Jump to content

Էմիլի Մորտիմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Մորտիմեր
անգլ.՝ Emily Mortimer
Ծնվել էհոկտեմբերի 6, 1971(1971-10-06)[1] (53 տարեկան)
ԾննդավայրFinsbury Park
ԿրթությունԼինկոլն Քոլեջ և Սբ Պետրոսի աղջկական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, լրագրող, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, հեռուստառեժիսոր, կատակերգու և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Ջոն Մորթիմեր
Ամուսին(ներ)Ալեսանդրո Նիվոլա
Պարգևներ և մրցանակներ
Էմիլի Մորտիմեր, 2007 թ.
Էմիլի Մորտիմեր, 2011 թ.

Էմիլի Մորտիմեր (Emily Mortimer, հոկտեմբերի 6, 1971(1971-10-06)[1], Finsbury Park), կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասանուհի, ով տպավորիչ դերակատարումներով աչքի է ընկել հատկապես «Նոթինգ Հիլ», «Գրախանութ», «Մատչ Փոյնթ», «Նզովյալների կղզին», «Մերի Փոփինսը վերադառնում է», «Վարդագույն հովազը», «Սիրելի Ֆրենկի», «Ոսկի երիտասարդություն», «Երիտասարդ Ադամը» կինոնկարներում, «Ռոքֆելեր Պլազա 30» և «Նյուզրում» սերիալներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլին «Դատավոր Ռամփոլը» սերիալի հեղինակ, թատերագիր Ջոն Մորտիմերի[2] և նրա երկրորդ կնոջ՝ Պենելոպե Գոլլոպի դուստրն է[3][4]։ Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 1-ին Անգլիայի Համերսմիթ քաղաքում[5]; Սովորել է Լոնդոնի բարձրահամբավ ուսումնական հաստատություններից մեկում՝ Սուրբ Պողոսի անվան իգական դպրոցում[6], ապա ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում, որտեղ 1990-1994 թվականներին խորացել է անգլիագիտության և ռուսագիտության ուսումնասիրության մեջ և, բացի այդ, խաղացել է Լինքոլն քոլեջի սիրողական թատերախմբի ներկայացումներում։ Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատակցել է The Daily Telegraph պարբերականին՝ որպես սյունակագիր, միաժամանակ օգնել է Լոռնա Սեյջին՝ տպագրության պատրաստելու կյանքի վաղ շրջանի մասին հուշերի գիրքը՝ Bad Blood («Վատ արյուն») վերնագրով[7][8]։

2002 թվականին ամուսնացել է ամերիկացի դերասան Ալեսանդրո Նիվոլայի հետ[9]. 2003 թվականին ծնվել է նրանց առաջնեկը, 2010 թվականին՝ երկրորդ զավակը[10]։

Էմիլին երկուական քույր ու եղբայր ունի, ընդ որում՝ եղբայրներից Ռոս Բենթլին ծնվել է դերասանուհի Ուենդի Քրեյգի հետ Ջոն Մորտիմերի ունեցած արտաամուսնական կապից[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոնկարներ
Տարին Հայերեն վերնագիրը Բնօրինակի վերնագիրը Դերը
2018 «Մերի» Mary Սառա Գրիր
2018 Մերի Փոփինսը վերադառնում է Mary Poppins Returns Ջեյն Բենքս
2017 Երեկույթ The Party Ջիննի
2017 Գրախանութը The Bookshop Ֆլորենս Գրին
2016 Սպեկտրալ վերլուծություն Spectral Ֆրեն Մեդիսոն
2015 Տասը հազար սուրբ Ten Thousand Saints Դիանա (Դի) Ուրբանսկի
2011 Հյուգո Hugo Լիսեթ
Մեքենաներ 2 Cars 2 Հոլլի Դելյուքս
2010 Նզովյալների կղզին Shutter Island թվացյալ Ռեյչել Սոլանդո / բուժքույր
2009 Հարրի Բրաուն Harry Brown Ֆրամփտոն
Սիթի Այլենդ City Island Մոլլի
2008 Վարդագույն հովազը 2 The Pink Panther 2 Նիքոլ
Կարմիր գոտի Redbelt Լորա Բլեք
Անդրսիբիրյան ճեպընթացը Transsiberian Ջեսսի
2007 Քաոսի տեսություն Chaos Theory Սյուզան Ալեն
Լարսն ու իսկական աղջիկը Lars and the Real Girl Կարին
2006 Վարդագույն հովազը The Pink Panther Նիքոլ
Ես սիրում եմ քեզ, Փարիզ Paris, je t’aime Ֆրանսիս
2005 Մատչ Փոյնթ Match Point Քլոյա Հյուեթ Ուիլտոն
2004 Քայլող ամրոցը Howl’s Moving Castle երիտասարդ Սոֆի (հնչյունավորում)
Սիրելի Ֆրենկի Dear Frankie Լիզզի
2003 Երիտասարդ Ադամը Young Adam Քեթի Դիմլի
Ոսկի երիտասարդություն Bright Young Things Նինա Բլաունթ
Ինտիմ բառարան The Sleeping Dictionary Սեսիլ
Ոչ ոք չպետք է իմանա Nobody Needs to Know Էմիլի
Արտասահմանյան սիրավեպ A Foreign Affair Էնջելա Բեք
2001 Ֆորմուլա 51 The 51st State aka Formula 51 Դակոտա Փարքեր
Հմայիչ ու հրապուրիչ Lovely and Amazing Էլիզաբեթ Մարքս
2000 Պստիկը The Kid Էմի
Սիրո ապարդյուն ջանքեր Love’s Labour’s Lost Քեթրին
Ճիչ 3 Scream 3 Անջելինա Թայլեր
1999 Նոթինգ Հիլ Notting Hill Իդեալական աղջիկ
1998 Եղիսաբեթ Elizabeth Քեթ Էշլի
1997 Սուրբը Saint ինքնաթիռի կինը
1996 Մեծ արքաներից վերջինը The Last of the High Kings Ռոմի Թոմաս
Ուրվականն ու խավարը The Ghost and the Darkness Հելենա Պատերսոն
Հեռուստասերիալներ
Տարին Հայերեն վերնագիրը Բնօրինակի վերնագիրը Դերը
2021 Սիրո հետապնդում Pursuit of Love Բոլթեր
2014 — 2015 Դոլլ և Էմ Doll and Em Էմիլի
2012 — 2014 Նորություններ The Newsroom Մաքենզի Մաքհեյլ
2007 Ստուդիա 30 30 Rock Ֆիբի («Corporate Crush», «Cleveland» և «Hiatus» դրվագներ)
2002 Jeffrey Archer: The Truth Դիանա՝ Ուելսի իշխանուհի (հեռուստաֆիլմ)
1999 Նոյյան տապան Noah’s Ark Իսթեր
1998 Cider with Rosie Միսս Ֆլին (հեռուստաֆիլմ)'
Տունդարձ Coming Home Ջուդիթ Դանբար (հեռուստաֆիլմ)
1997 Ժամանակի երաժշտության պարը A Dance to the Music of Time Փոլլի
Զուտ անգլիական սպանություն Midsomer Murders Քեթրին Լեյսի
1996 Ոչ մի բանան No Bananas Ունա
Jack and Jeremy’s Real Lives Թիլլի
Լուռ վկան Silent Witness Ֆրեն
Ռութ Ռենդելի գաղտնիքները Ruth Rendell Mysteries Էլվիրա
1995 Երկրորդ էկրան Screen Two Ամանդա Էլիս
Ապակե կույսը The Glass Virgin Աննաբելլա Լեգրեյնջ
Շարփի թուրը Sharpe’s Sword Լեսս
1994 Բլու Հիլերս Blue Heelers Քելլի

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Ընկերակցությունը Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2003 Չիկագոյի կինոքննադատների ընկերակցություն Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Հմայիչ ու հրապուրիչ Առաջադրված
«Անկախ ոգի» մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ
«Արբանյակ» մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի կատակերգությունում կամ մյուզիքլում Առաջադրված
2004 «Կայսրություն» մրցանակ Բրիտանացի լավագույն դերասանուհի Երիտասարդ Ադամը Առաջադրված
Լոնդոնի կինոքննադատների շրջանակի մրցանակ Տարվա լավագույն բրիտանացի դերասանուհի երկրորդական դերում Առաջադրված
2005 Տարվա լավագույն բրիտանացի դերասանուհի Սիրելի Ֆրենկի Առաջադրված
2007 Դեթրոյթի կինոքննադատների ընկերություն Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Լարսն ու իսկական աղջիկը Առաջադրված
«Արբանյակ» մրցանակ Լավագույն դերասանուհի կինոյում, կատակերգությունում կամ մյուզիքլում Առաջադրված
2009 «Սատուրն» մրցանակ Լավագույն դերասանուհի Անդրսիբիրյան ճեպընթացը Առաջադրված
2018 «Գոյա» մրցանակ Լավագույն դերասանուհի Գրախանութը Առաջադրված
2022 Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Սիրո հետապնդում (հեռուստասերիալ) Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. LIZ THOMAS, NICOLA BODEN (2009 թ․ հունվարի 17). «Rumpole's Sir John Mortimer dies at 85». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Gordon, Giles (1999 թ․ հոկտեմբերի 21). «Penelope Mortimer». The Guardian (անգլերեն). 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Gaby Wood, Sometimes I think this is so undignified, The Observer, 7 Feb 2010.
  5. Profile, familysearch.org; accessed 13 January 2016.
  6. GQ, September 2005, p. 212
  7. Stadlen, Matthew (2015 թ․ հունիսի 29). «The kind of movies I'm in, you're lucky if your mum sees it». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  8. Merritt, Stephanie (2001 թ․ դեկտեմբերի 2). «Interview: Emily Mortimer». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Get Reading». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. Helena de Bertodano (2011 թ․ հուլիսի 24). «Emily Mortimer interview: 'I hope my kids don't look like my father'». The Daily Telegraph. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. Tim Walker and Richard Eden (2004 թ․ սեպտեմբերի 12). «Mortimer's joy at son with Wendy Craig». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Մորտիմեր» հոդվածին։