Էֆեդրա սովորական
Էֆեդրա սովորական | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Ephedra distachya
L., 1753
|
||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|
Էֆեդրա սովորական, երկհասկավոր էֆեդրա[3], լեռնաչամիչ երկհուրանավոր, սարի չամիչ սովորական, սարի չամիչ երկհասկիկանի (լատին․՝ Ephedra distachya), էֆեդրազգիների կամ լեռնաչամիչազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկտուն բույսի միկրոստրոբիլները խմբված են հասկիկներում։ Մեգաստրոբիլները զույգերով աճում են անութային և գագաթնային հանգույցներում։ Սերմերի հասունացման շրջանում ձևափոխված, թեփուկանման ծածկող և մանր տերևներն առաջացնում են կարմիր կամ նարնջագույն կոնանման մսալի հատապտուղներ, որոնք թափվում են սեպտեմբերին[4]։ Էֆեդրան ունի 20-50 սմ երկարություն և անփայլ դեղնականաչավուն ճյուղեր։ Միջհանգուցային տարածությունների երկարությունը հասնում է մինչև 3 սմ-ի։ Բնի կեղևը մոխրավուն է։ Առեջքային (արական) հասկիկները միայնակ են կամ հավաքված գնդաձև փնջերում։ Սերմաբողբոջային (իգական) և երկգույն հասկիկները հավաքված են 3-4-ական խմբերով։ Հասուն և կլորավուն կոներն ունեն 6-7 մմ երկարություն։
Ծաղկում է ապրիլից-հունիս ամիսներին։ Առաջին տեևները թեփուկանման են, մանր, նշտարաձվաձև, բաց կանաչավուն, հետագայում՝ գորշավուն։
Չորադիմացկուն և լուսասեր բույս է։ Ջերմասեր է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանում։ Վնասատուներից և հիվանդություններից գրեթե չի տուժում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտու չոր քարքարոտ, ավազային կամ կավային լանջերին[4]։ Տարածված է Կովկասում, հարավային Սիբիրում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ Հայաստանում հանդիպում է Մեղրու շրջանում։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի կանաչ ճյուղերը պարունակում են դաբաղանյութեր, ֆլոբաֆեն, C վիտամին, կարբոնաթթուներ, կատեխին և «ցնդող» տերպեններ (ցինեոլ, տերպինեոլ և այլն), որոնցով պայմանավորված է ասեղնատերևների յուրահատուկ հոտը։ Էֆեդրան ունի ադրենալինանման ազդեցություն, գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը, լայնացնում բրոնխները և թուլացնում աղիքների հարթ մկանները։ Կանաչ ճյուղերից ստանում են քլորջրածնային էֆեդրին, որն օգտագործում են արյան ճնշումն արագ կարգավորելու նպատակով։ Բույսի հատապտուղներն ուտելի են ու պարունակում են շաքարներ, դաբաղանյութեր, օրգանական թթուներ և այլն։ Պտուղներից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, ջեմ, կիսել, ինչպես նաև օղի և լիկյոր[4]։
Բժշկության մեջ օգտագործում են թոքերի հիվանդության բուժման համար։ Կանաչապատման մեջ կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր վայրերում՝ քարապարտեզների ձևավորման մեջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ephedra distachya L.». The Plant List. Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (TPL). Missouri Botanical Gardens and the Royal Botanic Gardens, Kew. 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 19 декабря 2011-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
- ↑ «Taxon: Ephedra distachya L.». National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland: USDA, ARS, National Genetic Resources Program. Germplasm Resources Information Network (GRIN). 2010 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 12 декабря 2010-ին.
- ↑ Губанов, И. А. и др. 47. Ephedra distachya L. — Эфедра двухколосковая, или Хвойник двухколосковый, Кузьмичёва трава // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 122. — ISBN 8-87317-091-6. Проверено 12 декабря 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժ. Հ. Վարդանյան, Ծառագիտություն, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, 2005
- Edmondson J. R., eds. (1996). «Ephedraceae». In Tutin T. G., Burges N. A., Chater A. O., Edmondson J. R., Heywood V. H., Moore D. M., Valentine D. H., Walters S. M., Webb D. A., Akeroyd J. R., Newton M. E., Mill R. R. (ed.). Flora Europaea. Vol. 1: Psilotaceae to Platanaceae (2nd ed.). Cambridge; New York; Melbourne: Cambridge University Press. էջ 49. ISBN 978-0521410076.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) Проверено 12 декабря 2010. - Fu L., Yu Y.-F., Riedl H. (1999). «Ephedraceae». In Wu Zheng-yi and Peter H. Raven (ed.). Flora of China (PDF). Vol. 4. Beijing; St. Louis: Science Press/Missouri Botanical Garden. Վերցված է 12 декабря 2010-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Проверено 12 декабря 2010.
Դեղագիտություն։
- Karch S. B. (2010). «Ma Huang and the Ephedra Alkaloids». In Timothy S. Tracy, Richard L. Kingston (ed.). Herbal Products: Toxicology and Clinical Pharmacology (Forensic Science and Medicine) (PDF) (2nd ed.). Tottowa, New Jersey: Humana Press. էջեր 1–27. ISBN 978-1617374869. Վերցված է 12 декабря 2010-ին.(չաշխատող հղում) Проверено 12 декабря 2010.
Գիտական հայտնի գրականություն
- Сагалаев В. А. «Степная малина» Поволжья // Биология в школе. — М.: Школьная пресса, 2009. — № 7. — С. 15—17.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ephedra distachya L. Описание таксона» (ռուսերեն). Плантариум. Определитель растений on-line. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 12 декабря 2010-ին.
- «Ephedra distachya» (անգլերեն). Gymnosperm Database of Christopher J. Earle. 2006 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 12 декабря 2010-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆեդրա սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆեդրա սովորական» հոդվածին։ |
|