Jump to content

Թ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թ, թ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառԹ
Փոքրատառթ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում9-րդ
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Թ, թ (անվանում՝ թո), հայկական այբուբենի 9-րդ տառը։ Թվային արժեքը՝ «9»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Թ». U+0539
  • փոքրատառ՝ «թ». U+0569

Ստեղծումը և կազմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մասում գտնվող լայն տարրերից։ Այս կարգի տառախումբը կոչվում է կրկնահար։ Հորիզոնական նուբով երկարներն իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը իր երկու ծայրերից երկու փոքրիկ նուբերով միանում է աջ երկարին՝ «Թ»։ Ունի բոլոր տառատեսակները։

Արտասանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թ» տառը նշանագրում է հայերեն առաջնալեզվային լեզվաատամնային շփական շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում «Թ»-ն միշտ պահպանում է իր հնչյունական արժեքը։ Որոշ բարբառներում շնչեղ խուլ «Թ»-ի փոխարեն հանդիպում ենք ապաշնչացած տ (թուղթ>թուղտ, թաթախել>թատախէլ)։

Հայերենի այբուբենի դ տառը նույնպես հաճախ արտասանվում է թ (տե՛ս Դ

Թվային արժեքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես այբուբենի իններորդ տառ նշանակել է ինը և իններորդ, բյուրի նշանով (Թ¯)` իննսուն հազար։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական ու դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Թ դար = իններորդ դար, գլուխ Թ = Գլուխ իններորդ)։

Բրայլով ներկայացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արլ. Արմ.
Dots
345
Dots
2345

Կրկնակ բաղաձայններով բառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
թթու
թթվածին
թթվայնություն
թթենի
  • Կրկնակ թ-ով տեղանուններ՝
Թթուջուր` Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող գյուղերի անուն։
  • Կրկնակ թ-ով բայ՝
փթթալ

Չորսական թ պարունակող գոյականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
թրթնջկաթթու
հարթաթաթություն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
  • Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
  • Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
  • Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
  • Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]