Jump to content

Թան Ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թան Ին
Ի ծնեչինարեն՝ 唐寅
Ծնվել էապրիլի 6, 1470(1470-04-06)[1][2]
ԾննդավայրՍուչժոու, Չինաստան
Վախճանվել էհունվարի 7, 1524(1524-01-07)[1][2] (53 տարեկան)
Մահվան վայրՍուչժոու, Չինաստան
ՔաղաքացիությունՄին դինաստիա
Մասնագիտություննկարիչ և բանաստեղծ
ԱնդամակցությունՄինգ դինաստիայի չորս վարպետներ
 Tang Yin Վիքիպահեստում

Թան Ին (չինարեն՝ 唐寅, ապրիլի 6, 1470(1470-04-06)[1][2], Սուչժոու, Չինաստան - հունվարի 7, 1524(1524-01-07)[1][2], Սուչժոու, Չինաստան), հայտնի է նաև որպես Թանգ Բոհու (չինարեն՝ 唐寅), չինացի նկարիչ, գեղագիր և բանաստեղծ, եղել է Մին դինաստիայից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է մեծահարուստ վաճառականի ընտանիքից, որը ստացել է գերազանց կրթություն։ Պեկինում քննությունները հանձնելուց առաջ նրան բացահայտել են անազնիվ արարքի մեջ (նա ընկերոջ հետ կաշառել է քննություն իրականացնողներից մեկի ծառային՝ հարցերի բովանդակությունը պարզելու համար), վերադարձել է հայրենիք և հրաժարվել կարիերայից։ Նրա կյանքը դարձել էր հանրաճանաչ պատմությունների առարկա։ Հեղինակ է բնապատկերների, տնային և պալատական կյանքից տեսարանների։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թան Ինի ստեղծագործական գործունեության հետ կապում են ժեն-ու ժանրային-թեմատիկ ուղղության զարգացման այնպիսի կարևոր փուլ, ինչպիսին է «գեղեցկուհիներ» (շի-նյույ) կտավի ստեղծումը, և այս ուղղության երկու հիմնական ոճական տարբերակների հաստատումը՝ «դասական» և «ռոմանտիկ»։ Երկու դեպքում էլ պատկերված էին կամ միայնակ կանայք, կամ, ավելի հաճախ, կանանց մասնակցությամբ տեսարաններ, որոնք, որպես կանոն, սկիզբ էին առնում դիցաբանություններից,լեգենդներից կամ գրական սյուժեներից։ Շի-նյուի «դասական» տարբերակում մանրակրկիտ մշակվել են կոմպոզիցիայի բոլոր դետալները, ներառյալ կերպարների արտաքին տեսքը։ Թան Ինի ամենահայտնի ստեղծագործություններից է ճանաչվել «Շու թագավորություն տիրակալի պալատի պարուհիները», մյուս անվանումը՝ «Չորս գեղեցկուհի»։ Այն պատկերում է հարուստ հանդերձանքով մի խումբ կանգնած աղջիկների, որոնք ցուցադրում են վաղ դարաշրջանների պալատական հագուստը[3]։

Ձկնորսն աշնանային գետում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hyland A. R. M. Tang Yin // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083253
  3. «Тан Инь | Синология.Ру». www.synologia.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թան Ին» հոդվածին։