 7.35 միլիարդ դոլար։ 2009 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալը Թուրքիայում կրճատվել էր 27.9 տոկոսով։ Պաշտոնական տվյալներով՝ մայիս ամսվա ընթացքում ներմուծման ծավալը Թուրքիայում կրճատվել է 43.9 տոկոսով և կազմել 10, 83 միլիարդ դոլար։ Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի պակասուրդը կրճատվել է 49.1 տոկոսով և կազմել 3.47 միլիարդ դոլար։
Համաշխարհային Բանկը վերանայել է Թուրքիայի ՀՆԱ-ի վերաբերյալ իր կանխատեսումները։ Բանկի հրապարակած կանխատեսումային նոր տվյալների համաձայն այս տարվա ընթացքում Թուրքիայի տնտեսությունը կարող է կրճատվել 5.5%-ով։ Նշենք, որ մինչ այս Համաշխարհային Բանկը կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 2%-ով։
Թուրքիայի տնտեսության զարգացման բնորոշ գծերը և առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նպաստող պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի դինամիկ զարգացմանը նպաստում են աշխարհագրական դիրքը, երիտասարդ բնակչությունը, դեմոգրաֆիկ աճի տեմպը։ Թուրքիայի դինամիկ տնտեսությունը իրենից ներկայացնում է ժամանակակից արդյունաբերության և առևտրի բարդ համակցություն, իսկ ավանդական գյուղատնտեսությունը ևս ունի իր տեղը։ Արդյունաբերության ամենախոշոր ճյուղը տեքստիլ արդյունաբերույունն է, որին բաժին է ընկնում արդյունաբերական աշխատողների 1/3-ը։ Թեև Թուրքիայի տնտեսության արդյունաբերական ճյուղը զարգացած է, այդուհանդերձ ծառայություններն ունեն անհերքելիորեն առաջատար նշանակություն։ Թուրքիայի տնտեսության կառուցվածքում ծառայությունների բաժինը գնալով աճում է։ Նրան 2008 թվականին բային է ընտել ՀՆԱ-ի մոտ 62.9 տոկոսը այն դեպքում, երբ գյուղմթերքների համապատասխան ցուցանիշը միևնույն տարում կազմել է ՀՆԱ-ի 8.5 տոկոսը, իսկ արդյունաբերությանը բային է ընկել 28.6 տոկոսը։ Սակայն պետք է նշել, որ ծառայությունների բաժնի աճը տեղի է ունեցել գյուղատնտեսական մթերքների տեսակարար կշռի նվազման հետևանքով ևս, իսկ արդյունաբերույունը պահպանել է իր տեսակարար կշիռը։
Անհավասարաչափ զարգացվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի տնտեսական զարգացվածության առանձնահատուկ գծերից է նաև անհավասարաչափ զարգացվածության փաստը։ Հիմնականում զարգացաց է երկրի արևմտյան հատվածը, իսկ արևելյան մարզերը թույլ զագացած են և իրենց զարգացվածության աստիճանով համադրելի են Վրաստանին և Ադրբեջանին։ Այս թույլ զարգացած մարզերը գտնվում են Հայաստանի հետ սահմանին մոտ։ Այս շրջաների սամակարդակի ցուցանիշը մոտ 10 անգամ զիջում է Ստամբուլին հարակից մարզերի միևնույն ցուցանիշին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?locations=TR
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?locations=TR
- ↑ http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
- ↑ http://www.imf.org/
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.