Jump to content

Թուրքիայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայի մշակույթ, ներառում է բավականին տարբեր և ոչ միօրինակ տարրեր, որոնք եկել են արևելամիջերկրածովյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից, ինչպես նաև արևելաեվրոպական և կովկասյան ավանդույթներից։ Այս ավանդույթներից շատերը միաձուլվել են Օսմանյան կայսրության մեջ։

Հանրապետության գոյության առաջին տարիներին կառավարությունը ներդրել է բավականին մեծ ռեսուրսներ մշակույթի մեջ, ինչպես օրինակ, քանդակագորխության և ճարտարապետության մեջ։ Դա արված է որպես մոդեռնի գործընթաց։

Ժամանակակից թուրքերեն լեզուն առաջացել է օգուզական լեզվից՝ արևելյան թուրքական ցեղերից, որոնք երբևէ բնակեցված են եղել Կենտրոնական Ասիայում և դուրս են մղվել 8-10-րդ դարերում, արևմուտքում ույղուրների (ինչպես նաև թյուրքերի) մրցակցության ժամանակ։ Վերջին մի քանի դարերի ընթացքում թուրքական լեզուն ենթարկվել է պարսկերեն և արաբերեն լեզուների ազդեցությանը, որի արդյունքում այդ լեզուներից փոխառված բառերի քանակը թուրքական բառապաշարում հասել է մոտ 80%-ի։ Մինչև 20-րդ դարը գոյություն ուներ Օսմանյան կայսրության գրականության լեզու, բավականին տարբերվող խոսակցական թուրքական լեզվից։ Պանթուրքերը (մասնավորապես Իսմաիլ Գասպրինսկին) 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբում տպագրում էին ամսագրեր և թերթեր, աստիճանաբար մաքրելով փոխառություններից։ Նոր լեզուն պրոպագանդում էին երիտթուրքերը։ 1923 թվականին թուրքական հանրապետության ստեղծումից հետո սկսվեց գործընթացը, որը իրենից ներկայացնում էր փոխառված բառերի փոխարինումը թուրքերեն բառերով։ Այդ գործընթացը այժմ էլ շարունակավում է մինչ մեր օրերը, չնայած հիմա էլ կարող ենք հանդիպել պարսկա-արաբական բառերի հոմանիշների՝ կառուցված թուրքական արմատների հետ։

Օսմանյան կայսրության ժամանակներից սկսած թուրքական խոհանոցը ներառել է թյուրքական, հայկական, հունական, արաբական խոհանոցները, ինչն էլ պատճառ է դարձել նրա հարստությանը և բազմազանությանը։ Հնագույն թուրքերի քոչվորական կյանքը կապված է անասնաբուծության հետ, ինչն էլ ապահովել է մսային կերակրատեսակների բազմազանությունը։ Նույն պատճառով յոգուրտը նույնպես մտել է ավանդական խոհանոցային համեմունքների մեջ (ինչպես Մանթիի համար), ինչպես նաև որպես առանձին ըմպելիք։ Իտալական խոհանոցի ազդեցությամբ ստացել է մեծ տարածվածություն այսպես կոչված թուրքական պիցցան։ Ձիթապտղի յուղը համարվում է թուրքական ճաշատեսակների մեծամասնության բաղադրամասը և օգտագործվում է սննդի պատրաստման մեջ։ Ինչպես և շատ հանրապետություններում, թուրքական խոհանոցում նույնպես զուգահեռ զարգանում էր երկու ավանդույթ՝ հասարակ ժողովրդի և պալատական կերակուր։ Այն ժամանակ, երբ սովորական կերակուրը գյուղացու և կենդանապահների՝ պարզ և հեշտ էր պատրաստվում, պալատական խոհանոցը թուրքական սուլթանների տարբերվում էր հատուկ նրբաճաշակությամբ և արիստոկրատությամբ։ Նրբաճաշակությունը արտահայտվում էր հիանալի ճաշատեսակների բազմազանությամբ, որը մասամբ վարպետորեն հասել է հնարավոր սուուսների և համեմունքների օգտագործման մեջ։ Ժամանակի հետ, այդ երկու ավանդույթները միաձուլվել են և ժամանակակից թուրքական խոհանոցը ներառում է համեմատաբար պարզ ճաշատեսակներ, նաև ճաշատեսակներ, որոնք պահանջում են հատուկ վարպետություն և հազվադեպ խոհանոցային մշակույթ։ Միայն բադրիջանը որպես հիմնական կերակրատեսակ կարող է պատրաստվել տարբեր տասնյակ մեթոդներով։ Գոյություն ունի բազմաթիվ մեթոդներ՝ մսի, ձկան, բանջարեղենի, համեմունքների և մրգերի պատրաստման։ Հատուկ հանրաճանաչություն ունի ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհում՝ թուրքական քաղցրավենիքը և աղանդերը։ Տեղական աղանդերը սովորաբար քաղցր են (հաճախ ներծծված են մեղրով) և հիմնականում կազմված են մրգերի, պնդուկի և թխվածքաբլիթների գայթակղիչ համադրություններից։ Ըմպելիքների շրջանում հայտնի է թեյը և թուրքական սուրճը, ինչպես նաև տեղական գինին։ Ռաքիան նույնպես հայտնի է, որը խաղողի կոնյակ է անիսոնի հոտով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական գրականության մասին տեղեկություն ենք ստացել նամակագրական աղբյուրներից թուրքական լեզվով։ Նրա պատմության արմատները տանում են դեպի Օսմանյան կայսրություն (1299-1923)։ Թուրքական լեզվով ամենավաղ թվագրված ստեղծագործությունները՝ («Ճակատագրի գիրքը» Ահմեդ Ֆակիխ (մահացել է մոտ 1250)) նամակագրական գրականությունը վերաբերում է 13-րդ դարի կեսերին և կրում են սուֆինական բնույթ։ Առաջին ստեղծագործությունները վերաբերում են 1330 թվականին։ Օսմանյան գրականությունը մեծ մասամբ ուներ կրոնական բնույթ և իսլամի պահաջների սահմանափակում։ Նրա զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել պարսկական և արաբական գրականության հին ավանդույթները։ Օսմանյան պոեզիան համարվում է թուրքական գրականության յուրօրինակ ժանր։ Թուրքական գրականության յուրահատկությունը հարուստ է ժողովրդական բանահյուսության ավանդույթներով, որը ներառել է իր մեջ առակներ և ծիծաղաշարժ պատմություններ Խոջե Նասրեդինի մասին, որը պատմում է նախահայրերի հերոսական գործերի մասին, բանավոր խոսքի և նամակագրական էպոսի միջոցով։ Ժամանակակից թուրքական գրականությունը զարգացել է նշանակալի աստիճանի արևմուտքի ազդեցությամբ, հատկապես բարեփոխումների հետ կապված «Թանզիմատ» անունը ստացած։ Կրթության և ներածության բարեփոխումները 20-րդ դարում, հիմնված է լատիներենի վրա, այբուբենը բարձրացրել է երկրի բնակչության գրագիտության աստիճանը և նպաստել է թուրքական գրականության զարգացմանը։ Մի քանի թուրք գրողներ, ներառյալ Սուլեյման Նազիֆին,Նազըմ Հիքմեթին, Օրխան Կեմալին, Յաշար Կեմալին և Օրհան Փամուքին, ձեռք բերեցին հանրաճանաչություն ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։ 20-րդ դարում մեծագույն թուրք գրող պոետ է եղել Ֆազիլ Հյուսնյու Դագլարաջը։ Մեծ ներդրում ունեն թուրքական պոեզիայի զարգացման մեջ Իլհան Բերկը, Օկտայ Ռիֆատը, Ռիֆատ Իլգազը, Ահմեդ Արիֆը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական ճարտարապետության պատմությունը կարելի է պայմանականորեն բաժանել երեք հիմնական շրջանի՝ Սելջուկական շրջան(12-13-րդ դարեր), Օսմանյան շրջան(14-19-րդ դարեր) և ժամանակակից շրջան(20-րդ դար-21-րդ դարի սկիզբ)։ Յուրաքանչյուր այս շրջանները բաժանում են մի քանի փուլերի։ Ինչպես և շատ ուրիշ ազգերի մոտ, այստեղ նույնպես հասարակության լայն խավի բնորոշ բնակարանները իրենցից չեն ներկայացնում որոշակի հետաքրքրություն, դրա համար խոսելով թուրքական ճարտարապետության մասին, սովորաբար նկատի ունեն ավելի վառ և նշանավոր օրինակները, ներկայացված են ավելի հայտնի կառույցները, ինչպես մզկիթները, քարավանատները, մեդրեսեները, կառավարական կառույցները, հասարակական բաղնիքները և այլն։ Սելջուկների կայսրությունը՝ մինչև 11-րդ դարը թուրքերի ի հայտ գալը Փոքր Ասիայի ներկա տարածք, ներառում էր իր մեջ Իրանի պետությունը մեծ մշակույթով և բավականին զարգացած ճարտարապետությամբ։ Թուրքերը Իրանից իրենց հետ բերեցին փորձ և հմտություն, որոնք զգալի ազդեցություն թողեցին շինարարության և ճարտարապետության վրա[1]։ Սելջուկյան ոճին բնորոշ են պարզությունը, էլեգանտությունը և ներդաշնակությունը կառույցի, ինչպես նաև հատուկ է մուտքի դարպասների դետալների և շքամուտքերի նրբաճաշակությունը և հարսուստ զարդանախշերը։ Օսմանյան շրջանը բնորոշվում է Բյուզանդական կայսրության ճարտարապետության ազդեցությամբ, ինչպես նաև Եգիպտոսի մամլուքների շինարարական ավանդույթներով։ Օրինակ, հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարը Կոնստանդանպոլսում, համաշխարհային հայտնի հուշարձանը բյուզանդական կայսրության, դարձել է օրինակ նմականկման և ոգեշնչման աղբյուր օսմանական ճարտարապետների համար։ Օսմանյան շրջանում ճարտարապետների համար տիպիկ են հսկայական գմբեթները, երկնակամարները և կամարները։ Այսպիսով, օսմանյան շրջանում ճարտարապետությունը բնորոշվում է բազմազանությամբ և հարուստ ոճով, որտեղ արտացոլվում է Միջին Արևելքի և Միջերկրածովյան ճարտարապետական ավանդույթների համադրությունը[2]։ Ժամանակակից թուրքական ճարտարապետության վրա մեծ ազդեցություն ունեցավ սոցիալականացման քաղաքականությունը, սկսված Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Եթե վաղ ժամանակներում մզկիթներն ու մեդրեսեները համարվում էին հիմնական օրինակները ազգային ճարտարապետության, ապա 1920-ական թվականի կեսերին մզկիթների, մեդրեսեների և այլ մշակութային կառույցների կառուցումը չէին խրախուսվում պետության կողմից։ Դրա հետ կապված բավականին ուժեղացավ աշխարհիկ եվրոպական ճարտարապետության ազդեցությունը՝ հատկապես գերմանական։ Դրանով է բացատրվում ժամանակակից թուրքական ճարտարապետության ժառանգության բացակայությունը։ 1920-ական թվականներից սկսած ճարտարապետության օրինակներ են դառնում գրասենյակները, թանգարանները, հյուրանոցները, կառավարության կառույցները և այլն։ Կարևոր գծեր են դառնում պարզությունը, մոդեռնիզմը։ Թուրքական ճարատարապետության մեջ ժամանակակից հիմնադիրներ են հանդիսանում Սեդամ Հակիմ Էլդեմը, Կլեմենս Հոլցմայստերը և Օնատը[3]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական երաժշտությունը ունի բազմադարյա պատմություն։ Նրա արմատները գնում են դեպի վաղ միջնադար, երբ սելջուկ-թուրքերը Միջին Ասիայից քոչեցին Փոքր Ասիա և տեղակայվեցին թերակղզում։ Նոր տարածքներում թուրքերը մտնում են փոխհարաբերությունների մեջ ավելի հին մշակույթ ունեցող հայերի, հույների և այլ ազգերի հետ։ Այդ ազգերի երաժշտական մշակույթը թողել է մեծ ազդեցություն թուրքական երաժշտության վրա, որի հիմքը կազմում է ֆոլկլորային ավանդույթը, որի հիմնական գիծը պենտատոնիկան է եղել։ Ֆոլկլորային երաժշտությունը եղել է և մինչ այժմ էլ մնում է բավականին հռչակավոր։

Օսմանյան կայսրության ժամանակ ձևավորվել է նոր երաժշտական ուղի՝ ռազմական նվագախմբային երաժշտություն, որը ուղեկցում էր կայսերական բանակի պատերազմական արշավանքները։ 18-րդ դարում թուրքական քայլերգ ենիչերիները դարձան հանրաճանաչ Եվրոպայում, որը գտավ արտացոլանքը այնպիսի կոմպոզիտորների մոտ, ինչպիսին են Հայդնը, Բեթհովենը և Մոցարտը։ Չնայած թուրքական քայլերգերի նորաձևությունը կարճ ժամանակով էր, դա բերեց նրան, որ շատ եվրոպական նվագախմբեր սկսեցին ակտիվորեն օգտագործել այնպիսի գործիքներ, ինչպիսին են ցիմբալը, պղնձե թմբուկները և զանգակները։

20-րդ դարում թուրքական երաժշտությունը հարստացավ նոր ժանրերով, որը առաջացել է Եվրոպայում։ Այնուամենայնիվ սիմֆոնիաները, օպերաները, բալետը և այլ ժանրերը մեծ տարածվածություն չունեցան Թուրքիայում։

Ժամանակակից թուրքական երաժշտությունը զարգանում է արևմտյան երաժշտության մեծ ազդեցության ներքո։ Այդ ազդեցությունը զգացվում է նոր երաժշտական ժանրերի վրա, որոնք հատկապես հայտնի են դարձել երիտասարդների շրջանում, որոնց թվում է ջազը, փոփ երաժշտությունը, հիփ հոփը և այլն։ Փոփ երաժիշտների անունները հայտնի են նաև Թուրքիայից դուրս, ինչը մեծ մասամբ Եվրատեսիլի շնորհիվ է։ Նրանց թվում է MaNga-ն, Թարքանը, Սերդար Օրթաչը, Էմրե Այդինը, Թեոմանը, Հանդե Եները, Մուստաֆա Սանդալը, Սերթաբ Էրեները և ուրիշներ։

16-րդ դարից սկսած Օսմանյան կայսրությունում հատուկ հանրաճանաչություն ձեռք բերեց ստվերների («Կարագյոզ») թատրոնը, որն առաջացել է Հնդկաստանի և Եգիպտոսի մշակույթի ազդեցությամբ։ Պիեսներում օգտագործվում էր տիկնիկներ և խամաճիկներ, ինչպես նաև հատուկ լուսային էֆեկտներ և դեկորացիաներ, որոնք թույլատրում են ստեղծել սցենարային իլյուզիա։ Տիկնիկները հնչյունավորվում էին դերասանների կողմից, ովքեր վարագույրների հետևում էին։ 19-րդ դարի կեսերին հասարակական-քաղաքական հիմնովին բարեփոխումների հետ կապված, որը ստացել է «Թանզիմաթ» անվանումը, Օսմանյան կայսրությունը սկսեց արագ սեփականացնել և արմատավորել շատ երևույթներ մշակույթում, որոնք եկել են արևմուտքից։ Դրա հետ է կապված ժամանակակից թատրոնի առաջացումը։ Թուրքական դրամատիկական թատրոնի հիմնադիրն է համարվում Իբրահի Շինասին, որը գրել է 1860 թվականին առաջին պիեսը թուրքերեն լեզվով՝ «Şair Evlenmesi» (Պոետի նշանադրությունը)։ Թուրքական թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է։

Ժամանակակից Թուրքիայի տարածքոււմ կինոն հայտնվել է դեռ այն ժամանակ, երբ նույնիսկ 1923 թվականին ճանաչված չէր Թուրքիայի Հանրապետությունը ։ Առաջին փորձը ինչ-որ բան պատկերել կինոժապավենի վրա կատարվել է 1896 թվականին։ Առաջին վավերագրական ֆիլմը համարվում է Ֆուատ Ուզկինայի կարճամետրաժ ֆիլմը[4], որը նկարվել է 1914 թվականին և ցույց է տալիս հուշարձանի քանդվելը, որը կառուցվել է Սան-Ստեֆանոյի համերաշխության պայմանագրի պատվին, Կոնստանդնոպոլսի արևմտյան քաղաքում՝ Սան-Ստեֆանոյում։ Առաջին գեղարվեստական ֆիլմը սկսել է նկարահանել Զիգմունդ Վայբերգը 1916 թվականին և վերջացրել է Ֆուատ Ուզկինան 1918 թվականին։ Ֆիլմը կոչվում է «Խիմմետա Ագայի հարսանիքը»։ 1917 թվականին դուրս եկան «Թաթը» և «Լրտես» ֆիլմերը, որոնց հեղինակը Սեդատ Սիմավին էր։ 1932 թվականին «Ateşten Gömlek» (Ծանր փորձություն) ֆիլմի ստեղծման հետ ծնվել է ժամանակակից առևտրային կինոն Թուրքիայում։ Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմը երկար ժամանակով ընդհատեց կինոյի զարգացումը, որը ձգվեց մինչև 1950-ական թվականները։

Թուրքիայում կինոինդուստրիան այդ ժամանակ Հոլիվուդի օրինակով, ստացավ իր հատուկ անվանումը՝ Եշիլչամ(Yeşilçam, որը բառացի նշանակում է «կանաչ սոսի», որը այն փողոցի անվանումն է, որտեղ գտնվում էին կինոստուդիաները)։ 1950-1970 թվականներին Եշիլչամը գտնվում էր իր զարգացման առանձնահատուկ գագաթնակետում, երբ թուրքական կինոստուդիաները մեկ տարվա ընթացքում ստեղծում էին 250-350 ֆիլմ։

1970 թվականից հետո ֆիլմերի քանակը նվազեց, որը պայմանավորված էր հեռուստատեսության զարգացմամբ, ինչպես նաև մրցակցությունը արևմուտքի ֆիլմերի հետ։ Միայն 2002 թվականից սկսեց նոր վերելք, որը գրանցեց որոշակի հաջողություն և ճանաչում միջազգային ասպարեզում։ 2008 թվականին ստեղծվեց ընդամենը 50 ֆիլմ, 2009 թվականին՝ 61 ֆիլմ[5]։

Այնուամենայնիվ այս ֆիլմերից շատերը ինդիվիդուալ կինեմատոգրաֆների աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե կինոինդուստրիայի, որը վերջին տարիներին դարձել էր միջազգային կոնգլոմերատի մասը և ավելի ու ավելի է կախված այդ ընկերությունների գովազդային և դիստրիբյուտորային հզորությունից, ինչպես Warner Bros և United International Pictures:

Հեռուստատեսություն

Վերակարգելով կինոյի հետ, Թուրքիան հասել է նշանակալի հաջողության նաև հեռուստատեսության ոլորտում։ Թուրքիայում հեռուստատեսության ստեղծումը, մասնավորապես՝ սերիալների, ձեռք են բերել մեծ հայտնիություն երկրի սահմաններից դուրս, հատկապես արաբական երկրում[6]։ Իրենց բովանդակությամբ առավել համարձակ սերիալները, քան արաբական հեռուստատեսային արտադրանքը, համարվում է իրենց տեսակի մեջ արևմուտքի և իսլամի կապող օղակը։ Իսլամական վարվելակարգը պահանջում է կրել համեստ զգեստ և հանել կոշիկները մզկիթ այցելելիս։ Այնուամենայնիվ Թուրքիան հիմնականում աշխարհիկ երկիր է։

Թուրքիայի բնակչության 99%-ը մուսուլման է, հիմնականում՝ սուննիներ, բայց երկրի արևելյան և հարավ-արևելյան մասում կան շիաներ և ալևիտներ։ Թուրքական շատ ավանդույթներ հիմնված են շիաների կանոնների հիման վրա։ Կանանց սահմանված է կրել այնպիսի հագուստ, որը կծածկի մարմնի մեծամասնությունը։

Քեմալ Աթաթուրքի բարեփոխումները, բերեցին նրան, որ երկրում բավականին խստորեն պահպանվում է կրոնի և պետության բաժանման սկզբունքը։ Տարբեր քաղաքների փողոցում կարելի է հանդիպել կանանց, ովքեր կրում են փարաջա, ինչպես նաև այնպիսի կանանց, ովքեր հագնված են ժամանակակից արևմուտքի ոճով։ Ջինսերը և մինի կիսաշրջազգեստները չեն համարվում ոչ սովորական։ Քաղաքների փողոցներում ոչ հազվադեպ կարելի է տեսնել արևմուտքի և տեղական գովազդները՝ էրոտիկ տարրեր պարունակող, ինչը հակասում է իսլամի պահանջներին։

Թուրք գրողների, փիլիսոփաների և աստվածաբանների մեջ կան ոչ քիչ ներկայացուցիչներ, որոնք քննադատորեն են վերաբերվում պահպանողական տեսակետին և վիճաբանում են բարեփոխման համար։ Նրանց թվում է Օրհան Փամուկը, փիլիսոփա Ֆետուլլահ Գյուլենը և ուրիշներ։ Թուրքական բանակը ավանդույթով համարվում է թուրքական պետության աշխարհիկ հաստատակամության երաշխիքը։

Թուրքիայում նշում են ինչպես պետական տոներ, այնպես էլ կրոնական[7]։ Պետական տոներից առավել հայտնիներն են

  • Նոր տարի — հունվարի 1
  • Ազգային անկախության և երեխաների օր— ապրիլի 23
  • Երիտասարդների և սպորտի օր — մայիսի 19
  • Հունական բանակի դեմ հաղթանակի օր —օգոստոսի 30
  • Հանրապետության հռչակման օր — հոկտեմբերի 29
  • Աթաթուրքի հիշատակի օր, Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը — նոյեմբերի 10։ Այդ օրը առավոտյան 9:05 ամբողջ երկիրը պահում է լռության րոպե, անցորդները կանգնում են, մեքենաները ազդանշան են տալիս։

Կրոնական տոները նշում են լուսնի օրացույցով, դրա պատճառով ամեն տարի դրանց օրերը փոխվում են։ Առավել նշանավոր տոներն են

  • Ռամադան- սուրբ ամիս, որի ժամանակ աշխարհի բոլոր մուսուլմանները չեն ուտում և չեն խմում առավոտից մինչև երեկոյան աղոթքը։ Այդ ժամանակ որոշ ռեստորաններ փակ են լինում մինչև մայրամուտ, իսկ պահպանողական գավառական քաղաքներում համարվում է ոչ պատշաճ վարք (նույնիսկ ոչ մուսուլմանի համար) ուտել, խմել և ծխել բոլորի ներկայությամբ մինչ երեկոյան աղոթքը։
  • Կուրբան Բայրամ (զոհաբերության տոն)- գլխավոր կրոնական տոնն է տարվա և Շեքեր Բայրամ(քաղցրավենիքի տոն, ազդարարում է Ռամադանի տոնի վերջանալը)։ Նշվում են 3-4 օրվա ընթացքում, ընդ որում ամբողջ շաբաթ կարող է բանկերը փակված լինեն, լեփ-լցված լինեն հյուրանոցները և տրանսպորտը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]