Jump to content

Էրեբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրեբոս (հին հունարեն՝ Ἔρεβος՝ «խավար», «մթություն», լատին․՝ Erebus), հունական դիցաբանության[1] մեջ հավերժական խավարի անձնավորումը։ Հիշատակվում է «Ոդիսական»-ում (X 527) և Ալկմանի «Տիեզերագիտություն» աշխատության մեջ[2]։ Ըստ Հեսիոդոսի՝ Քաոսի որդին և Գիշերվա եղբայրը, այլ առասպելներում՝ Գիշերվա ամուսինը, որը նրանից ունեցել է Հեմերա (Օր) և Եթեր (օդ) զավակներին[3]։

Ըստ այլ աղբյուրների Նիկսը նրանից ունեցել է նաև Թանատոսին (Մահ), Հիպնոսին (Քուն), Նեմեսիսին (Վրեժ), Կերեսին (Բռնի մահ, երբեմն Կերեսի անունով հանդես են գալիս մի քանի աստվածություններ), Մոմոսին (չարախոսության աստված), Էրինիին (Երկպառակություն), Գերասին (Ծերություն), Օնիրոսին (Մարգարեական և սուտ երազներ), ինչպես նաև Քարոնին, որը մեռածներին տեղափոխում է Դժոխք։

Հունական Septic Flesh խումբը 1998 թվականին թողարկված A Fallen Temple ալբոմում ունի «Erebus» անունով երգ։ Իռլանդական God is an Astronaut խումբն ունի «Helios | Erebus» ալբոմ («Հելիոս| Էրեբոս»)։ Ռուսական Оргия праведников խմբի «Для тех, кто видит сны. Vol.2» («Նրանց համար, ովքեր տեսնում են երազներ. մաս 2») ալբոմի (2016) «Рыцари неба» («Երկնքի ասպետներ») երգում հիշատակվում է «Էրեբոսի սարսափելի գիշերը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мифы народов мира. В 2 т. Т.2. — М., 1991-92. — С.666
  2. Фрагменты ранних греческих философов. Ч.1. — М., 1989. — С.80:
  3. Հեսիոդոս. Թեոգոնիա 123—125: