Էռնեստ Վագեման
Էռնեստ Վագեման գերմ.՝ Ernst Wagemann | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1884[1] Chañarcillo, Կոպյապո, Ատակամա, Չիլի |
Մահացել է | մարտի 20, 1956[1] (72 տարեկան) Բադ Գոդեսբերգ, Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Rüngsdorf Cemetery |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Չիլիի համալսարան |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Ernst Wagemann Վիքիպահեստում |
Էռնեստ Վագեման (գերմ.՝ Ernst Wagemann, փետրվարի 18, 1884[1], Chañarcillo, Կոպյապո, Ատակամա, Չիլի - մարտի 20, 1956[1], Բադ Գոդեսբերգ, Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի տնտեսագետ, վիճակագիր, ժողովրդագիր։ Գիտությունների դոկտոր։ Համարվում է Գերմանիայում էմպիրիկ տնտեսական հետազոտությունների հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Գյոթինգենի, Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ 1907 թվականին դարձել է փիլիսոփայության դոկտոր։ 1908-1910 թվականներին Համբուրգի գաղութային ինստիտուտում (հետագայում Համբուրգի համալսարան) եղել է դասախոս։ 1919 թվականին Բեռլինի համալսարանում նշանակվել է դոցենտ, միաժամանակ աշխատել է Պրուսական գյուղատնտեսության նախարարությունում, եղել է Պրուսիայի էկոնոմիկայի նախարարությանը կից խորհրդի անդամ։
1923-1933 թվականներին եղել է Գերմանիայի պետական վիճակագրական բյուրոյի նախագահ, 1925-1945 թվականներին՝ Բեռլինի կոնյունկտուրային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (Այժմ՝ Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտ)։
1933 թվականին Գերմանիայի տնտեսության պետական կուրսի դեմ պաշտոնական ելույթից և Գուգենբերգի կողմից քննադատությունից հետո կորցրել է աշխատանքը, մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և Ռուդոլֆ Հեսսի մոտ լսելուց հետո վերականգնվել կոնյունկտուրային հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում[2]։ 1945-1949 թվականներին՝ Մայնի Ֆրանկֆուրտի կոնյունկտուրային ինստիտուտի տնօրեն։
1949 թվականին մեկնել է Հարավային Ամերիկա։ 1949-1953 թվականներին եղել է Սանտյագոյի (Չիլի) համալսարանի պրոֆեսոր։ 1953 թվականին վերադարձել է Գերմանիա։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր աշխատանքներում Վագեմանն անդրադարձել է դրամական շրջանառության և համաշխարհային տնտեսության խնդիրներին։ Գերմանիան մեծ ճգնաժամից դուրս բերելու ծրագրի տարբերակներից մեկի հեղինակն է։ 1932 թվականին առաջարկել է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի «Վագեմանի պլանը», որում առաջարկվել է դրամական զանգվածի չափավոր ընդլայնում՝ բանկային համակարգի կառուցվածքային բարեփոխման հետ համատեղ, մշակել է կոնյունկտուրայի աշխուժացման ծրագիր՝ վարկերի ծավալների ավելացման միջոցով։
Փորձել է վիճակագրական-մաթեմատիկական տվյալների հիման վրա սահմանել կոնյունկտուրային տատանումների օրինաչափությունները և գտնել դրանց կանխատեսման մեթոդը։
Նրա խմբագրությամբ լույս է տեսել կոնյունկտուրային հետազոտությունների եռամսյակային ժողովածուն (1926-1937), որը նրան թույլ է տվել ուսումնասիրել տնտեսական կոնյունկտուրայի տատանումները։
Իր ժողովրդագրական աշխատանքներում գրել է այն մասին, որ, օրինակ, երբ բնակչության աճը հասնում է որոշակի կրիտիկական կետի, հասարակական զարգացման մեջ անմիջապես առաջանում են հանկարծակի դժվարություններ, «Հեղափոխություններ, պատերազմներ և նմանատիպ պայթյուններ»։
1939 թվականին հրատարակել է «Թիվը որպես դետեկտիվ» գիրքը, որում ներկայացրել է տնտեսության զարգացման ցիկլային իր մեկնաբանությունը։ Վագեմանի հայտնի աշխատանքների թվում են «Համաշխարհային տնտեսության կառուցվածքը և ռիթմերը» (1931)։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Das Alternationsgesetz wachsender Bevölkerungsdichte: ein Beitrag zur Frage des Lebensraums. 1941/42
- Menschenzahl und Völkerschicksal — eine Lehre von den optimalen Dimensionen gesellschaftlicher Gebilde. 1948.
- Welt von morgen — Wer wird Herr der Erde? 1952/53.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Экономическая энциклопедия. Политическая экономия, Т. 1. Изд. «Сов. энциклопедия», 1972
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Das DIW während des Nationalsozialismus». Deutsches Institut für Wirtschaftsforschung. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Վագեման» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Չիլիում ծնվածներ
- Մարտի 20 մահեր
- 1956 մահեր
- Բոնն քաղաքում մահացածներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի տնտեսագետներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտությունների դոկտորներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Գերմանացի գիտնականներ