Թուրքիայի զինված ուժեր
Թուրքիայի զինված ուժեր (թուրքերեն՝ Türk Silahlı Kuvvetleri (TSK))՝ Թուրքիայի հանրապետության զինված ուժերն են։ Դրանք բաղկացած են Թուրքական բանակից, այսինքն՝ ցամաքային զորքերից, Թուրքական նավատորմից կամ ռազմածովային ուժերից և Թուրքական ռազմաօդային ուժերից (տե՛ս Թուրքիայի ռազմաօդային ուժերը)։ Թուրքական ժանդարմերիան և Թուրքական առափնյա պահպանություն ուժերը միաժամանակ ունեն իրավապահ մարմնի և ռազմական ուժի գործառույթներ և խաղաղ ժամանակ գործում են ներքին անվտանգության ուժերի բաղադրամասի կարգավիճակով, ենթակա լինելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։ Պատերազմական ժամանակներում այս ժանդարմերիան և առափնյա պահպանության ուժերը համապատասխանաբար ենթարկվում են բանակին և նավատորմին։ Թուրքիայի հանրապետության նախագահը զինված ուժերի բոլոր տեսակների ընդհանուր հրամանատարն է։ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն է։ Նրա դերն ավելի բարձր է, քան Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարինը։
Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը պաշտոնական տվյալներով կազմում է 639,551, ներառյալ[1](դասվում է աշխարհում 8-րդ տեղում)
- 51,863 քաղաքացիական անձնակազմը,
- 170,295 ժանդարմերիան,
- 4,702 առափնյա պահպանությունը,
- 412,691 զինծառայողները[1]:
Ցամաքային զորքերի թվաքանակը կազմում է 410 500 (2015 թ. դրությամբ)։ 2007 թ. թվաքանակը եղել է 596 130, որից[2]՝
- 410 500 - ճակատային կամ գծային զորքերը,
- 185 630 - ռեզերվային կամ պահեստային զորքերը։
Թուրքիայի ցամաքային զորքերը NATO-ի բլոկում անձնակազմի թվով երկրորդն են՝ ԱՄՆ-ի ցամաքային զորքերից հետո։ Պատերազմական ժամանակ զորահավաքի և լրահամալրման համար օգտագործվում է ռազմական ուսուցված պահեստազորը, որի թիվը կազմում է մինչև 90 000, այդ թվում՝ 38 000-ը՝ առաջին հերթի պահեստազոր։ Ռազմաօդային ուժերը՝ 56.000, ռազմածովային ուժերը՝ 61.000-ից ավելի։
Թուրքական զինված ուժերը համալրվում են զորակոչով։ Զորակոչային տարիքն է՝ 20-21 տարեկան։ Պարտադիր զինծառայության ժամկետը՝ տևողությունը, կազմում է 6 - 15 ամիս։ Զինված ուժերից զորացրվելով, քաղաքացին համարվում է զինապարտ և զինված ուժերի պահեստազորում է մնում մինչև 45 տարեկան հասակը։ Պատերազմական ժամանակ, օրենքի համաձայն, զինված ուժեր կարող են զորակոչել 16 - 60 տարեկան տղամարդկանց և 20 - 46 տարեկան կանանց, որոնք ընդունակ են զենք կրելու։
Թուրքական ԶՈՒ-ն արդի ժամանակաշրջանում՝ ըստ միջազգային և թուրքական տվյալների
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ (International Institute for Strategic Studies, IISS) կազմակերպության՝, 2010 թ. Թուրքիայի զինված ուժերը ունեն մոտավորապես 510.000 գործող անձնակազմ։ Ի լրումն՝ գնահատվել է, որ պահեստազորի անձնակազմը կազմում է մոտ 378.700 և 152.200 ռազմականացված անձնակազմ (Թուրքական Ժանդարմերիան և Թուրքական առափնյա պահպանությունը), ինչը միասին՝ գործող բանակի և պահեստազորի ու ռազմականացված ուժերի ընդհանուր թվով՝ կազմում է 1.041.900 անձնակազմ[3]։ 2010 թ. Թուրքիայի պաշտպանության բյուջեն կազմել է մինչև 26 միլիարդ լիրա[4]։ Հաշվիչ Ատյանի Օրենքը պետք է նախաձեռներ արտաքին նախկին հետընտրական աուդիտ անցկացնել զինված ուժերի ծախսերի համար և ճանապարհ հարթել՝ աուդիտ անցկացնելու արտաբյուջետային ռեսուրսների համար, որոնք նախատեսված են պաշտպանության ոլորտում, այդ թվում, Թուրքիայի Պաշտպանության արդյունաբերության աջակցման հիմնադրամի գծով[5]։ Սակայն Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը[6], ուստի թուրքական զինված ուժերի իրական ծախսերը այդպես էլ հնարավոր չի եղել ստուգել։
1998 թ., Թուրքիան հայտարարել է արդիականացման մի ծրագիր, որը կազմելու էր 160 միլիարդ ԱՄՆ դոլար և պիտի իրականացվեր 20-ամյա ժամանակաշրջանում՝ տարբեր նախագծերով, այդ թվում՝ տանկերի, ռեակտիվ կործանիչ ինքնաթիռներ, ուղղաթիռների, սուզանավերի, ռազմանավերի և գրոհային հրացանների։ Այդ վերջին տերմինով ՆԱՏՕ-ի բանակներում կոչվում են ինքնաձիգները կամ ավտոմատները[7]։ Թուրքիան Joint Strike Fighter (JSF) գրոհիչ-կործանիչ ռեակտիվ ինքնաթիռի նախագծի 2-րդ մակարդակի ներդրող է[8]։ Թուրքիայի վերջնական նպատակն է արտադրել նոր սերնդի սեփական ռազմական տեխնիկա և սպառազինություն, որպեսզի՝ ռազմական տեխնոլոգիաների բնագավառում դառնա առավել ինքնաբավ։
Թուրքական ՛՛Havelsan՛՛-ը և ԱՄՆ-ի ՛՛Boeing՛՛-ը մշակում են նոր սերնդի, մեծ բարձրության բալիստիկ հրթիռների ՛՛պաշտպանական վահանի՛՛ համակարգ։ Թուրքիան ընտրել է Չինաստանի պաշտպանական ֆիրմա՝ CPMIEC-ը, 4 միլիարդ արժողությամբ հեռահար հակաօդային և հակահրթիռային համակարգ արտադրելու համար։
Գլխավոր շտաբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Date | Գեներալ/Ծովակալ | Սպա | Ընդամենը (ներառյալ՝ քաղաքացիական) |
---|---|---|---|
21 նոյ. 2011 թ.[9] | 365 | 39,975 | 666,576 |
2 հոկտ. 2013 թ.[10] | 347 | 39,451 | 647,583 |
2 մայիս 2014 թ.[11] | 343 | 38,971 | 623,101 |
Ցամաքային զորքեր (բանակ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական ցամաքային զորքերը (Türk Kara Kuvvetleri) կամ Թուրքական բանակը, իր ծագումն առնում է Օսմանյան կայսրության զինված ուժերի մնացորդներից, այն բանից հետո, ինչ Օսմանյան կայսրությունն ընկավ՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում։ Երբ 1921 թ. ապրիլի 23-ին Անկարայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և իր զինակիցները կազմավորեցին Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), Օսմանյան կայսրության XV բանակային կորպուսը՝ Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարության ներքո, միակ բանակային կորպուսն էր, որը մարտունակ էր, այսինքն՝ մարտական արժեք ուներ[12]։ 1920 թ. նոյեմբերի 8-ին ԹԱՄԺ-ն որոշում կայացրեց անկանոն զորքերի (Kuva-yi Milliye, Kuva-yi Seyyare և այլն) փոխարեն ստեղծելու մշտական բանակ (թուրքերեն՝ Düzenli ordu)[13]: 1922 թ. ԹԱՄԺ-ի կառավարության բանակը հաղթանակ տարավ Թուրքական անկախության պատերազմում։
Ցամաքային զորքերը կազմում են 410 500 (2015 թ. դրությամբ)։ Ցամաքային զորքերի սպառազինությունը կազմում է մոտ 3700 տանկ, 3500 ՀՍՄ (ԶՓ), 2000-ից ավելի դաշտային հրետանի, 1500 զենիթային հրանոթ։
2006 թ. դրությամբ թուրքական բանակը ունի հյուսիսային Իրաքում տեղակայված 1,300 զինծառայող՝ համաձայն ԱՄՆ-ի դիվանագիտական կապուղիներից արտահոսած փաստաթղթերի տեղեկատվության[14]։ Բացի այդ, թուրքական բանակը շուրջ 17,500 զինծառայող է պահում Հյուսիսային Կիպրոսում, որոնք հանդիսանում են Հյուսիսային Կիպրոսում թուրքական զինված ուժերի, կամ այսպես կոչված Կիպրոսում թուրքական խաղաղարար ուժերի մի մասը (թուրքերեն՝ Kıbrıs Türk Barış Kuvvetleri, կամ KTBK.)[15]:
Ցամաքային զորքերի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցամաքային զորքերը՝ ՑԶ (Türk Kara Kuvvetleri) ենթարկա են ՑԶ-ի գլխավոր հրամանատարին և իրենց կազմում ունեն մոտ 410 500 ասկյար և սպա։ Կազմակերպչական տեսակետից ՑԶ-ի զորամիավորումների և զորամասերի մեծ մասը համախմբված է 5 օպերատիվ միավորումների մեջ. դրանք են չորս դաշտային բանակները և Կիպրոսի թուրքական մասում կամ Թուրքիայի կողմից ապօրինի բռնազավթված մասում տեղակայված օպերատիվ խմբավորումը։
Առաջին դաշտային բանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին դաշտային բանակը՝ 1ԴԲ, անձնակազմը՝ շուրջ 120.000, շտաբը տեղակայված է Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլ քաղաքում, իսկ զորքերի խմբավորւմները՝ Հունաստանի և Բուլղարիայի սահմանների մերձակայքում՝ Թուրքիայի Եվրոպական մասում՝ Թրակիայում, ինչպես նաև Մարմարա ծովի ասիական ափերին, պահպանելով Բոսֆորի և Դարդանելի նեղուցները. 1ԴԲ-ի կազմում են՝
- 2-րդ բանակային կորպուսը՝ 2-րդ ԲԿ-ն (Գելիբոլու կամ Գալլիպոլիս քաղաք), ներառում է՝ 4-րդ, 18-րդ մեքենայացված բրիգադներ; 54-րդ, 55-րդ և 65-րդ հետևակային բրիգադներ,
- 3-րդ բանակային կորպուսը՝ 3-րդ ԲԿ-ն (Ստամբուլ կամ Կոստանդնուպոլիս), ներառում է՝ 52-րդ զրահատանկային դիվիզիա (1-ին, 2-րդ տանկային բրիգադներ, 66-րդ մեքենայացվա բրիգադ), օպերատիվ տեսակետից ենթակա է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը. այս կորպուսում Թուրքիայի ամենաընտիր զորամասերն են.
- 5-րդ ԲԿ (Չորլու). 3-րդ, 95-րդ տանկային բրիգադներ, 8-րդ մեքենայացված բրիգադ։
1-ին դաշտային բանակի զորքերը թուրքական բանակի լավագույն զորքերն են՝ սպառազինության և մարտունակության տեսակետից։
Երկրորդ դաշտային բանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ դաշտային բանակ՝ 2ԴԲ. շտաբը տեղակայված է Փոքր Հայքի Մալաթիա քաղաքում, իսկ զորամասերը՝ Արևմտյան Հայաստանի հարավային նահանգներում, հսկելով Սիրիայի, Իրաքի, Իրանի հետ սահմանակից տարածքները։ 2ԴԲ-ի կազմում են՝
- 6-րդ ԲԿ-ն (քաղաք Ադանա, Կիլիկիա), ներառելով՝ 5-րդ տանկային բրիգադ, 39-րդ մեքենայացված բրիգադ,
- 7-րդ ԲԿ (քաղաք Դիարբեքիր, Հայոց Միջագետք), ներառելով՝ 3-րդ հետևակային դիվիզիան (6-րդ հետևակային բրիգադ, 6-րդ, 16-րդ մեք. բրիգադներ), 23-րդ հետևակային բրիգադ, 70-րդ մեք. բրիգադ.
- 8-րդ ԲԿ (Էլյազըգ, սա Խարբերդի կամ Ծոփք նահանգում է), ներառելով՝ 20-րդ, 172-րդ տանկային բրիգադները,
- Հատուկ նշանակության գունդ։
Երրորդ դաշտային բանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ դաշտային բանակ՝ 3ԴԲ. շտաբը տեղակայված է Երզնկա՝ Էրզինջան քաղաքում, իսկ զորքերի խմբավորումները՝ տեղակայված են Արևմտյան Հայաստանի հյուսիսային և կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների մերձակա շրջաններում. 3ԴԲ-ի կազմում են՝
- 9-րդ ԲԿ (Կարին կամ Էրզրում քաղաք, Բարձր Հայք նահանգում). ներառում է՝ 4-րդ տանկային, 1-ին, 2-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 25-րդ մեք. բրիգադները, 34-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ հետևակային բրիգադները.
- 4-րդ ԲԿ (Անկարա). ներառում է՝ 1-ին հետևակային բրիգադ, 28-րդ մեք. բրիգ., 58-րդ հրետանային բրիգադ.
Էգեյան դաշտային բանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգեյան դաշտային բանակ կամ 4-րդ դաշտային բանակ՝ 4ԴԲ. շտաբը՝ ք. Զմյուռնիա կամ Իզմիր, զորքերի խմբավորումները՝ Փոքր Ասիայի Էգեյան ափերին մերձ շրջաններում. 4ԴԲ-ի կազմում են՝
- 19-րդ հետևակային բրիգադ,
- 11-րդ մեքենայացված բրիգադ,
- 57-րդ հրետանային բրիգադ,
- Հատուկ նշանակության գունդը։
Թուրքական զորքերի Կիպրոսյան խմբավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական զորքերի Կիպրոսյան խմբավորումը (շտաբը՝ Գիրնե).
- 28-րդ մեքենայացված դիվիզիա,
- 39-րդ մեքենայացված դիվիզիա,
- 14-րդ տանկային բրիգադ,
- Հատուկ նշանակության խումբ։
Դաշտային բանակների մյուս զորամասերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտային բանակներից յուրաքանչյուրի զորահրամանատարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվում են 1-2 առանձին հրետանային գունդ՝ ընդամենը 6 առանձին հրետանային գունդ՝ ամբողջ թուրքական բանակում և 1-ական բանակային օդուժի գունդ՝ ընդամենը՝ 4 բանակային օդուժի գունդ՝ ամբողջ թուրքական բանակում։
ՑԶ գլխավոր հրամանատարի ենթակայության ներքո գտնվող այլ զորամասեր և միավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմիջապես ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին է ենթարկվում
- երկու հետևակային գունդ`
- 23-րդ հետևակային գունդ,
- 47-րդ հետևակային գունդ,
- ինչպես նաև՝ հատուկ ռազմագործողությունների հրամանատարության միջոցով՝ հատուկ ռազմագործողությունների ուժերը, որոնք կազմված են`
- 5 «կոմանդոս» բրիգադներից և
- հատուկ նշանակության առանձին գնդերից (նման գնդեր կան 2-րդ և 4-րդ ԴԲ-ներում)։
- Բանակային օդուժի հրամանատարության միջոցով ՑԶ-ի գլխավոր հրամանատարին են ենթարկվում բանակային օդուժի 4 գնդերը։
- Ոչ այնքան վաղուց ՑԶ գլխավոր հրամանատարին է տրվել ևս մի զորամաս կամ միավորում, որը կոչվում է «մարդասիրական օգնության» բրիգադ։
- ՑԶ-ի մասնագետների պատրաստությունը անցնում է հետևյալ ուսումնական միավորումներում և ուսումնական կենտրոններում.
- 1-ին, 3-րդ, 5-րդ և 15-րդ ուսումնական հետևակային բրիգադներ,
- 59-րդ ուս. հրետանային բրիգադ (Երզնկա՝ Էրզինջան, Բարձր Հայք նահանգում),
- զրահատանկային զորքերի ուսումնական կենտրոն (Էթիմեսգուտ)։
ՑԶ բրիգադի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական ՑԶ-ի հիմնական մարտավարական միավորը բրիգադն է։ 2009 թ. թուրքական ՑԶ-ի կազմում առկա էր 9 տանկային, 16 մեքենայացված և 11 հետևակային բրիգադ։ Որպես կանոն, բրիգադն ուղղակիորեն ենթարկվում է բանակային կորպուսին (ԲԿ) կամ էլ մտնում է դիվիզիայի կազմի մեջ։
Բանակի զորատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևակային և մոտոհետևակային ստորաբաժանումները սպառազինված են հրացաններով, գնդացիրներով, ականանետներով և հակատանկային կառավարվող հրթիռներով։ Հետևակային ջոկի կազմի մեջ մտնում են՝ հրամանատարը, սեկցիաների հրամանատարները, գնդացրորդն ու նրա օգնականը, հրաձիգները։ Թուրքիայի ցամաքային զորքերի հետևակային դասակն ունի 3 հետևակային ջոկ, զենքի ջոկ և ղեկավարման խումբ։ Զենքի ջոկն ունի գնդացրային երկու և ձեռքի մեկ հակատանկային նռնականետի սեկցիա։
Հարձակման ժամանակ հետևակային) ջոկը գործում է, սովորաբար, դասակի կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով։ Հետիոտն գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ՝ կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից՝ 50-125 մ ճակատով։
Հրաձգային զենքերը ներկայացված են նմուշների լայն անվանացուցակով.
- ատրճանակ-գնդացիր HK MP5;
- ավտոմատ-հրացան և գրոհային հրացան գերմանական G3, HK 33, ամերիկյան M16, M4A1, չինական և ռուսական ԱԿ-47,
- դիպուկահար հրացան СВД, T-12, JNG-90, Phonix Robar 12,7,
- ձեռքի և միասնական գնդացիրներ MG-3, HK 21, FN Minimi, Կալաշնիկովի գնդացիր, ПКС;
- խոշոր տրամաչափի գնդացիրներ՝ Browning, КПВТ:
Մեքենայացված զորքեր կամ մոտոհետևակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայացված բրիգադի կազմակերպչական կառուցվածքը հետևյալ է (անձնակազմի քանակը՝ մոտ 5000 ասկյար և սպա, 3 մեքենայացված գումարտակների առկայության դեպքում).
- վարչակազմ և շտաբ,
- 2-4 մեքենայացված գումարտակներ,
- տանկային գումարտակ,
- ինքնագնաց հրետանային դիվիզիոն, որը թուրքական, ամերիկյան և մյուս արևմտյան բանակներում հրետանային գումարտակ է կոչվում,
- զենիթային դիվիզիոն, որը թուրքական բանակում զենիթային գումարտակ է կոչվում,
- հակատանկային դիվիզիոն կամ գումատակ,
- հետախուզական վաշտ,
- ինժեներա-սակրավորական վաշտ,
- կապի վաշտ,
- ՌՔԿՊ վաշտ,
- ՆՏԱ վաշտ,
- վերանորոգման վաշտ,
- բուժ. վաշտ։
Մոտոհետևակային կամ մեքենայացված ստորաբաժանումները ևս սպառազինված են հրացաններով, գնդացիրներով, ականանետներով և հակատանկային կառավարվող հրթիռներով։ Մոտոհետևակային ջոկի կազմի մեջ մտնում են՝ ջոկի հրամանատարը, զրահափոխադրիչի հրամանատարը, որը միաժամանակ համարվում է հրամանատարի օգնական, վարորդը, գնդացրորդը, նռնականետորդը և հրաձիգները։ Թուրքիայի մոտոհետևակային դասակն ունի 3 մոտոհետևակային ջոկ, զենքի ջոկ և ղեկավարման խումբ։ Զենքի ջոկն ունի գնդացրային երկու և ձեռքի մեկ հակատանկային նռնականետի սեկցիա։
Հարձակման ժամանակ մոտոհետևակային) ջոկը գործում է, սովորաբար, դասակի կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով։ Հետիոտն գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ՝ կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից՝ 50-125 մ ճակատով։
Զրահատեխնիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական զրահապատ մեքենաները ներկայացված են - թրթուրավոր՝ հետևակի մարտական մեքենաներ՝ ՀՄՄ մարտական մեքենաներով, - թրթուրավոր ու անվավոր՝ զրահափոխադրիչներ՝ ԶՓ մարտական մեքենաներով - վեոհիշյալ երկու կատեգորիաների մեքենաների բազայի վրա ստեղծված մարտական և օժանդակ մեքենաներով։
Ըստ ՄԱԿ-ի ռեգիստրի՝ գրանցամատյանի, Թուրքիայի ժանդարմերիայի սպառազինության մեջ 2007 թվականի վերջի դրությամբ հաշվվել է 4625 մարտական զրահապատ մեքենա.
- 563 ՀՄՄ ACV-300, ամերիկյան YP-765 մոդելի նմանօրինակը՝ М113-ի բազայի վրա։ Առկա է երկու տարբերակով՝ DAF աշտարակով՝ հանդերձված 25-մմ Oerlikon Contraves ավտոմատ թնդանոթով, Giat աշտարակով՝ հանդերձված 25-մմ M811 ավտոմատ թնդանոթով.
- 102 ՀՄՄ FNSS Akinci՝ ՛՛Աքինջի՛՛։ ՀՄՄ AVC-300-ի տարբերակ՝ 6-ահեն ընթացքային մասով և ամերիկյան ՀՄՄ M2 Bradley-ի աշտարակով.
- 1031 ԶՓ ACV-300APC М113-ի բազայի վրա։ Հանդերձված է 12,7-մմ «Բրաունինգ» խոշոր տրամաչափի գնդացրով, ունի դեսանտային բաժանմունք՝ 13 զինվորի համար.
- շուրջ 1800 ԶՓ M113A/A1/A2/T2/T3.
- 52 ԶՓ FNSS Pars 6х6. Պատվիրված է 650 մեքենա 6х6 և 8х8.
- 100 ԶՓ Otokar Cobra 4х4.
- 260 ԶՓ Akrep 4х4.
- 102 ԶՓ Yavuz 8х8.
- 340 ԶՓ՝ БТР-60ПБ, խորհրդային արտադրության, մատակարարված է Գերմանիայից, օգտագործվում է ժանդարմերիայի զորքերում.
- 240 ԶՓ БТР-80, մատակարարված է Ռուսաստանից, օգտագործվում է ժանդարմերիայում։
Տանկային զորքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանկային բրիգադի կառուցվածքը.
- վարչակազմ և շտաբ,
- 3 տանկային գումարտակներ,
- ինքնագնաց հրետանային դիվիզիոն,
- զենիթային դիվիզիոն,
- հետախուզական վաշտ,
- ինժեներա-սակրավորական վաշտ,
- կապի վաշտ,
- ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտ,
- նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) վաշտ,
- վերանորոգման վաշտ,
- բժշկական վաշտ։
Տանկային գումարտակը կազմված է.
- վարչակազմից և շտաբից (2 տանկ),
- 3 տանկային վաշտերից,
- ղեկավարման դասակից,
- ապահովման դասակից,
- տեխապահովման դասակից։
Տանկային վաշտն իր կազմում ունի 13 տանկ (այդ թվում՝ վաշտի հրամանատարի տանկը, չորս դասակ՝ յուրաքանչյուրում՝ 3-ական տանկ)։
Ընդամենը՝ գումարտակում առկա է 41 տանկ։
Զրահատանկային տեխնիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրահատանկային տեխնիկան Թուրքիայում ներկայացված է օտարերկրյա մոդելներով, ինչպես նաև սեփական արտադրության նմուշներով։ Տանկերը համարվում են բանակի գլխավոր հարվածային ուժը։ ՄԱԿ-ի Ռեգիստրին՝ գրանցամատյանին Թուրքիայի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ թուրքական զինված ուժերում հաշվվում էր 3363 տանկ՝31.12.2007 թվականի դրությամբ։ Տանկերը մտնում են թե՛ մեքենայացված զորքերի բրիգադների (1 գումարտակ) և թե՛ տանկային բրիգադների (3 գումարտակ), կազմի մեջ, ինչպես նաև՝ 28-րդ և 39-րդ մեքենայացված դիվիզիաների կազմի մեջ։
Վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն ուտիլիզացնում է հնացած մոդելները և միաժամանակ արդիականացնում է մարտունակ տեխնիկան։ Սեփական «Altay» տանկի ստեղծման ամբիցիոզ նախագծի կա, որը լայնորեն գովազդվում էր վերջին տարիներին, այն արդեն դուրս է եկել վերջին փուլ (պայմանագիր է ստորագրվել 29 հուլիսի 2008 թ. թուրքական OTOKAR ֆիրմայի հետ, որը գլխավոր կապալառուն է և կորեական Hyundai-Rotem ֆիրմայի հետ, որը ենթակապալառու է), 2012 թվականին փորձնական խմբաքանակ է արտադրվել։ Իսկ ընթացիկ կարիքները հոգալու համար Թուրքիան գնել է Լեոպարդ 2 տանկեր Գերմանիայից, արդիականացնում է իր ունեցած գերմանական Լեոպարդ 1 և ամերիկյան Մ60 տանկերը։ Զրահատանկային տեխնիկայի մասին տվյալները հակասական են, սակայն БТТ ուսումնասիրելով և համադրելով տարբեր աղբյուրների տվյալները ստացվել են հետևյալ քիչ թե շատ արժանահավատ թվերը.
- 339 տանկ Լեոպարդ 2Ա4, մատակարարված Գերմանիայից. պլանավորվում է թուրքական ASELSAN ֆիրմայի ուժերով արդիականացնել և հասցնել Ա6 մակարդակին.
- 77 տանկ Լեոպարդ 1Ա3/ԹՈՒ, մատակարարված Գերմանիայից, թուրքական արդիականացում՝ տեղադրելով կրակի կառավարման «Volkan» կայանք.
- 150 տանկ Լեոպարդ 1Ա4/Թ1, մատակարարված Գերմանիայից, գերմանական արդիականացում՝ տեղադրելով կրակի կառավարման EMES12 A3 կայանք.
- 165 տանկ Լեոպարդ 1Ա1Ա1/Թ, մատակարարված Գերմանիայից, թուրքական արդիականացում՝ տեղադրելով կրակի կառավարման «Volkan» կայանք.
- 658 տանկ Մ60Ա3 ԹԹՍ (ամերիկյան արդիականացում, նշանառուի կոմբինացված ջերմատեսիլային AN/VSG-2 նշանացույցով).
- 274 տանկ Մ60Ա1.
- 104 տանկ Մ60Ա1 RISE (Passive), ամերիկյան արդիականացում, հրամանատարի և մեխանիկ-վարորդի գիշերային տեսանելիության պասիվ սարքով.
- 170 տանկ Մ60-Թ Սաբրա, իսրայելական արդիականացում Մ60Ա1, տեղադրելով 120-մմ թնդանոթ և ժամանակակից կրակի կառավարամնա կայանք։
- ավելի քան 1200 տանկ Մ48 տարբեր մոդիֆիկացիաների։
Մ48 տանկերը ներկայումս գծային զորամիավորումներից հանված են (բացառությամբ 287 միավոր Մ48Ա5 թ1/Թ2՝ Կիպրոսում գտնվող թուրքական զորքերի կազմում)։ Մ48 տանկերն օգտագործվում են ուսումնական կենտրոններում (օրինակ՝ կահառակորդի նշանակման համար, հետևակի մարզման և ներդաշնակման համար և այլն), դրված են պահպանության, մասնակիորեն վերածվում են զրահապատ տարհանման մեքենաների և զրահապատ կամրջադիր մեքենաների, մասնատվում են պահեստամասերի և ուտիլիզացվում են։
-
Թուրքիայի ՑԶ-ի Մ60Ա1 (ԱՄՆ արտադր.) տանկ. արդիականաց. Իսրայել, վերածվ. Մ60Տ ՛՛Սաբրա՛՛ (Ռիշոն ԼեՍիոնում, Իսրայել, 21.09.2008 թ.)
-
Թուրքական արտադրության FNSS ACV-15
-
Թուրքական արտադրության FNSS Pars
-
Թուրքական արտադրության Otokar Cobra
-
Թուրք. արտ. Օթոքար Կոբրա զրահապատ հետախուզական մեքենաները՝ ադրբեջան. բանակի սպառազինութ. մեջ. բանակի օրվա զորահանդես, Բաքու
-
Թուրք. արտ. Օթոքար Կոբրա զրահապատ հետախուզական մեքենաները՝ ադրբեջ. բանակի սպառազին. մեջ. բանակի զորահանդես, Բաքու
-
Թուրք. արտ. Օթոքար Կոբրա զրահապատ հետախուզական մեքենա, Աստանա, Ղազախստան, 07.05.2015 թ., ռազմական շքերթ
-
Թուրք. արտ. Օթոքար Կոբրա զրահապատ հետախուզական մեքենան Թբիլիսի, Վրաստան, Անկախության օրվա զորահանդես
-
Թուրք. արտ. Օթոքար Կոբրա զրահապատ հետախուզական մեքենաները Վրաստանի բանակի սպառազինության մեջ
-
Թուրք. արտ. Օթոքար Կոբրա զրահապատ հետախուզական մեքենան Քաբուլ, Աֆղանստան
Հրետանի և հրթիռային զորքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտային հրետանին.
ԴՀ-ն ներկայացված է՝ - ինքնագնաց ականանետներով՝ М113 և FNSS շասիների վրա, - ինքնագնաց հրետանային կայանքներով՝ ԻՀԿ-ներով, այդ թվում՝ ինքնագնաց հաուբիցներով և ինքնագնաց թնդանոթներով, - քարշակվող համակարգերով, - համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (ՀԿՌՀ)։
Ընդամենը՝ 6110 միավոր։
- 108 ԻՀԿ T-155 Firtina, ընդ. պատվիր. 350 միավոր.
- 287 ԻՀԿ M110.
- 36 ԻՀԿ М107.
- 9 ԻՀԿ М55.
- 222 ԻՀԿ М44Т.
- 365 ԻՀԿ М52Т.
- 26 ԻՀԿ М108Т.
- շուրջ 5000 քարշակվող հրանոթ և ականանետ, այդ թվում՝ շուրջ 1000 հրանոթ՝ 105 և 155 մմ տրամաչափի, 2000 ականանետ՝ 107 և 120 մմ, 3000 միավոր՝ 81-մմ ականանետ.
- շուրջ 550 ինքնագնաց և քարշակվող ՀԿՌՀ՝ 107-300 մմ տրամաչափերի։
-
Թուրքական արտադրության T-155 Fırtına.
-
Թուրքական արտադրության Panter howitzer.
-
Թուրքական արտադրության T-122 Sakarya MLRS.
Բանակային օդուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թուրքիայի բանակային օդուժի ուղղաթիռներից մեկը. ՛՛Կուգար՛՛ ԱՍ-532ՈՒԼ
-
Թուրքիայի բանակային օդուժի ուղղաթիռներից մեկը. ՛՛Բլաք Հոք՛՛ ՈՒՀ-60, Աֆղանստանում տեղակայված թուրքական զորակազմում ծառայելիս
Թուրքիայի բանակային օդուժի ուղղաթիռներից մեկը. ՛՛Բլաք Հոք՛՛ ՈՒՀ-60, Աֆղանստանում տեղակայված թուրքական զորակազմում ծառայելիս
Ռազմածովային ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմածովային ուժերի խորհրդանշանը
Թուրքիայի ռազմածովային ուժեր (թուրքերեն՝ Türk Deniz Kuvvetleri) - Թուրքիայի զինված ուժերի տեսակներից մեկը։
Հիմնականում ներառնում է՝
- - ռազմածովային նավատորմը,
- - ռազմածովային օդուժը,
- - ծովային հետևակը,
- - ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) հատուկ նշանակության զորամասերն ու ստորաբաժանումները։
Ռազմածովային ուժերի անձնակազմը՝ 61.000-ից ավելի։
Ռազմածովային ուժերի նավերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմածովային ուժերում կա 230 մարտական նավ, այդ թվում 15 սուզանավ, 13 ականակիր և 2 հետախուզանավ՝ ֆրեգատ։
Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ՛՛կոմանդո՛՛ զորամասերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմանավերի և փոխադրանավերի դրոշները և տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշ | Գյույս | Մարտական նավերի վիմպել |
---|---|---|
Ռազմաօդային ուժեր (ՌՕՈՒ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմաօդային ուժերի անձնակազմը՝ 56.000։ Ռազմաօդային ուժերում կան (տարբեր տվյալների համաձայն) 400-468 մարտական ինքնաթիռ։
ՌՕՈՒ-ի մարտական տեխնիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակ | Արտադրություն | Անվանում | Քանակ | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|---|
Մարտական ինքնաթիռներ | ||||||
Canadair NF-5A | Կանադա | բազմակողմանի կործանիչ
Ուսումնական կործանիչ |
17[16]
10[16] |
|||
F-16C Block 30 | Թուրքիա | բազմակողմանի կործանիչ | 27[16] | |||
F-16C Block 50 | Թուրքիա | բազմակողմանի կործանիչ | 162[16] | |||
F-16C Block 50+ | Թուրքիա | բազմակողմանի կործանիչ | 14[16] | |||
F-16D Block 30 | Թուրքիա | բազմակողմանի կործանիչ | 8[16] | |||
F-16D Block 50 | Թուրքիա | բազմակողմանի կործանիչ | 33[16] | |||
F-16D Block 50+ | Թուրքիա | բազմակողմանի կործանիչ | 16[16] | |||
Northrop F-5A | ԱՄՆ | բազմակողմանի կործանիչ | 18[16] | 48 մոդեռնիզացված մինչև F-5S[16] | ||
Northrop F-5B | ԱՄՆ | Ուսումնական կործանիչ | 8[16] | |||
McDonnell Douglas F-4E | ԱՄՆ | բազմակողմանի կործանիչ | 51[16] | |||
Փոխադրիչ ինքնաթիռներ | ||||||
Boeing 737—700 | ԱՄՆ | Տեղափոխիչ ինքնաթիռ
Ադմինիստրատիվ ինքնաթիռ |
1
1 |
|||
Boeing KC-135R | ԱՄՆ | Վառելիքի լիցքավորիչ ինքնաթիռ | 7 | |||
CASA CN-235 | Իսպանիա | Տեղափոխիչ ինքնաթիռ | 2-ից շատ[16] | |||
Tusas CN-235M | Թուրքիա | Տեղափոխիչ ինքնաթիռ | 46[16] | |||
Cessna 650 Citation VII | ԱՄՆ | Ադմինիստրատիվ ինքնաթիռ | 2[16] | |||
Cessna Citation 550 II | ԱՄՆ | Ադմինիստրատիվ ինքնաթիռ | 2[16] | |||
Gulfstream 550 | ԱՄՆ | Ադմինիստրատիվ ինքնաթիռ | 1[16] | |||
Beechcraft King Air Beech 350 | ԱՄՆ | Ադմինիստրատիվ ինքնաթիռ | 5[16] | |||
Lockheed C-130B | ԱՄՆ | Տեղափոխիչ ինքնաթիռ
Տեղափոխիչ ինքնաթիռ |
6[16]
12[16] |
|||
Lockheed C-130R | ԱՄՆ | Տեղափոխիչ ինքնաթիռ | 7[16] | |||
Lockheed C-130H | ԱՄՆ | Տեղափոխիչ ինքնաթիռ | 1[16] | |||
Transport Allianz C.160D | Ֆրանսիա Գերմանիա | Տեղափոխիչ ինքնաթիռ | 16[16] | |||
Raytheon 200 | ԱՄՆ | Ադմինիստրատիվ ինքնաթիռ | 6 | |||
Airbus A400M | Airbus Military | Տեղափոխիչ ինքնաթիռ | 3[16] | |||
Ուսումնական ինքնաթիռներ | ||||||
Cessna T-37B
Cessna T-37C |
ԱՄՆ | Ուսումնամարզական
Ուսումնամարտական |
20
35 |
|||
Cessna T-41D | ԱՄՆ | Ուսումնամարզական | 28[16] | |||
Northrop T-38 A/M | ԱՄՆ | Ուսումնամարզական | 70[16] | |||
SIAI-Marchetti SF.260D | Իտալիա | Ուսումնամարզական | 34[16] | |||
Socata TB.20 | Ֆրանսիա | Ուսումնամարզական | 7 | |||
KAI KT-1 Woongbi | Корея | Ուսումնամարզական | 40[16] | |||
Ուղղաթիռներ | ||||||
Bell Helicopter Textron UH-1H | ԱՄՆ | Բազմանշանակ ուղղաթիռ | 20 | |||
Eurocopter AS.532AL | Ֆրանսիա | Բազմանշանակ ուղղաթիռ
Փոխադրող ուղղաթիռ |
6
14 |
|||
B-737 AEW&C | ԱՄՆ | Թռչող ռադար | 3+1 պատվեր[16] | |||
MIM-14 | ԱՄՆ | ЗРК միջին հեռավորության | 72 | |||
«Rapier» | Մեծ Բրիտանիա | ЗРК մոտ հեռավորություններում | 84 | |||
MIM-23 Hawk | ԱՄՆ | ЗРК միջին հեռավորություններում | անհայտ | |||
Անօդաչու թռչող սարք | ||||||
GNAT-750 | ԱՄՆ | Անօդաչու թռչող սարք | 18[16] | |||
MQ-1 Predator | ԱՄՆ | Անօդաչու թռչող սարք | 1[17] | |||
MQ-9 Reaper | ԱՄՆ | Անօդաչու թռչող սարք | ||||
RQ-7 Shadow | ԱՄՆ | Անօդաչու թռչող սարք | 6[17] | |||
IAI Heron | Կաղապար:Դրոշավորում/Израиль | Անօդաչու թռչող սարք | 9[16] | |||
Aerostar | Կաղապար:Դրոշավորում/Израиль | Անօդաչու թռչող սարք | 3[17] | |||
Կառավարվող ավիացիոն ռումբ | ||||||
LANTIRN | ԱՄՆ | Գերճշգրիտ, "խելացի" ռումբ | 80[16] | 40 AN/AAQ-14 LANTIRN и 40 AN/AAQ-13 LANTIRN | ||
GBU-12 Paveway II | ԱՄՆ | Անհայտ | Paveway I и Paveway II | |||
AGM-88 HARM | ԱՄՆ | Հակառադիոլոկացիոն հրթիռ | Անհայտ | Բարձր արագության հակառադիոլոկացիոն հրթիռ AGM-88A |
-
Թուրքական արտադրության Bayraktar Mini UAV.
-
F-4E
-
F-16C
-
F-16C
-
F-16C
-
F-16DJ
-
Boeing KC-135R Stratotanker
-
C-160D
-
Boeing 737 AEW&C Peace Eagle
Տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թուրքիայի ՌՕՈՒ-ի տարբերանշանը
-
Նշանը խելի վրա
-
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության զինադրոշը
Ժանդարմերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առափնյա պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական ռազմական ակադեմիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական կոչումները և տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Savaş Takdirnamesi[16]
- TSK Şeref Madalyası[16]
- TSK Hizmet Övünç Madalyası[16]
- TSK Üstün Cesaret ve Feragat Madalyası[16]
- TSK Üstün Hizmet Madalyası[16]
- TSK Başarı Madalyası[16]
- TSK Liyakat Madalyası[16]
- TSK Şeref Nişanı[16]
- TSK Övünç Nişanı[16]
- TSK Liyakat Nişanı[16]
Թուրքական զինված ուժերի տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական Ցամաքային զորքերի տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաղապար:Թուրքական Ցամաքային զորքերի տարբերանշանները
-
Բանակի մարշալ, թուրքերեն՝ Մարեշալ, Mareşal (Türk Kara Kuvvetleri)
-
Թուրքիայի գլխավոր շտաբի պետ - բանակի գեներալի ուսադիրը Genelkurmay Başkanı - Orgeneral (Türk Kara Kuvvetleri)
-
Բանակի գեներալ, թուրքերեն՝ Օրգեներալ, Orgeneral (Türk Kara Kuvvetleri)
-
Կորպուսի գեներալ, թուրքերեն՝ Կորգեներալ, Korgeneral (Türk Kara Kuvvetleri)
-
Դիվիզիայի գեներալ, թուրքերեն՝ Թյումգեներալ, Tümgeneral (Türk Kara Kuvvetleri)
-
Բրիգադի գեներալ, թուրքերեն՝ Թուղգեներալ, Tuğgeneral (Türk Kara Kuvvetleri)
-
Գնդապետ, թուրքերեն՝ Ալբայ, Albay (Türk Kara Kuvvetleri)
-
Փոխգնդապետ, թուրքերեն՝ Յարբայ, Yarbay (Türk Kara Kuvvetleri)
-
Մայոր, թուրքերեն՝ Բինբաշի, Binbaşı (Türk Kara Kuvvetleri)
-
Ավագ լեյտենանտ, թուրքերեն՝ Ուսթեղմեն, Üsteğmen (Türk Kara Kuvvetleri)
-
Լեյտենանտ, թուրքերեն՝ Թեղմեն, Teğmen (Türk Kara Kuvvetleri)
-
Կրտսեր լեյտենանտ, թուրքերեն՝ Ասթեղմեն, Asteğmen (Türk Kara Kuvvetleri)
Թուրքական Ռազմածովային նավատորմի տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաղապար:Թուրքական Ռազմածովային նավատորմի տարբերանշանները
Թուրքական Ռազմաօդային ուժերի տարբերանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բանակի գեներալ, թուրքերեն՝ Օրգեներալ, Orgeneral (Türk Hava Kuvvetleri)
-
Կորպուսի գեներալ, թուրքերեն՝ Կորգեներալ, Korgeneral (Türk Hava Kuvvetleri)
-
Դիվիզիայի գեներալ, թուրքերեն՝ Թյումգեներալ, Tümgeneral (Türk Hava Kuvvetleri)
-
Բրիգադի գեներալ, թուրքերեն՝ Թուղգեներալ, Tuğgeneral (Türk Hava Kuvvetleri)
-
Գնդապետ, թուրքերեն՝ Ալբայ, Albay (Türk Hava Kuvvetleri)
-
Փոխգնդապետ, թուրքերեն՝ Յարբայ, Yarbay (Türk Hava Kuvvetleri)
-
Մայոր, թուրքերեն՝ Բինբաշի, Binbaşı (Türk Hava Kuvvetleri)
-
Կապիտան, թուրքերեն՝ Յուզբաշի, Yüzbaşı (Türk Hava Kuvvetleri)
-
Ավագ լեյտենանտ, թուրքերեն՝ Ուսթեղմեն, Üsteğmen (Türk Hava Kuvvetleri)
-
Լեյտենանտ, թուրքերեն՝ Թեղմեն, Teğmen (Türk Hava Kuvvetleri)
-
Կրտսեր լեյտենանտ, թուրքերեն՝ Ասթեղմեն, Asteğmen (Türk Hava Kuvvetleri)
Թուրքական զինված ուժերի հանդերձանքի, սպառազինության և տեխնիկայի պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թուրքական ծովային կոմանդոսներ
-
Թուրքական F-35A Lightning II ինքնաթիռ[18]
-
Թուրքական ժանդարմերիայի Otokar Cobra ռազմական տեխնիկայի նմուշ
-
Բոսֆորի նեղուցում թուրքական առափնյա պահպանության հերթապահությունը
-
Թուրքական ՌՕՈՒ-ի էյրբաս Ա400Մ Ատլաս օդանավը
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «NEWS FROM TURKISH ARMED FORCES». Turkish Armed Forces. tsk.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբեր-ին.
- ↑ Turkey Military Strength
- ↑ IISS 2010, pp. 164–168
- ↑ «SIPRI Publications». milexdata.sipri.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ http://ec.europa.eu/enlargement/pdf/key_documents/2011/package/tr_rapport_2011_en.pdf
- ↑ «Lack of comprehensive audits casts shadow over security spending». TodaysZaman. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Economist Intelligence Unit:Turkey, p.22 (2005)
- ↑ «News Release View». www.defenselink.mil. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Asker sayısı ilk kez açıklandı». Ntvmsnbc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «TSK personel sayısını açıkladı». Ntvmsnbc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «TSK personel sayısını açıkladı». Ntvmsnbc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Sina Akşin, Essays in Ottoman-Turkish Political History, Isis Press, 2000, p. 44.
- ↑ Suat İlhan, Atatürk ve Askerlik: Düşünce ve Uygulamaları, Atatürk Araştırma Merkezi, 1990, p. 88. (թուրքերեն)
- ↑ «paragraph 10». Wikileaks.ch. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ U.S. Library of Congress: "Cyprus: Forces in the Turkish-Administered Area"
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 16,28 16,29 16,30 16,31 16,32 16,33 16,34 16,35 16,36 16,37 16,38 16,39 16,40 16,41 The Military Balance 2016 p.150 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ 17,0 17,1 17,2 Ганиев Т.А. Задонский С.М. (2018). «Военная мощь Турецкой Республики» (PDF). ИБВ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ NTV-MSNBC: F-35 uçakları. October 31, 2006.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Советский армейский плакат о сильных и слабых сторонах ВС Турции
- Режим президента Башара Асада приказано уничтожить
- Официальная страница генерального штаба Турции Արխիվացված 2007-11-20 Wayback Machine
- Military of Turkey Արխիվացված 2017-07-02 Wayback Machine CIA - The World Factbook
- Turkey Military Strength Արխիվացված 2008-03-27 Wayback Machine Globalfirepower.com
- Вооруженные силы Турции Արխիվացված 2016-03-04 Wayback Machine - портал "Современная армия"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի զինված ուժեր» հոդվածին։ |
|