Էրվին Պիսկատոր
Էրվին Պիսկատոր գերմ.՝ Erwin Piscator | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Greifenstein, Լան Դիլ կամ Ulm, Greifenstein, Լան Դիլ[4] |
Մահացել է | մարտի 30, 1966[5][1][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5][4] |
Կրթություն | Gymnasium Philippinum Marburg? |
Քաղաքացիություն | Գերմանիա, Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Ֆրանսիա և Ռուսաստան |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, ռեժիսոր, թատերագետ, գրող, theater director, սցենարիստ, մոնտաժող և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Maria Ley-Piscator? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0685442 |
erwin-piscator.de |
Պիսկատոր (գերմ.՝ Erwin Piscator, դեկտեմբերի 17, 1893[1][2][3][…], Greifenstein, Լան Դիլ և Ulm, Greifenstein, Լան Դիլ[4] - մարտի 30, 1966[5][1][3][…], Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5][4]), գերմանացի ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականից Գերմանիայի կոմկուսի անդամ։ 1919 թվականին Քյոնիգսբերգում կազմակերպել է «Տրիբունալ», 1920-1921 թվականներին՝ Բեռլինում «Պրոլետարական թատրոն» (բեմադրել է ամբողջ թատերախմբի հետ իր գրած «Ռուսաստանի օր» պիեսը, որը կոչ էր անում աջակցել Խորհրդային Ռուսաստանին) թատրոն է Պիսկաաոները։
- 1923-1924 թվականներին ղեկավարել է Կենտրոնական թատրոնը, ուր բեմադրել է Գորկու «Քաղքենիները», Ռոլանի «Կգա ժամանակը» (երկուսն էլ՝ 1923)։ Կոմունիստական կուսակցության հանձնարարությամբ 1924 թվականին և 1925 թվականին ստեղծել է քաղաքային հանդես։
- 1924-1927 թվականներին եղել է «Ֆոլկսբյունե» թատրոնի ռեժիսոր (բեմադրել է Գորկու «Հատակում», 1927, Ցեխի «Հարբած նավը», 1926)։
Բեռլինում բացել է «Պիսկատորի թատրոն»-ը (գործել է 1927-1932 թվականները՝ ընդմիջումներով), որի խաղացանկում եղել են է․ Տոլլերի, Ֆ․ Վոլֆի, Վ․ Ն․ Բիլ-Բելոցերկովսկու և այլոց հակաիմպերիալիստական և հակապատերազմական պիեսները։ 1930-ական թվականներին եղել է Միջազգային բանվորական թատերագրության միության գործադիր կոմիտեի անդամ, 1934 թվականին՝ նախագահ։ Պիսկատորի գործունեությունը նպաստել է 1920-1930-ական թվականները հեղափոխական թատրոնի և հակաֆաշիստ, դրամատուրգիայի զարգացմանը։ Նա առաջիններից է առաջ քաշել և իրականացրել քաղ․ թատրոնի գաղափարը։
Պիսկատորը ներկայացում է ներմուծել կինոխրոնիկա, ֆոտոմոնտաժ, մի քանի հարթակներում միաժամանակ ծավալել գործողությունները, օգտագործել բեմական նոր կառուցվածքներ։ 1933 թվականին Պիսկատորը վտարանդվել է Գերմանիայից։ Մինչև 1935 թվականը ապրել է ԽՍՀՄ-ում, ապա Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ 1947 թվականից ներկայացումներ է տվել Մանհայմի, Մյունխենի և այլ քաղաքների թատրոններում։ 1962 թվականից եղել է «Ֆռայե ֆոլկսբյունե» (Արևմտյան Բեռլին) թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրություններից են՝ Կիպհարդի «Ռոբերտ Օպենհայմերի գործով» (1965), Կիրստի «Սպաների ապստամբությունը» (1966)։ Հեղինակ է Լ․ Տոսլտոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի բեմականացման, որը բեմադրել է գերմանիայի մի քանի թատրոններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Пискатор Эрвин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 304)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Պիսկատոր» հոդվածին։ |
|