Թաուեր
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ, թանգարան, հնագիտական հուշարձան, տեսարժան վայր և անկախ թանգարան |
Հասցե | Tower Hill, London EC3N 4AB[1] |
Վարչական միավոր | London Borough of Tower Hamlets?[2] |
Գտնվում է ափին | Թեմզա |
Երկիր | Միացյալ Թագավորություն[2][3][4] |
Կազմված է մասերից | խրամատ, inner bailey?, outer bailey? և Սպիտակ աշտարակ |
Կառուցված | 1066 |
Պատվիրող | Վիլհելմ I Նվաճող |
Շինանյութ | Reigate stone?[5], rag-stone?, mudstone? և Caen stone? |
Ճարտարապետական ոճ | Նորմանական ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Չարլզ III |
Կայք | hrp.org.uk/tower-of-london/(անգլ.) |
Tower of London Վիքիպահեստում |
Թաուեր («աշտարակ», անգլ.՝ Her Majesty's Royal Palace and Fortress, Tower of London), Թեմզա գետի հյուսիսային ափին կառուցված ամրոց, Լոնդոն քաղաքի պատմական կենտրոնը։ Մեծ Բրիտանիայի հնագույն պատմական կառույցներից մեկը, երկար ժամանակ ծառայել է որպես անգլիական թագավորների նստավայր։ Այսօր Թաուերն ունի պատմական հուշարձանի կարգավիճակ և թանգարան է հանդիսանում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։
Լոնդոնյան Թաուերը գտնվում է լոնդոնյան Համլետ Թաուերի տարածաշրջանում, Լոնդոն Սիթիի Մայլ հրապարակի արևելյան մասից առաձնացած է Թաուեր Հիլլ կոչվող ազատ տարածությամբ։ Կառուցվել է 1066 թվականի վերջերին որպես նորմանների դեմ անգլիացիների տարած հաղթանակի խորհրդանիշ։ Ուայթ Թաուերը, որի անունն է ստացել ողջ ամրոցը, հիմնվել է 1078 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից. այն հանդիսանում էր լոնդոնյան էլիտայի կողմից գործադրվող ճնշման դեմ բողոքի խորհրդանիշ։ 1100 թվականից (Ռանուկ Ֆլամբարդ) մինչև 1952 թվականը (Կրեյ եղբայրներ) շինությունն օգտագործվում էր որպես բանտ, չնայած որ դա նրա առաջնային նպատակը չէր։ Այդ ժամանակվա ահռելի ամրոցը սկզբում օգտագործվում էր որպես թագավորի նստավայր։ Որպես մեկ ամբողջություն, Թաուերը մի քանի կառույցների համալիր է, որոնք զետեղված են պաշտպանական պատերի և խրամի երկու համակենտրոն օղակների մեջ։ Համալիրն ընդարձակվել է տարբեր ժամանակաշրջաններում, մասնավորապես՝ Ռիչարդ Առյուծասիրտ, Հենրի III և Էդուարդ I թագավորների օրոք 12-րդ և 13-րդ դարերում։ 13-րդ դարի վերջերին ստեղծված հիմնական ճարտարապետական նախագիծը պահպանվել է առ այսօր, չնայած հետագայում արված շինարարական աշխատանքներին։
Լոնդոնյան Թաուերը կարևոր դեր է խաղացել Անգլիայի պատմության մեջ։ Այն պաշարվել է մի քանի անգամ․ վերահսկել Թաուերը նշանակում էր վերահսկել Անգլիան։ Այն ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի զինանոց, գանձարան, գազանանոց, թագավորական արքունիքի բնակավայր, արխիվ, թագավորական զարդերի տուն։ 14-րդ դարի սկզբներից մինչև Չարլզ II–ի կառավարումը միապետի թագադրման արարողության շքերթը պետք է ձգվեր Թաուերից մինչև Ուեսթմինսթերյան աբբայություն։ Միապետի բացակայության ժամանակ Թաուերի կոնստաբլն էր պատասխանատու ամրոցի համար (կոնստաբլը բավական ազդեցիկ և հեղինակավոր պաշտոնյա էր միջնադարում)։ 15-րդ դարի վերջերին այն արքայազների կեցավայրն էր։ Թյուդորների իշխանության ժամանակաշրջանում Թաուերն ավելի քիչ էր օգտագործվում որպես թագավորանիստ, և չնայած, որ միջոցներ ձեռնարկվեցին ամրոցը վերանորոգելու, նրա պաշտպանական տեխնիկան բավականին հնացած էր ժամանակի հրետանուն դիմակայելու համար։
Շինության՝ որպես բանտ օգտագործման ամենաթեժ ժամանակաշրջանը 16-17-րդ դարերն էին, երբ «ամոթալի» արարքներ գործած շատ անձինք, ինչպես Էլիզաբեթ I-ը մինչև թագուհի դառնալը, ազատազրկված էին այս կառույցի պատերի հետևում։ Այստեղից էլ ծագում է «Թաուեր ուղարկել» արտահայտությունը։ Չնայած Թաուերի՝ որպես տանջանքների և մահվան վայր համբավին, որն այդքան ժողովրդականացրել են 16-րդ դարի կրոնական պրոպագանդիստները և 19-րդ դարի գրողները, միայն յոթ մարդիկ են մահապատժի ենթարկվել Թաուերում մինչև 20–րդ դարի Համաշխարհային պատերազմները։ Մահապատիժները հիմնականում տեղի էին ունենում տխրահռչակ Թաուեր Հիլլում, որը գտնվում է ամրոցից հյուսիս․ 400 տարվա ընթացքում 112 մահապատիժ է այդտեղ իրականացվել։ 19-րդ դարի հաջորդ կեսում այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են թագավորական արքունիքը, տեղփոխվեցին Թաուերից այլ ուղղություններով՝ դատարկ թողնելով շատ կառույցներ։ Անթոնի Սալվինը և Զոն Թեյլորն օգտագործեցին առիթը՝ Թաուերն իր միջնադարյան տեսքին բերելու և մաքրելով դատարկ մնացած նորակառույց շինություններ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում Թաուերը կրկին օգտագործվել է որպես բանտ․ այստեղ այդ ընթացքում նաև մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող տասներկու մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վնասները, որոնք ստացել էր կառույցը Բիլթզի ժամանակ, վերանորոգվեցին, և ամրոցը վերաբացվեց հասարակության համար։ Այժմ լոնդոնյան Թաուերը երկրի զբոսաշրջային գրավչություններից մեկն է։ Թաուերի Կոնստաբլի ղեկավարության տակ այն պահպանվում է «Պատմական Թագավորական Պալատներ» բարեգործական կազմակերպության կողմից՝ որպես Համաշխարհային ժառանգության վայր։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաուեր ամրոցի հիմնումը կապվում է Վիլհելմ Առաջինի անվան հետ։ Նորմանդացիների կողմից Անգլիան գրավելուց հետո Վիլհելմ Ա-ն ձեռնամուխ եղավ պաշտպանական ամրոցների կառուցմանը՝ ի սարսափ նվաճված անգլոսաքսերի։ Մեծագույններից մեկը 1078 թվականին դարձավ Թաուերը։ Փայտյա նավահանգիստը փոխարինեցին հսկայական քարե կառույցով՝ Մեծ Թաուերով, որն իրենից ներկայացնում էր քառանկյուն կառույց՝ 32մ х 36մ, 30 մետր բարձրությամբ։ Երբ ավելի ուշ Անգլիայի նոր թագավորը հրամայեց սպիտակ ներկել կառույցը, այն ստացավ Սպիտակ Թաուեր (White Tower) կամ Սպիտակ աշտարակ անվանումը։ Արդյունքում Ռիչարդ Առյուծասրտի օրոք կառուցվեցին տարբեր բարձրության ևս մի քանի աշտարակներ և երկու շարք ամուր պարսպապատեր։ Ամրոցի շուրջը փորվեց խորունկ խրամ, որը այն դարձրեց Եվրոպայի ամենաանառիկ ամրոցներից մեկը։
Հատակագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագետ Ալան Վինսը կանխամտածված առաջարկեց Թաուերը պատել ամենաուժեղ և տպավորիչ պաշտպանություններով, որից բացվում էր տեսարան դեպի սաքսոնյան Լոնդոն։ Այն շրջակա տարածքում տեսանելիորեն պետք է գերիշխեր և Թեմզա գետի երթևեկության համար առանձնանար։ Ամրոցը կազմված է 3 մասնաշենքից։ Ամենագողտրիկ մասնաշենքը բաղկացած է Ուայթ Թաուերից. այն ամրոցի ամենավաղ կառույցն է։ Շրջափակված հյուսիսում, արևելքում և արևմուտքում՝ կառուցվել է Ռիչարդ Առյուծասիրտի կողմից (1189-1199)։ Եվ, վերջապես, արտաքին մասնաշենքը, որը ներառում է ամրոցը, կառուցվել է Էդուարդ I թագավորի ժամանակներում։ Վիլհելմ I Նվաճողի՝ Լոնդոնյան Թաուերի հիմնելուց հետո թեև այն մի քանի անգամ ընդլայնվել է, սակայն հիմնական նախագիծը նույնն է մնացել Էդուարդ I թագավորի՝ 1285 թվականի վերակառուցման ավարտից ի վեր։ Ամրոցը զբաղեցնում է 12 ակր տարածք (4.9 հեկտար), հավելյալ 6 ակր էլ շրջակա տարածքն է՝ Ազատության Աշտարակներով (the Tower Liberties). տարածք, որն ամրոցի անմիջական տիրապետության տակ է և «մաքրված» է ռազմական տեսանկյունից։ Ազատության Աշտարակների նախկին շինությունը կառուցվել է 13-րդ դարում, երբ Հենրի III թագավորը հրամայեց ամրոցին կից տարածքներն ազատել։ Ի հեճուկս հայտնի արձանագրությունների՝ Լոնդոնյան Թաուերը երբեք չի ունեցել խոշտանգումների համար նախատեսված սենյակ. չնայած հետագա ժամանակաշրջանում Ուայթ Թաուերի ներքնահարկում տեղադրվել է կախաղան։ Ուորֆ Թաուերը կառուցվել է Թեմզայի ափին Էդուարդ I թագավորի կողմից, այնուհետ այն ընդարձակվել է Ռիչարդ II թագավորի (1377-1399) գահակալության ընթացքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ 2,0 2,1 National Heritage List for England
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ Michette M., Viles H. A. The many faces of Reigate Stone: an assessment of variability in historic masonry based on Medieval London’s principal freestone // Heritage Sci. — Springer Science+Business Media, 2020. — Vol. 8. — ISSN 2050-7445 — doi:10.1186/S40494-020-00424-W
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաուեր» հոդվածին։ |
|