Jump to content

Էյնշտեյնիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյնշտեյնիում
Es

Էյնշտեյնիում - քիմիական տարր է, որի նշանն է Es և ատոմային թիվը՝ 99։

Էյնշտեյնիում (լատիներեն Einsteinium), ակտինիդների ընտանիքի արհեստական ռադիոակտիվ քիմիական տարր։ Կարգահամարը՝ 99, ստացվել է 245—256 զանգվածի թվերով 12 իզոտոպ, որոնցից ամենակայունը 254ES-ն է (T1/2 = 276 օր)։ Էյնշտեյնիումը առաջին անգամ անջատվել է 2S3Es-ի միացությունների ձևով՝ ջերմամիջուկային պայթյունի պատճառով ստացված նյութերից (Գիորզո, Սիբորգ և ուրիշներ, 1952)։ Անվանվել է ի պատիվ Ալբերտ էյնշտեյնի (1955)։ Էյնշտեյնիումի 246—254 զանգվածի թվերով իզոտոպները a-ճառագայթիչներ են։ Էյնշտեյնիումը քիմիական հատկություններով, որոնք քիչ են ուսումնասիրված, նման է հոլմիումին։ Այլ եռարժեք ակտինիդների նման, էյնշտեյնիումը համատեղ նստեցվում է LaF3-իh և La (OH)3-ի հետ և լուծահանվում։ Ետուրանային մյուս տարրերից էյնշտեյնիումը անջատում են իոնափոխանակության և լուծահանման միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51