Թեյոն
Թեյոն | |
---|---|
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김태연 |
Ծնվել է | մարտի 9, 1989[1] (35 տարեկան) Ջոնջու, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | փոփ, քեյ փոփ, փոփ ռոք, ժամանակակից R&B և սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի, ձայնային դերասանուհի և սցենարիստ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | S.M. Entertainment |
Կրթություն | Jeonju Fine Arts High School? |
Անդամակցություն | Girls' Generation, Girls' Generation-TTS, Girls' Generation-Oh!GG և Got the Beat? |
Ստորագրություն | |
Taeyeon Վիքիպահեստում |
Կիմ Թեյոն (մարտի 9, 1989[1], Ջոնջու, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, ավելի հայտնի է որպես Թեյոն։ Նա առաջնաելույթ է կատարել 2007 թվականին, որպես հարավկորեական կանացի Girls' Generation խմբի անդամ S.M. Entertainment-ի հովանու տակ, նաև TTS ենթախմբի անդամ է Թիֆֆանիի և Սոհյոնի հետ միասին։ Բացի խմբային առաջնաելույթից Թեյոնը նաև ձայնագրել է երգեր տարբեր ֆիլմերի, դորամանների և գովազդների համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյոնը ծնվել է 1989 թվականի մարտի 9- ին Չոնջույում, Հարավային Կորեա։ Աղջիկը ունի մեծ եղբայր և փոքր քույր։ 13 տարեկան հասակում Թեյոնը եկավ այն մտքին, որ նա լավ է երգում։ Միջնակարգ դպրոցում աղջիկը անցնում է լսումներ S.M. գործակալությունում և դառնում է վերապատրաստվող։ Յուրաքանչյուր կիրակի նա Չոնջույից գնում էր Սեուլ, որտեղ ջանասիրաբար աշխատել է իր վոկալի վրա։ 2004 թվականին նրա վոկալի նախկին մարզիչը Չոնգ Սունգ Ոնը, ով շատ էր ցանկանում, որպեսզի բոլորը գիտակցեն նրա խնամակալի պոտենցիալը, տվեց նրան հնարավորություն մասնակցել «You Bring Me Joy-ի» ձայնագրմանը։ Նույն թվականին, 15 տարեկան հասակում, Թեյոնը զբաղեցրել է առաջին տեղը S.M գործակալության վոկալիստների երիտասարդական մրցույթում և հենց այդ ժամանակ պաշտոնապես ստորագրեց պայմանագիր գործակալության հետ, որտեղ և շարունակեց վերապատրաստվել մինչ առաջնաելույթ Girls' Generation-ի կազմում 2007 թվականին։
Դեռահաս տարիքում, Թեյոնը ոգեշնչվել է S.M.-ի մեկ այլ աիտիստից՝ ԲՈԱ-յից։ «Ես կցանկանայի դառնալ այնպիսին, ինչպիսին նա է, ունենալ մի շարք երկրպագուներ Ճապոնիայում և ընդհանրապես ամբողջ աշխարհում», ասել է Թեյոնը։ Եվ աղջկա երազանքը իրականացավ, երբ 2010 թվականին Girls' Generation- ը առաջնաելույթ կատարեց Ճապոնիայում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանձնյա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյոնը սկսել է միանձնյա կարիերա, երգելով մի քանի սաունդթրեկներ։ Նրա առաջին երգը եղել է՝ «Manyageh» («If») երգը, KBS2 հեռուստաալիքի «Հոն Գիլ Դոն» և «Deullinayo» («Can You Hear Me») երգը, «Բեթհովենի վիրուս» դորամանների համար։
«If» ստեղծագործությունը դարձել է հայտնի տարբեր երաժշտական չարթերում այն ժամանակ, երբGirls Generation- ը թողարկեց «Babу Babу» ալբոմը[2]։ Իսկ «Can You Hear Me» երգի համար Թեյոնը ստացել է մրցանակ «YEPP Popularity» կատեգորիայում «2008 Golden Disk» մրցանակաբաշխության ժամանակ[3]։
Իր գործընկերոջ հետ միասին, Սաննի մականունով, կատարել է «SarangInGulYo» («It is love») երգը «Heading to the Ground» դորամայի համար[4]։ Ինչպես նաև Սեուլ քաղաքի գովազդի համար թողարկվել է «S.E.O.U.L.» երգը, ձայնագրված Girls Generation-ի և Super Junior-ի հետ միասին։ Եվս մեկ միասնական աշխատանք է եղել գովազդային երգ Caribbean Bay — «Cabi» ջրաշխարհի համար, երգելով Ջեսիկայի, Սոհյոնի, Թիֆֆանիի և Սաննիի հետ, ինչպես նաև 2PM բոյ բենդի մասնակցությամբ[5]։
Իր ուսուցչի և դաստիարակի հետ միասին The One նա ձայնագրել է դուետ «Like a Star» երգը, որը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 17- ին[6]։ Եվս մեկ սաունդթրեկ Թեյոնը ձայնագրեց, «I love You» երգը, որը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 13- ին։ Երգը զբաղեցրեց առաջին հորիզոնականը մի քանի երաժշտական չարթերում[7]։
2011 թվականի դեկտեմբերի 31-ին թողարկվել է Թեյոնի և Կիմ Բոմ Սույի զույգերգը «Different» (Տարբեր) երգը։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականները չարթերում թողարկումից հետո[8]։ Նա նաև երգել է Քանթայի հետ «7989» երգը «Kangta’s Album Eternity» ալբոմի համար։
2012 թվականի մարտի 28-ին Թեյոնը թողարկել է «Missing You Like Crazy» սաունդթրեկը կորեական «Երկու սրտերի թագավորը» մելոդրամայի համար, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Լի Սըն Գին և Հա Ջի Ոնը։ Երգը զբաղեցրել է առաջին տեղը այնպիսի չարթերում, որոնցից են՝ Melon, Naver, Mnet, Soribada, Bugs, Olleh и Daum, հասնելով «All Kill» կարգավիճակի (երբ երգը հասնում է առաջին հորիզոնական բոլոր 9 չարթերում) թողարկման հենց առաջին օրը[9]։ Մինչ այդ Թեյոնը մերժում էր սաունդթրեկներ կատարելու առաջարկները Girls Generation արտասահմանում ունեցած գրաֆիկի համար, բայց այնուամենայնիվ վերցնում է այս ծրագիրը, քանի որ ավելի վաղ խոստացել էր ռեժիսոր Լի Փիլ Հոյին, ով աշխատում էր «Բեթհովենի վիրուսը» դորամայի վրա։ Ռեժիսորը ասել է, որ երբ ստացել է «Երկու սրտերի թագավորը» դորամայի սյուժեն, նա միանգամից առաջարկել է Թեյոնին սաունդթրեկը կատարելու համար, հիմնավորելով այն, որ միայն նա կարող է կատարել երգ այս դորամայի համար։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 7-ին Թեյոնը առաջին անգամ ներկայացել է որպես դերասանուհի մյուզիքլում, գլխավոր դերում «Կեսօրի Արև» բեմադրությունում, հիմնված ճապոնական «Taiyo no uta» (Aya Denkawa) վեպի վրա[10][11]։ Մյուզիքլը պատմում է 17- ամյա Կաորու Ամանեի մասին, ով տառապում է հազվադեպ հանդիպող «քսերոդերմա» հիվանդությամբ։ Նա չի կարող գտնվել արևի շողերի տակ, բայց նա ունի երազանք և հույս, նա գրում է երգեր և կատարում է դրանք երեկոյան ժամերին գնացքի կայարանում։ Թեյոնը ստացել է դրական կարծիքներ իր կատարած դերի համար։ Մյուզիքլին մասնակցելու համար նա սովորել է կիթառ նվագել[12][13]։
Թեյոնը և նրա «համախմբեցին» Սոհյոնը ընտրվել են «Անճոռնի ես» անիմացիոն ֆիլմի կորեական կրկնօրինակման համար։ Թեյոնը հնչյունավորել է Մարգոյին, իսկ Սոհյոնը Մարգոյի փոքրիկ քրոջը՝ Էդիտին[14]։
Փետրվարի 10- ին Թեյոնը հայտնվել է SBS հեռուստաալիքի ‘Սալամանդր Գուրու և թիմ‘ սիթքոմի երրորդ սերիայում։ Նա խաղացել է ուժեղ աղջկա, հարուստ ժառանգի դեր, ով օգտագործում է իր հմայքը, որպեսզի հասնի իր սիրելիին, ում դերը կատարել է Չոի Մին Հոն SHINee բոյ բենդից[15]։
SNSD-TTS հայտնվել է Քանգ Դոնգ Ոնի նոր «Իմ փայլուն կյանքը» ֆիլմի կամեո դերերում, որը էկրաններին է հայտնվել 2014 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նաև հայտարարվել է, որ SNSD-TTS-ը կհայտնվի SBS հեռուստաալիքի 2015 թվականի Պրոդյուսեր դորամայի կամեո դերերում։
Հեռուստահաղորդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյոնը մասնակցել է MBC հեռուստաալիքի «Նորապսակներ» ռեալիթի շոուին։ Նրա «ամուսին» է եղել հումորիստ Չոնգ Հյոնգ Դոնգը։ Երբ այս նորության մասին հայտարարվել է, այն կորեացի դիտողների կողմից քննադատությունների արժանացավ, «նորապսակների» տարիքային (11 տարի) մեծ տարբերության պատճառով[16]։
Թեյոնը եղել է հաղորդավար KBS հեռուստաալիքի «Win Win» հաղորդման ժամանակ Քիմ Սընգ Ուի, Ու Յոնգի (2PM), Չհվե Հվանգ Ջոնգի և Կիմ Սինգ Յոնի հետ միասին[17]։
2012 թվականի փետրվարի 11-ից Թեյոնը վարում է MBC հեռուստաալիքի «Show! Music Core» հաղորդումը, Թիֆֆանիի և Սոհյոնի հետ միասին[18]։
2012 թվականի փետրվարի 22-ից Թեյոնը ներկայացել է որպես «Gaon Chart K-Pop Awards» առաջին մրցանակաբաշխության հաղորդավար[19], իսկ ապրիլի 7-ին Թիֆֆանի և 2PM խմբի անդամ՝ Նիկ Կունի հետ միասին վարել է «2012 Korean Music Wave» համերգը Բանգկոկում, Թաիլանդ[20]։
2012 թվականի ապրիլի 22-ին Թեյոնը և Թիֆֆանին մասնակցել են SBS հեռուստաալիքի «Քեյ փոփ Աստղ» հաղորդման էպիզոդի նկարահանմանը, ելույթ ունենալով մասնակից Բեք Ա Յոնի հետ միասին, երգելով «Lady Marmalade» երգը[21]։
Նույն թվականի սեպտեմբերին Թեյոնը մասնակցել է «Վազող մարդը» հաղորդման 112-րդ էպիզոդի նկարահանմանը[22]։
2014 թվականին Թեյոնը մասնակցել է Jtbc հեռուստաալիքի «Թաքնված երգիչ» հաղորդմանը։ Էպիզոդները Թեյոնի մասնակցությամբ ունեցել են բարձր վարկանիշ, ինչպես նաև վիճաբանություններ են ստեղծել կապված սցենարիստների ընտրած երգերի հետ, որոնք եղել են SNSD-ի երգացանկից, այլ ոչ թե երգչուհու սոլո ստեղծագործություններից։
2014 թվականին Թեյոնը SNSD-TTS ենթախմբի կազմի հետ միասին մասնակցել է OnStyle հեռուստաալիքի՝ The TaeTiSeo հաղորդմանը։ Առաջին ցուցադրումը կայացել է պգոստոսի 25- ին։ Հաղորդման ընթացքում աղջիկները պատմում էին իրենց ապրելաձևի մասին, պատրաստվում էին երկրորդ մինի ալբոմի թողարկմանը, ճամփորդել են և կիսվել են իրենց մտքերով։
Ռադիոհաղորդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Թեյոնը դառնում է դիջեյ ռադիոյում MBC Radio հաղորդման ժամանակ, «Good Friend Radio», Super Junior խմբի անդամ Քանինի հետ։ Ապրիլի 19- ին նա հեռանում է շոուից, և Թեյոնը շարունակել վարել հաղորդումը ինքնուրույն։ Նա ստացել է «DJ Թենգու» մականունը[23] Արտասահմանում Girls Generation-ի աշխատանքի պատճառով, Թեյոնը ստիպված էր թողնել շոուն 2010 թվականի ապրիլի 26- ին[24]։
TaeTiSeo
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսին S.M. Entertainment-ը հայտարարել է այն մասին, որ Թեյոնը, Թիֆֆանին և Սոհյոնը ստեղծում են ենթախումբ, Girls' Generation — TTS անվանումով։ 2012 թվականի մայիսի 12-ին խումբը թողարկել է իր առաջին մինի ալբոմը։ Ենթախումբը ունի այլ երաժշտական ոճ և ուղղություն, և տարբերվում է խմբի ամբողջական կազմից[25]։
SM The Ballad
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարի 4-ին, SM Ent.-ը հովանավորել է նոր՝ SM The Ballad ալբոմի թողարկումը թարմացված անձնակազմով։ Թեյոնը զույգերգ է կատարել SHINee խմբի անդամ՝ Ջոնհյոնի հետ, «Breath» գլխավոր երգը[26]։
Միանձնյա առաջնաելույթ
2015 թվականի հոկտեմբերի 9-ին, Թեյոնը առաջին անգամ միայնակ ներկայացել է «I» մինի ալբոմով, որի գլխավոր երգն է համարվում «I» երգը։ Երգը միանգամից զբաղեցրել է առաջին հորիզոնականը կորեական չարթերում։
2016 թվականի հունիսի 27- ին, Թեյոնը թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ «Why» անվանումով, և նույնանուն գլխավոր երգով։ Ինչպես նաև նկարահանվել է տեսահոլովակ «Starlight» երգի համար DEAN-ի հետ միասին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 19- ին S.M. Entertainment-ը պաշտոնապես հաստատել է, որ Թեյոնը և EXO խմբի անդամ Բեքհյոնը հանդիպում են։
2015 թվականին զույգը բաժանվել է։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունդթրեկներ և միանձնյա ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Որտեղ հնչում է երգը | Երգ | Կատարող |
---|---|---|---|
2004 | You Bring Me Joy | You Bring Me Joy | Զույգերգ The One- ի հետ |
2008 | KBS Hong Gil Dong OST | If | Միանձնյա |
MBC Beethoven Virus OST | Can You Hear Me? | Միանձնյա | |
2009 | MBC Heading To The Ground OST | It’s Love | Զույգերգ Սաննի հետ |
2010 | Like A Star | Like A Star | Զույգերգ The One- ի հետ |
SBS Athena: Goddess of War OST | I Love You | Միանձնյա | |
2011 | Different | Different | Զույգերգ Կիմ Փոմ Սուի հետ |
2012 | I AM. OST | Dear My Family | SM Town-ի այլ արտիստների հետ |
MBC The King 2 Hearts OST | Missing You Like Crazy | Միանձնյա | |
SBS [[Քեզ համար՝ ամբողջ հմայքով]] OST | Closer | Միանձնյա | |
2013 | SBS That Winter, The Wind Blows OST | And One | Միանձնյա |
Mr. Go OST | «Bye» | Միանձնյա | |
2014 | SM the Ballad | «Breathe» | Զույգերգ Ջոն Հյոնի հետ |
«Set Me Free» | Միանձնյա | ||
«Colorful» | Միանձնյա | ||
«The Word, Love» | Միանձնյա | ||
2015 | «I» մինի ալբոմ | Ամբողջ մինի ալբոմը | Միանձնյա |
2016 | «Rain» թվային սինգլ | «Rain», «Secret» | Միանձնյա |
«Why» մինի ալբոմ | Ամբողջ մինի ալբոմը | Միանձնյա | |
2016 | " 11:11 " | Միանձնյա |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Հորիզոնականներ չարթերում | Ալբոմ | |
---|---|---|---|---|
KOR | USA | |||
Gaon[27] | Billboard K-pop Hot 100 | |||
2010 | «I Love You» | 2 | Athena: Goddess of War OST | |
2011 | «Different» (զույգերգ Քիմ Փոն Սուի հետ) | 2 | ||
2012 | «Missing You Like Crazy» | 2 | 2 | The King 2 Hearts OST |
«Closer» | 7 | 7 | To the Beautiful You OST | |
2013 | «And One» | 2 | 1 | That Winter, The Wind Blows OST |
2014 | «The Word, Love» | 15 | 6 | SBS You're All Surrounded OST |
2015 | «I» | I | ||
2016 | «Rain» | SM Station | ||
«Starlight»(զույգերգ Dean-ի հետ) | Why | |||
«Why» | Why | |||
2016 | " 11:11 " | " 11:11 " |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2010 | Անճոռնի ես | Մարգո (կրկնօրինակում) | կորեական կրկնօրինակում |
2013 | Անճոռնի ես 2 |
Դրամա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Դրամայի անվանում | Դեր |
---|---|---|
2008 | Անկասելի ամուսնությունը | Բուլ Գվանգ Դոնգ (կամեո) |
2012 | Սալամանդեր Գուրուն և ստվերները | հարուստ բիզնեսմենի թոռնուհի (կամեո, 3 սերիա) |
Հեռուստահաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Դեր |
---|---|---|
2008 | Ընտանեկան զբոսանք | Հրավիրված հյուր (13,14 էպիզոդներ) |
2009 | Նորապսակներ | |
2011 | Վազող մարդը | Հրավիրված հյուր (63,64 էպիզոդներ) |
2012 | Անհաղթ երիտասարդություն 2 | Հրավիրված հյուր (22 էպիզոդ) |
2012 | Վազող մարդը | Հրավիրված հյուր (112 էպիզոդ) |
2013 | Ուժեղ սիրտ | էպիզոդներ 165, 166 |
Shinhwa Broadcast | էպիզոդներ 47, 48[28] | |
2014 | Գաղտնի երգիչ 3 |
Հաղորդավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Դեր |
---|---|---|
2010 | Win Win | Հաղորդավար |
2012-2013 | Show! Music Core | Հաղորդավար |
Երաժշտական տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Երգի անվանում | Կատարող | Դեր |
---|---|---|---|
2008 | Forever | Լի Բուլ | ինքն իր դերում |
2009 | S.E.O.U.L. | Super Junior և Girls' Generation | հեծանիվ վարող աղջիկ |
2014 | Breath | SM the Ballad | |
2015 | I | Թեյոն (Feat. 버벌진트) | ինքն իր դերում |
2016 | Rain | Թեյոն | ինքն իր դերում |
2016 | Starlight | Թեյոն (Feat. DEAN) | ինքն իր դերում |
2016 | Why | Թեյոն | ինքն իր դերում |
Թվական | Անվանում | Բեմադրության տեսակ | Դեր |
---|---|---|---|
2010 | Կեսօրի արև | մյուզիքլ | Քաորու (գլխավոր հերոսուհի) |
Ռադիոհաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Դեր |
---|---|---|
2008-2009 | Chin Chin Radio | Հաղորդավար Super Junior խմբի Քանինի հետ միասին |
2009-2010 | Chin Chin Radio | DJ |
2013 | MBC SJ Shin Dong’s Shim Shim Ta Pa | հրավիրված DJ Թիֆֆանիի հետ միասին |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | Ծանոթագրություններ | Արդյունք |
---|---|---|---|
2004 | 8th Annual Best Contest | Լավագույն երգչուհի 1-ին տեղ և Գրանդ մրցանակ | Հաղթանակ |
2008 | Cyworld Ամսվա երգ․ Փետրվար | «If» | Հաղթանակ[29] |
2008 Mnet Asian Music Awards - Լավագույն OST | «If» | Հաղթանակ | |
2nd Mnet 20's Choice Awards | Լավագույն DJ | Հաղթանակ[30] | |
23rd Golden Disk Awards | Yepp Popularity Award for «Deullinayo» | Հաղթանակ[31] | |
2009 | Program Production | «Good Friend Radio (ChinChin)» | Հաղթանակ |
2009 MBC Drama Awards [Radio Newcomer Award] | «Good Friend Radio (ChinChin)» | Հաղթանակ[32] | |
2010 | 16th Republic of Korea Entertainment Arts Awards | Կին ռադիոհաղորդավար մրցանակ | Հաղթանակ[33] |
Yahoo Buzz! Award’s Top Buzz Star:Female Category | Herself | Հաղթանակ[34] | |
2011 | The 5th Musical Awards | Լավագույն նորեկ | Առաջադրված |
2011 Mnet Asian Music Awards - Լավագույն OST | «I Love You» | Առաջադրված | |
2011 Mnet Music Awards - Տարվա երգ | «I Love You» | Առաջադրված | |
2011 MelOn Music Awards - Լավագույն OST | «I Love You» | Առաջադրված | |
2012 | Seoul Drama Awards 2012 - Լավագույն երգ սերիալի համար | «Missing You Like Crazy» | Հաղթանակ[37] |
2012 Mnet Asia Music Awards - Լավագույն OST | «Missing You Like Crazy» | Առաջադրված | |
2015 | 2015 Mnet Asia Music Awards - Լավագույն երգչուհի | «I» | Հաղթանակ |
2015 | 2015 Seoul Music Awards — Bonsang Awards | «I» | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Kang Ji-hoon (강지훈) (2008 թ․ մարտի 3). «'솔로' 태연, 소녀시대 인기 능가할까» (Korean). Mydaily News.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Im I-rang. 동방신기, '골든 디스크' 대상…본상-인기상 등 3관왕 (TVXQ, «Golden Disk» Main Award…Other Award-Popularity Award; Triple Crown King). MyDaily. December 10, 2008. Retrieved April 27, 2009.
- ↑ «[NEWS] 'It Must Be Love' by SNSD TaeYeon and Sunny #1 on Music Charts». KPOP JJANG. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «2PM and SNSD release new version of Cabi Song MV». allkpop. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Taeyeon & The One — «Like A Star» music video, Yeinjee.com, November 19, 2010». Արխիվացված է օրիգինալից April 7, 2012-ին. Վերցված է January 9, 2017-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 18 (օգնություն) - ↑ «Taeyeon's Athena OST Song "I Love You" Is Revealed!». Korea.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Taeyeon and Kim Bum Soo's Duet 'Different' released!». allkpop. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Updated: Taeyeon Performs 'Missing You Like Crazy' on 'Show! Music Core'». soshified. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Hannah Kim: SNSD lead lands musical role, JoongAng Daily, March 18, 2010
- ↑ (կոր.) (Taeyeon To Have A Musical Debut! Cast For Main Female Role). Newsen. March 15, 2010. Retrieved March 15, 2010.
- ↑ (կոր.) 소녀, 자유를 꿈꾸다, <태양의 노래>의 김태연 (No.80) Արխիվացված 2013-02-02 Wayback Machine, The Musical. May 11, 2010. Retrieved May 15, 2010
- ↑ Park Sun-young: Girls' Generation singer makes theatrical debut, JoongAng Daily, May 12, 2010. Retrieved May 12, 2010.
- ↑ (կոր.) 소녀시대 태연-서현, 3D 애니 ‘슈퍼배드’ 목소리 캐스팅 (Girls' Generation’s Taeyeon and Seohyun cast as voice actors for 3D Animation), Newsen.com, May 17, 2010. Retrieved May 17, 2010
- ↑ [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine,Посмотрите превью свидания Минхо и Тэён на ‘Гуру Саламандры и команда’
- ↑ (կոր.) «재혼에 원조 교제 수준»…'우결' 정형돈-태연 결혼에 네티즌 시끌 ('«Second Marriage Follows First Relationship Standard»…We Got Married Jung Hyungdon—Taeyeon Wedding News Causes Netizen Uproar'. Chosun Ilbo. January 7, 2009. Retrieved April 27, 2009.
- ↑ (կոր.) Official «WinWin» website Արխիվացված 2012-03-29 Wayback Machine
- ↑ Taeyeon and Seohyun to join Tiffany as new ‘Music Core’ MCs
- ↑ Taeyeon to MC at ‘First Gaon Chart K-Pop Awards’
- ↑ Taeyeon and Tiffany Set to MC at the 2012 Korean Music Wave in Bangkok
- ↑ [2] Արխիվացված 2016-03-05 Wayback Machine SNSD
- ↑ [3] Արխիվացված 2016-03-05 Wayback Machine,Թեյոնը Girls’ Generation խմբից նկատվել է ‘Վազող մարդը շոուի նկարահանումների ժամանակ։
- ↑ (անգլերեն) Girls' Generation Dominates MBC, The Korea Times, May 20, 2009. Retrieved May 13, 2010.
- ↑ (կոր.) 태연, MBC 라디오 '친한 친구' DJ 2년 만에 하차 (Taeyeon is withdrawing from MBC Chinchin radio as a DJ) News Nate. April 19, 2010. Retrieved May 16, 2010.
- ↑ «Girls Generation TTS -». SNSD Korean. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «More details including tracklist and participating artists for SM The Ballad's 2nd album 'Breath' revealed». allkpop. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Gaon Chart Search» (Korean). Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lee, Nancy (2013 թ․ փետրվարի 8). «SNSD Members Say They Fought to Appear on Shinhwa Broadcast». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- ↑ (կոր.) (영상)소녀시대 태연, 혼자서도 인기 Արխիվացված 2020-04-16 Wayback Machine, nocutnews.co.kr. March 20, 2008. Retrieved May 13, 2010.
- ↑ «MNet 20's Choice Award 2008 Winners». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Golden Disk Awards 2008 Winners List
- ↑ (կոր.) 태연 «늦은 밤 나와 얘기나눠준 청취자에 감사» 라디오 신인상. Newsen. December 30, 2009. Retrieved December 30, 2009.
- ↑ «Winners at the 16th Republic of Korea Entertainment Arts Awards Ceremony». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ (կոր.) [4] Արխիվացված 2019-08-04 Wayback Machine[5]. Yahoo Buzz Awards.
- ↑ (կոր.) 제5회 더 뮤지컬 어워즈, 조승우·차지연 품으로.The 5th Musical Awards Winners.
- ↑ 36,0 36,1 Girls’ Generation Nominated for 5 Mnet Asian Music Awards
- ↑ (կոր.) Prize winners at the Seoul Drama Awards 2012 Արխիվացված 2016-03-15 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կորեական կայք էջ Արխիվացված 2010-01-09 Wayback Machine
- Պաշտոնական ճապոնական կայք էջ
- Ինստագրամ
|
|