Էմանուիլ Ֆիլիբերտ
Էմանուիլ Ֆիլիբերտ | |
---|---|
Ծնվել է | 13 հունվար, 1869 |
Ծննդավայր | Ջենովա |
Մահացել է | 4 հուլիս, 1931 |
Մահվան վայր | Թուրին |
Գերեզման | Redipuglia war memorial |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն (1861–1946) |
Մասնագիտություն | սպա |
Ամուսին | Princess Hélène of Orléans? |
Ծնողներ | հայր՝ Amadeo I of Spain?, մայր՝ Maria Vittoria dal Pozzo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թուրինի գիտությունների ակադեմիա[2] |
Երեխաներ | Prince Aimone, 4th Duke of Aosta? և Prince Amedeo, 3rd Duke of Aosta? |
Prince Emanuele Filiberto, Duke of Aosta Վիքիպահեստում |
Էմանուիլ Ֆիլիբերտ (ամբողջական անունը՝ իտալ.՝ Emanuele Filiberto Vittorio Eugenio Genova Giuseppe Maria di Savoia, հունվարի 13, 1869[3][4][2], Ջենովա, Իտալիա[4][2] - հուլիսի 4, 1931[3][4][2], Թուրին, Իտալիա[4][2]), Սավոյան տոհմի իշխան, Աոստայի երկրորդ դուքս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմանուիլ Ֆիլիբերտը եղել է Աոստայի դուքս Ամեդեո I-ի ավագ որդին։ Վերջինը, երկու տարի շարունակ եղել է Իսպանիայի թագավոր։ 1870 թվականին, երբ Էմանուիլի հայրը թագադրվեց Իսպանիայի թագավոր, Էմանուիլը դարձավ թագաժառանգ։ Երկու տարի անց Ամեդեոն ստիպված եղավ հրաժարվել գահից և մեկնել Իտալիա։ 1890 թվականին, հոր մահից հետո, որպես ավագ որդի, Էմանուիլը ստացավ Աոստայի դքսի կոչում։
1895 թվականի հունիսի 25-ին Քինգսթոնում արքայազնն ամուսնացել է Ֆրանսիայի արքայադուստր Հելենայի հետ (1871-1951), որը փարիզյան կոմս Լուի Ֆիլիպի դուստրն էր։ Նրանք հետագայում ունեցան երկու որդի՝
- Ամեդեո (1898-1942), Աոստայի 3-րդ դուքս,
- Այմոնե (1900-1948), Խորվաթիայի Տոմիսլավ II թագավոր և Աոստայի 4-րդ դուքս։
Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին՝ որպես երրորդ իտալական բանակի հրամանատար։ 1926 թվականին Բենիտո Մուսոլինիից ստացել է «Իտալիայի մարշալ»ի կոչում։
Նրա մարմինն ամփոփվել է Ռեդիպուլիա գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0001067117&search=&lang=es
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուիլ Ֆիլիբերտ» հոդվածին։ |
|