Jump to content

Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ
Emil Adolf von Behring
Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգը 1907 թվականին
Ծնվել էմարտի 15, 1854(1854-03-15)[1][2][3][…]
Պրուսիա, Հանդֆորդ
Մահացել էմարտի 31, 1917(1917-03-31)[1][2][3][…] (63 տարեկան)
Գերմանիա, Մարբուրգ
ԳերեզմանBehring-Mausoleum[4]
Բնակության վայր(եր)Գերմանիա Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունիմունաբան, բժիշկ, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ և մանրէաբան
Հաստատություն(ներ)Մարբուրգի համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան և Շարիտե
Գործունեության ոլորտբժշկություն, Իմունոլոգիա և Բակտերիաբանություն
ԱնդամակցությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Pépinière-Corps?, Corps Guestphalia et Suevoborussia Marburg? և Germania Marburg?
Ալմա մատերԿենիգսբերգյան համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6]
Գիտական ղեկավարՌոբերտ Կոխ և Շիբասաբուրո Կիտազատո
Եղել է գիտական ղեկավարՀովհաննես Ֆիբիգեր
Հայտնի աշակերտներJohannes Fibiger?
Ինչով է հայտնիշիճուկային թերապիայի հայտնաբերող
Պարգևներ
Ամուսին(ներ)Էլզե ֆոն Բերինգ
 Emil von Behring Վիքիպահեստում

Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ (գերմ.՝ Emil Adolf von Behring, մարտի 15, 1854(1854-03-15)[1][2][3][…], Ławice, Kreis Rosenberg in Westpreußen, Արևմտյան Պրուսիա - մարտի 31, 1917(1917-03-31)[1][2][3][…], Մարբուրգ, Հեսսե-Նասաու[5]), գերմանացի բժիշկ, հակադիֆթերիոն շիճուկի հայտնաբերող, բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1901

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Բերինգը ծնվել է Հանսդորֆում (այժմ Լեհաստան) ուսուցիչ Ավգուստ Բերինգի ընտանիքում։ Էմիլի հայրը հույս ուներ, որ իր տղան կընտրի ընտանիքի համար ավանդական մասնագիտություններից մեկը՝ ուսուցում կամ աստվածաբանություն։ Միջնակարգ կրթություն ստանալու համար Էմիլը լքում է իր հայրական տունը մանուկ հասակում՝ արդեն 11 տարեկանում դառնալով Հոխենշտեյն դպրոցի աշակերտ։

Բերինգի մոտ վաղ հասակում հետաքրքրություն է առաջանում բժշկության հանդեպ։ Սակայն, հասկանալով, որ իր ընտանիքի տնտեսական վիճակը չի բավարարում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար, նա իր հոր առաջարկով ընդունվում է Կենիգսբերգյան համալսարանի աստվածաբանության բաժին։ Բայց շուտով երջանիկ պատահականության շնորհիվ փոխվում են նրա բոլոր նախագծերը։ Գիմնազիայի ուսուցիչներից մեկը խորհուրդ է տալիս նրան, որ Բեռլինի բժշկա-ռազմական համալսարանում նա կարող է վճար չմուծել գիմնազիայում սովորելու շնորհիվ։ 1874 թվականին նա ընդունվում է տվյալ հաստատություն։ 1880 թվականին Բերինգը ստանում է բժիշկի դիպլոմ։ Նույն թվին նա անցել է փորձնական շրջան բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցում, իսկ դրանից հետո ստացել է Պոզենեում հեծելազորի կոչում (այժմյան Պոզնան, Լեհաստան)։

Մինչ XX դարի դիֆթերիան ամեն տարի խլում էր մոտ 1000 երեխայի կյանք, իսկ բժշկությունը ի զորու չէր թեթևացնել նրանց տառապանքը և նրանց փրկել։ 1891 թվականի ամանորյա գիշերը բեռլինյան հիվանդանոցի դիֆթերիայով վարակված երեխաները ստացան Բերինգի նոր շիճուկի ներարկումներ։ Շատերը նրանցից փրկվեցին, թեկուզ որ արդյունքը մասնակի էր և Բերինգի շիճուկը չդարձավ հուսալի միջոց, որը կփրկեր բոլոր երեխաներին։

Այդ կրիտիկական պահին Բերինգին օգնության է հասնում նրա վաղեմի ընկեր Էրլիխ Պաուլը։ Իր հայտնագործությունների շնորհիվ նա կարողացավ կատարելագործել Բերինգի դեղամիջոցը և նրանք ստացան բարձր կենտրոնացված և զտած շիճուկ, որը հուսալի էր բժկության մեջ օգտագործելու համար։ 1894 թվականին շիճուկը հաջող կերպով կիրառվել է շուրջ 220 երեխաների վրա և հանգել սպասված արդյունքի։ Երեխաների կյանքը փրկելու համար 1901 թվականին տրվել է առաջին բժշկության Նոբելյան մրցանակը։

Տրվում է Նոբելյան մրցանակ շիճուկային թերապիայի համար, որը բուժեց դիֆթերիա հիվանդությունը և նոր ուղիներ բացեց բժշկության գիտության մեջ։ Այն նոր զենք դարձավ բժիշկների ձեռքում կյանքի և մահվան դեմ պայքարում։

Բերինգը տարբերվում էր իր բարդ և պահանջկոտ բնավորությամբ։ Նա սովոր էր աշխատել շուրջօրյա, իր անձնական կարիքները մոռանալով։ Նա ուներ շատ քիչ մտերիմ ընկերներ և երբ նրան բաժանեցին այնպիսի զինվորական ընկերներից ինչպիսիք են Իլյա Մեչնիկովը և Էմիլ Ռուն, նա ընկնում է դեպրեսիայի մեջ և չի կարողանում պայքարել ոտքի կոտրվածքի դեմ։ Նրա վիճակը ավելի էր վատթարանում օրեցօր և նրա գործողություները սահմանափակվում են։ Այդ հիվանդությունը նրան 63 տարեկանում դարձնում է ծեր և զառամյալ և նա մահանում է։

Բերինգը մահանում է Գերմանիայի Մարբուրգ քաղաքում 1917 թվականի մարտի 31-ին։ Նրա անուն է կրում Dade Behring ընկերությունը, նաև՝ CSL Behring ընկերությունը։ Ինչպես նաև Մարբուրգի համալսարանում գոյություն ունի Էմիլի ֆոն Բերինգի անվամբ մրցանակ։

1979 թվականին Էմիլի ֆոն Բերինգի անվամբ կոչվել է լուսնային խառնարանը։

Բերինգի վիլլան (Սպինոլա)

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին նա իր մեղրամիսն է անցկացրել Կապրիում Էլզա Սպինոլլայի՝ բեռլինյան բժիշկի դստեր հետ։ Այստեղ նա ձեռք է բերում «Սպինոլի» վիլլան (այժմ «Բերինգ»), որը 1909-1911 թվականներին նկարել է Մաքսիմ Գորկին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Marburger Professorenkatalog — 2016.
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118654918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ» հոդվածին։