Ընտրություն
Ընտրություն, գոյություն ունեցող բազմաթիվ տարբերակներից որևէ մեկի որոշման ընդունումը։
Տեխնիկայի բնագավառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունը այլընտրանքային բազմազանության պայմաններում մարդու գործունեության անորոշության լուծումն է[1]։
Որևէ խնդրի լուծման գործընթացում միշտ առաջանում է մի քանի տարբերակ։ Դա կարող է տեղի ունենալ ինչպես պատահաբար՝ անորոշության գործընթացում, այնպես էլ նպատակային՝ որպես լավագույն արդյունքի որոնման հիմք։ Բայց խնդիրը, և հատկապես տեխնիկական, լուծված է համարվում այն ժամանակ, երբ կատարվում է վերջնական, միակ տարբերակի ընտրությունը։ Միայն նման գործունեությունն է համարվում արդյունավետ։
Կատարման առաջարկվող լուծումները պետք է լինեն․
- հիմնավորված,
- արդիական,
- դիրեկտիվ (պարտադիր կատարվող),
- իրավասու,
- չհակասող (համաձայնեցված ուրիշների հետ, այդ թվում՝ նախկինում ընդունված)։
Ընտրված որոշումը միշտ փոխկապակցված է որոշակի անձի (անհատական որոշում) կամ մարդկանց խմբի (կոլեկտիվ որոշում) հետ։ Այն մարդը, որն
- ունի վերջնական որոշում կայացնելու իրավունք,
- պատասխանատվություն է կրում նրա համար,
- հետաքրքրված է խնդրի լուծմամբ,
կոչում է որոշում կայացնող անձ (ՈԿԱ)։ Որոշման ընդունումը մեծապես սոցիալական բնույթ է կրում, քանի որ ուղղված է հասարակական պահանջների բավարարմանը։
Հնարավոր է ընտրություն կատարել հետևյալ եղանակներից մեկով․
- պատահական կերպով (խնդրի պայմաններից անկախ և անբացատրելի ձևով),
- կամային ձևով (ընտրությունը չի հիմնավորվում և անհատական է, որոշվում է ՈԿԱ-ի բնույթով, կամավորական),
- չափանիշային ձևով (ընտրությունն ունի այլ մարդկանց հասկացողությանը հասանելի հիմնավորում)։
Նախագծման ժամանակ նախընտրելի է չափանշային ընտրությունը․ նախագծողը պետք է կարողանա փաստարկված ապացուցել ստացվող արդյունքների հավատարմությունն ու արդյունավետությունը։
Նախկինում չափանշային մոտեցումն ավելի շատ հիմնված էր փորձի (փորձագիտական գնահատականների) վրա, որը հիմնավորում էր դատողությունների և մտահանգումների (տրամաբանական կառուցվածքներ) հավատարմության վրա։ Վերջին ժամանակներում ընտրությանը սկսել են ներկայացնել հստակության և ճշգրտության պահանջներ։ Նոր գիտություն է ի հայտ եկել, որը կոչվում է գործառնությունների հետազոտության տեսություն։ Այն ուսումնասիրում է որոշումների կայացման հետ կապված խնդիրները։ Եվ դրա սկզբունքների հիման վրա լուծված խնդիրները սկսեցին կոչվել օպտիմալ նախագծման ձևանմուշներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Яндекс. Словари(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вентцель Е.С. Исследование операций: задачи, принципы, методология. — М: Наука, 1988. — 206 с.
- Хорошев А.Н. Введение в управление проектированием механических систем: Учебное пособие. — Белгород, 1999. — 372 с. — ISBN 5-217-00016-3
- Электронная версия 2011 год.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտրություն» հոդվածին։ |
|
- Անհատականության տեսություններ
- Բարոյագիտություն
- Բարոյականության հասկացություններ
- Կամքի ազատություն
- Կյանքի փիլիսոփայություն
- Հասարակություն
- Հասկացություններ
- Հոգեբանական հասկացություններ
- Հոգեբանություն
- Հոգեկան գործընթացներ
- Մարդու իրավունքներ
- Մետաֆիզիկա
- Մետաֆիզիկայի հասկացություններ
- Միտք
- Մոտիվացիա
- Որոշումների կայացում
- Պլանավորում
- Սոցիալական արդարություն
- Սոցիալական փիլիսոփայության հասկացություններ
- Վերացարկում
- Տրամաբանություն
- Փիլիսոփայական հասկացություններ
- Փիլիսոփայական տերմինաբանություն
- Փիլիսոփայություն
- Քաղաքացիական իրավունքներ և ազատություններ
- Ազատության խորհրդանիշներ