Թիմոթի Ջեյմս Մաքվեյ
Թիմոթի Ջեյմս Մաքվեյ անգլ.՝ Timothy James McVeigh | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1968[1] |
Ծննդավայր | Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 11, 2001[1] (33 տարեկան) |
Մահվան վայր | United States Penitentiary, Terre Haute |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն[2] |
Կրթություն | Bryant & Stratton College? |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, պահնորդ, ահաբեկիչ և mass murderer |
Ծնողներ | հայր՝ William McVeigh?, մայր՝ Mildred McVeigh? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | National Rifle Association of America? |
Timothy McVeigh Վիքիպահեստում |
Թիմոթի Ջեյմս Մաքվեյ (անգլ.՝ Timothy James McVeigh;ապրիլի 23, 1968[1], Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 11, 2001[1], United States Penitentiary, Terre Haute ), ԱՄՆ բանակի պահեստազորային, Պարսից ծոցի պատերազմի վետերան, ամերիկյան պատմության մեջ ամենամեծ (մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները) ահաբեկչության կազմակերպիչը՝ 1995 թվականի ապրիլի 19-ին Օկլահոմա Սիթիում Ալֆրեդ Մուրայի դաշնային շենքի ռմբակոծությունը, որի հետևանքով զոհվել է 168 մարդ, այդ թվում՝ մինչև վեց տարեկան 19 երեխա։ Մաքվեյը, լիելով ԱՄՆ ժողովրդական շարժման համախոհը, փորձել է վրեժխնդիր լինել դաշնային կառավարությունից՝ «Կարմել լեռան» պաշարման համար, որը երկու տարի առաջ խլել էր 82 մարդու կյանք։ Միևնույն ժամանակ հույս ուներ ապստամբել դաշնային կառավարության դեմ, որը նա անվանել է բռնակալական։ Արդյունքում Մաքվեյը մեղավոր է ճանաչվել։ Խախտելով 11 դաշնային օրենքները՝ մահապատժի է դատապարտվել 2001 թվականի հունիսի 11-ին։ Նրա հետ միասին դավադրության մեջ մեղադրվել էին Թերի Նիկոլսը և Մայքլ Ֆորտիերը։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմոթի Մաքվեյը ծնվել է Նյու Յորք նահանգի Լոքպորտ քաղաքում՝ իռլանդացի կաթոլիկ Ուիլյամի և Միլդրեդ «Միկի» Նորին Մաքվեյի (մանկուկ հասակում՝ Հիլ) երեք երեխաներից միակ որդին էր։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ տղան տասը տարեկան էր, և Թիմոթին հոր հետ մեկնել է Փենդլտոնում։
Մակվեյը պնդել է, որ դպրոցում նա ենթարկվել է ագրեսիայի իր համադասարանցիների կողմից և այդ պատճառով ապաստան է գտել իր երևակայական աշխարհում, որտեղ նա յուրովի է վարվել իրեն վիրավորողների հետ։ Մահապատժից քիչ առաջ նա ասել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը բաղկացած է միայն «խուլիգաններից»։ Փոքր տարիքում նրան մոտիկից ճանաչողները հիշում էին Մաքվեյին որպես ակտիվ երեխա, ով հետագայում դարձել է մեկուսացվածխ ներամփոփ դեռահաս։
Ավագ դպրոցում Մաքվեյը լրջորեն հետաքրքրվել է համակարգիչներով և նույնիսկ կոտրել է կառավարական համակարգչային համակարգերը իր Commodore 64-ում՝ օգտագործելով «Wanderer» մականունը, որը վերցրել էր էր Դիոն Դիմուչիի երգի վերնագրից։ Ավագ կուրսում Մակվեյը ճանաչվել է «Սթարփոյնթ Կենտրոնական ավագ դպրոցի ամենախոստումնալից ծրագրավորողը»։
նրա վրա մեծ տպավորություն է թողել հրազենի հետ իր առաջին շփումը, որին տղային ծանոթացրել է պապը։ Մակվեյը, իր ծանոթների խոսքով, բազմիցս ասել է, որ ցանկացել է զենքի խանութի սեփականատեր դառնալ, և մի քանի անգամ դեռահասը նույնիսկ զենք է բերել դպրոց՝ դասընկերներին վրա տպավորություն թողնելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո Մաքվեյը հետաքրքրվել է զենք ունենալու իրավունքների հարցերով և մանրամասն ուսումնասիրել Միացյալ Նահանգների Սահմանադրության երկրորդ փոփոխությունը։ Նա նաև սկսել է կարդալ զենքերի վերաբերյալ ամսագրեր, ինչպիսին է«Հաջողության զինվորը»-ը։ Նա հաճախել է Bryant & Stratton քոլեջը, մինչև որ հեռացվել է։
Զինվորական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի մայիսին Մաքվեյը 20 տարեկանում զինվորագրվել է ԱՄՆ բանակ։ Նա այնտեղ իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրել է հրազենի, պայթուցիկ նյութերի վերաբերյալ նյութեր կարդալուն և դիպուկահարների մարտավարությունն ուսումնասիրելուն։ Մի անգամ նա նկատողության է արժանացել Կու Կլյուքս Կլանից «Սպիտակ ուժ» վերնաշապիկ գնելու համար, որը դիտվել է որպես բողոք ռազմական բազայի սևամորթ աշխատակիցների դեմ, ովքեր, ինչպես բազայում գտնվող բոլոր մարդիկ, կրել են սև շապիկներ և Մաքվեյը նրանց համարել է «Սև ուժ»։
Մաքվեյը պարգևատրվել է Բրոնզե աստղով՝ Պարսից ծոցի պատերազմին մասնակցելու համար։ Այդ ընթացքում նա նշանակվել է 1-ին հետևակային դիվիզիայի M2 Bradley անձնակազմի գնդացրորդ։ Նախքան «Անապատի փոթորիկ» գործողությունը Մաքվեյը ծառայել է Կանզասի Ֆորտ Ռայլիում, որտեղ ավարտել է Առաջնորդության զարգացման հիմնական դասընթացը (PLDC): Ավելի ուշ Մաքվեյն ասել է, որ բանակն իրեն սովորեցրել է զսպել զգացմունքները։ Նա անցել էր մասնագիտացված փրկարարական պատրաստության դասընթաց և ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ փրկելու ընկերոջը, ով ստացել էր կյանքին վտանգ սպառնացող բեկորային վնասվածքներ։
Մաքվեյը ձգտել էր միանալ ԱՄՆ բանակի հատուկ ջոկատին։ Պարսից ծոցի պատերազմից հետո նա վերախպատրաստվել է՝ դառնալու Կանաչ բերետավոր, բայց արագ հեռացվել է ծրագրից ֆիզիկական պատրաստվածության վատ արդյունքների պատճառով։ Դրանից հետո Մաքվեյը որոշել է հեռանալ բանակից։ 1991 թվականի դեկտեմբերի 31-ին պարտականությունից ազատվել է պարտավորություններից, իսկ 1992 թվականի մայիսին վերջնականապես տեղափոխվել է պահեստազոր։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր դատավարության ժամանակ և նամակներում Մաքվեյը որակել է իր գործողությունները որպես կառավարության դեմ ուղղված վրեժ՝ 1992 թվականին Ռուբի Ռիջի իրադարձությունների և 1993 թվականին Մաունթ Կարմել կալվածքի պաշարման համար, երբ կրոնական աղանդի[3][4][5][6][7][8][9] մի քանի տասնյակ անդամներ մահացան հրդեհի հետևանքով։ Ենթադրվում է նաև, որ նա վրեժ էր լուծել ամերիկացի նացիստ Ռիչարդ Սնելից, ով մահապատժի է ենթարկվել Մաքվեյի ռմբակոծության օրը[9][10]։
Բացի այդ, հիմքեր կան ենթադրելու, որ Մակվեյը եղել է ծայրահեղ աջ «Ժողովրդական շարժում»[9] կազմակերպության անդամ կամ առնվազն կապված է այդ շարժման հետ[11][12][13]։
Մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի հունիսի 13-ինորոշում է ունդունվել Մաքվեյին մահացու ներարկումով մահապատժի է ենթարկելու։
Պատժի որոշումը կայացվել է 168-ից միայն 8-ի սպանության համար, որոնք պետական պաշտոնյաներ էին։ Մնացած 160 մահերի համար մեղադրվել է Օկլահոմա նահանգում, որտեղ պաշտոնյաները որոշել են մեղադրանք չներկայացնել, քանի որ նա արդեն դատապարտվել էր մահապատժի։
Թիմոթի Մաքվեյը մահապատժի է ենթարկվել 2001 թվականի հունիսի 11-ին Ինդիանա նահանգի Թեր Հաուտի դաշնային բանտում, ինչը 1963 թվականից ի վեր առաջին մահապատիժն է եղել։ Հունիսի 10-ին՝ժամը 13:00-ին, վերջին կերակուրը եղել է անանուխի 2 պաղպաղակ՝ շոկոլադի հատիկներով։ Մահապատժից 2 ժամ առաջ՝ առավոտյան ժամը 6-ին, Մաքվեյին այցելել է կաթոլիկ քահանան։ Մահապատժից առաջ նա հրաժարվել վերջին խոսքի իրավունքից, բայց գրավոր հայտարարություն է արել՝ Ուիլյամ Հենլիի «Invictus» բանաստեղծությունը։ Մահապատժի ընթացակարգը սկսվել է առավոտյան ժամը 8-ին, իսկ մահը հայտարարվել է առավոտյան ժամը 08:14-ին: Մահապատժի գործընթացը հեռարձակվել է Օկլահոմա Սիթիի հատուկ փակ ալիքով, որտեղ այն դիտել է 232 մարդ՝ ահաբեկչությունից փրկվածներ և զոհերի հարազատներ։ Մահապատժի վայրում անմիջականորեն ներկա են եղել զոհերի 10 ներկայացուցիչներ, 10 լրագրողներ և Մաքվեյիի փաստաբանները։ Նրա խնդրանքով Թիմոթի Մաքվեյի հարազատները ներկա չեն եղել։ Մահապատժից հետո մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը տրվել է փաստաբանին, ով դրանք ցրել է անհայտ վայրում[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ https://web.archive.org/web/20010520165156/http://www.time.com/time/nation/printout/0,8816,109478,00.html
- ↑ Feldman, Paul (June 18, 1995). «Militia Groups Growing, Study Says Extremism: Despite negative publicity since Oklahoma bombing, membership has risen, Anti-Defamation League finds» (необходима регистрация). Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «McVeigh offers little remorse in letters». The Topeka Capital-Journal. Associated Press. June 10, 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Baker, Al; Dave Eisenstadt, Paul Schwartzman, and Karen Ball (April 22, 1995). «Revenge for Waco Strike Former Soldier is Charged in Okla. Bombing Waco Strike». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Collins, James; Patrick E. Cole and Elaine Shannon (1997 թ․ ապրիլի 28). «The Weight of Evidence». Time. էջեր 1–8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «McVeigh's Apr. 26 Letter to Fox News». Fox News. April 26, 2001. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Russakoff, Dale; Serge F. Kovaleski (July 2, 1995). «An Ordinary Boy's Extraordinary Rage». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Тарасов А. Н. Террор стал воздухом политики Արխիվացված 2008-06-04 Wayback Machine. Կաղապար:Проверено
- ↑ Lacayo, Richard. The State Versus McVeigh Արխիվացված 2012-02-11 Wayback Machine. Time (April 15, 1996). Проверено 2 ноября 2009.
- ↑ Kopel D. B. (August/September 1996). «The Militias Are Coming». Reason. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Berlet C., Lyons M. N. Chapter 14: Battling the New World Order: Patriots and Armed Militias // Right-Wing Populism in America: Too Close for Comfort. — N.Y.: Guilford Publications, 2000. — ISBN 1572305622 Կաղապար:Проверено
- ↑ Profile: Timothy McVeigh — BBC. Արխիվացված 2009-09-23 Wayback Machine Կաղապար:Проверено
- ↑ «Timothy McVeigh Put to Death for Oklahoma City Bombings | Fox News». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Жигалкин, Юрий (2011 թ․ հունիսի 5). «Казнь Тимоти Маквея». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интервью журналу Time, 1996(անգլ.)
- Тарасов А. Н. Террор стал воздухом политики, в кн. «Сто дней одного века». М.: АНО РИА «Общая газета», 2000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Ջեյմս Մաքվեյ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հունիսի 11 մահեր
- 2001 մահեր
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Անձինք այբբենական կարգով
- Ահաբեկչություն
- Ամերիկացի հանցագործներ
- Ամերիկացի մարդասպաններ
- Մահապատժի դատապարտվածներ
- Մահապատժի ենթարկված անձինք
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- 20-րդ դարի ամերիկացի հանցագործներ