Jump to content

Էսեյսա միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսեյսա միջազգային օդանավակայան
Տեսակմիջազգային օդակայան, օդակայան և commercial traffic aerodrome?
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքEzeiza?
ԲԾՄ21 մետր և 20,5 մետր[1]
Մակերես3475 հեկտար
Ձևավորում1949
Քարտեզ
Քարտեզ

Էսեյսա միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Internacional Ministro Pistarini), կոմերցիոն օգտագործման համար նախատեսված օդանավակայան, որը գտնվում է Մեծ Բուենոս Այրեսի գոտում՝ Էսեյսա քաղաքի մերձակայքում։ Համարվում է Արգենտինայի խոշորագույն միջազգային օդանավակայանը և որպես օդանավափոխության հանգույց է ծառայում Aeropuerto Internacional Ministro Pistarini և LAN Argentina ավիափոխադրողների համար։

Կոչվում է Արգենտինայի նախկին նախարարներից մեկի՝ գեներալ Խուան Պիստարինիի (իսպ.՝ Juan Pistarini, 1882—1956 թթ.) անունով։ Օդանավակայանն ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է արգենտինացի ճարտարապետների ու ինժեներների ջանքերով[2], 1945-1949 թվականներին։ Դրա շինարարությունը Խուան Պերոնի նախագահական առաջին ժամկետի ընթացքում կազմված և ընդունված հնգամյա պլանի կարևորագույն նախագիծն էր համարվում։

Օդանավակայանը ծառայում է թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական նպատակների։ Առաջին քաղաքացիական ինքնաթիռն այստեղից օդ է բարձրացել 1946 թվականին՝ ուղղություն վերցնելով դեպի Լոնդոն։

1973 թվականի հունիսի 23-ին Էսեյսա օդանավակայանում զինված բախում է տեղի ունեցել[3] պերոնականների աջ և ձախ խմբավորումների ներկայացուցիչների միջև։ Արյունալի այդ բախման հետևանքով զոհվել է 13 և տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել 380 մարդ[4]։

Սպասասրահներից մեկը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://servicios.transporte.gob.ar/gobierno_abierto/seccion.php?t=aeropuertos
  2. CIVIL AVIATION NEWS
  3. Строганов А. И. Новейшая история стран Латинской Америки. — М.: Высшая школа, 1995. — С. 240. — 415 с. — ISBN 5-06-002830-5
  4. Pablo Calvo (2008 թ․ օգոստոսի 28). «Ezeiza, una masacre que causó el estallido del peronismo» (իսպաներեն). Clarín. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսեյսա միջազգային օդանավակայան» հոդվածին։