Jump to content

Թամարա Գաչեչիլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Գաչեչիլաձե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրաց.՝ თამარა გაჩეჩილაძე
Նաև հայտնի է որպեսTako
Ծնվել էմարտի 17, 1983(1983-03-17)[1] (41 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՎրաստան Վրաստան
Ժանրերփոփ, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Tako Gachechiladze Վիքիպահեստում

Թամարա Գաչեչիլաձե (վրաց.՝ თამარა გაჩეჩილაძე, մարտի 17, 1983(1983-03-17)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի երաժիշտ, երգերի հեղինակ և դերասանուհի։ Ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2017 համաեվրոպական երգի մրցույթում, սակայն չի կարողացել շրջանցել առաջին կիսաեզրափակիչը[2][3]։

Թամարա Գաչեչիլաձեն, կամ ինչպես վրացիներն են անվանում՝ Թակոն, մասնակցել է 2008 թվականի Եվրատեսիլի ազգային ընտրությանը և եզրափակիչ փուլում «Me and My Funky» երգով գրավել տասներորդ հորիզոնականը[4]։

Եվրատեսիլին մասնակցելու հերթական փորձը Թակոն կատարել է 2009 թվականին։ Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս, որպես քառյակի անդամ՝ «I'm Free» երգով։ 2009 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը պետք է ընդուներ Մոսկվան։ Ռուս-վրացական պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին և այդ իսկ պատճառով Վրաստանը այդ տարի որակազրկվեց։

2017 թվականին հայտնի դարձավ այն, որ երկիրը միջազգային եվրոպական մրցույթում ներկայացնելու է Թամարա Գեչեչիլաձեն՝ «Պահի՛ր հավատդ» երգով։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր Տարի Album
Պահի՛ր հավատդ 2017 ոչ ալբոմային երգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Tamara_Gachechiladze
  2. Ադամս, Ուիլյամ Լի (2017 թ․ հունվարի 20). «Թակո Գաչեչիլաձեն հաղթել է Վրաստանի եվրատեսիլի նախընտրական փուլը՝ «պահի՛ր հավատդ» երգով». wiwibloggs.com. Wiwibloggs.
  3. Թոմսոն, Euan (2017 թ․ հունվարի 20). «Վրաստան՝ Թակո Գաչեչիլաձեն կմեկնի Ուկրաինա». eurovoix.com. Eurovoix.
  4. Բրեյ, Մարկո (2008 թ․ մարտի 1). «Այս երեկո պարզ կլինի, թե ո՞վ կստանա Եվրատեսիլի ուղեգիրը Թբիլիսիից». eurovision.tv. Եվրատեսիլի հեռարձակող միություն. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Գաչեչիլաձե» հոդվածին։