Թիապտուտակ
Արտաքին տեսք
Թիապտուտակ, նավի շարժասարք, կազմված է հորիզոնական առանցքին ամրացված կունդից, որը կրում է հավասար անկյունային հեռավորությամբ դասավորված թիեր (2–8 հատ)։ Թիապտուտակները լինում են ամբողջական (այսինքն՝ կունդը և թիերը միաձույլ են կամ միասին դրոշմված), հանովի կամ շրջուն թիերով։ Պտտվելիս թիապտուտակը ետ է նետում ջրի շիթ, որով և ստեղծում է քարշի ուժ։ Թիապտուտակը և նավի իրանը հիդրոդինամիկորեն փոխներգործում են, ուստի թիապտուտակի օգտագործվող հզորությունը կախված է նավի իրանի շրջագծի ձևից և իրանի վրա թիապտուտակի տեղադրությունից։ Թիապտուտակ պատրաստում են արույրից, բրոնզից, պողպատից, պլաստմասսաներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 186)։ |