Jump to content

Թամարա Տիխոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Տիխոնովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 13, 1964(1964-06-13) (60 տարեկան)
Ծննդավայր՝Ուդմուրտիայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Aleksandr Grushin?
Հասակ՝162 սանտիմետր
Քաշ՝56 կիլոգրամ

Թամարա Իվանի Տիխոնովա (ռուսերեն՝ Тамара Ивановна Тихонова. հունիսի 13, 1964(1964-06-13), Ուդմուրտիայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային դահուկավազորդուհի։

Մասնակցելով Կալգարիի 1988 թվականի օլիմպիական խաղերին՝ նվաճել է երեք մեդալ. երկուսը ոսկե 20 կմ դահուկավազքում ու 4 × 5 կմ փոխանցումավազքում (Սվետլանա Նագուեյկինայի, Նինա Գավրիլյուկի և Անֆիսա Ռեզցովայի հետ միասին) և մեկ արծաթե՝ 5 կմ դահուկավազքում։ Աշխարհի կրկնակի չեմպիոնուհի է նաև, ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոնուհի։ 1985-1991 թվականներին հինգ մեդալ է նվաճել սկանդինավյան դահուկային սպորտի աշխարհի առաջնություններում։ XX դարի 80-ական թվականների վերջին համարվել է դահուկային սպորտի առաջատարներից մեկը աշխարհում։ Արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման (1988 թ.). Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Ուդմուրտիայի պատվավոր քաղաքացու կոչում ստացել[1]։ Ազգությամբ ուդմուրտուհի է[2]։

Միջազգային պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
1988 թ Կալգարի (Կանադա )  Ոսկի</img> 20 կմ
1988 թ Կալգարի (Կանադա )  Ոսկի</img> Փոխանցումավազք 4 × 5 կմ
1988 թ Կալգարի (Կանադա )  Արծաթ</img> 5 կմ
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
1985 թ Զեեֆելդ (Ավստրիա )  Ոսկի</img> Փոխանցումավազք 4 × 5 կմ
1989 թ Լահտի (Ֆինլանդիա )  Արծաթ</img> Փոխանցումավազք 4 × 5 կմ
1989 թ Լահտի (Ֆինլանդիա )  Բրոնզ</img> 10 կմ
1991 թ Val di Fiemme (Իտալիա )  Ոսկի</img> Փոխանցումավազք 4 × 5 կմ
1991 թ Val di Fiemme (Իտալիա )  Բրոնզ</img> 10 կմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Почётные граждане Удмуртской Республики». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  2. «Тамара Ивановна Тихонова | Finugor». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.