Jump to content

Էլիս Ուոլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիս Ուոլթոն
անգլ.՝ Alice Walton
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1949(1949-10-02) (75 տարեկան)
ԾննդավայրNewport, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունTrinity University?
Մասնագիտությունձեռնարկատեր, բարեգործ, արվեստի կոլեկցիոներ և Q110164338?
Ծնողներհայր՝ Սեմ Ուոլթոն, մայր՝ Հելեն Ուոլթոն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalicewalton.org
 Alice Walton Վիքիպահեստում

Էլիս Լուիզա Ուոլթոն (անգլ.՝ Alice Louise Walton,հոկտեմբերի 2, 1949(1949-10-02), Newport, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի բազմամիլիարդատեր, «Walmart» անդրազգային ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի և նրա կնոջ՝ Հելեն Ուոլթոնի դուստրը։ 2018 թվականի մայիսի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվել է 41,8 միլիարդ ԱՄՆ դոլար[1]։ «Ֆորբս» ամսագրի ցուցակում նա դարձել է 2018 թվականի երկրորդ ամենահարուստ կինը և աշխարհի 18-րդ ամենահարուստ մարդը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Ուոլթոնը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 7-ին, «Walmart» խանութների ցանցի հիմնադիրներ Սեմյուել Մուր և Հելեն Ռոբսոն Ուոլթոնների ընտանիքում։ Նա իր մանկությունն անցկացրել է Արկանզաս նահանգի Նյուպորտ քաղաքում գտնվող հայրական կալվածքում։ Էլիսից բացի, ընտանիքում եղել են երեք եղբայրներ՝ Ռոբը, Ջիմը և Ջոնը։

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Տրինիտիի համալսարան (Սան Անտոնիո, Տեխաս)[2]։ Այստեղ նա ստացել է ֆինանսական և տնտեսական գործունեության բակալավրի աստիճան[3]։ Էլիսն իր մասնագիտական կարիերան սկսել է ընտանեկան ընկերությունում[4]։ Ավելի ուշ, Ուոլթոնն աշխատել է որպես փոխնախագահ և զբաղվել է բոլոր այն միջոցառումների ղեկավարմամբ, որոնք կապված են եղել «Arvest» բանկի ներդրումների հետ[5]։ 1988 թվականին Էլիս Ուոլթոնը դարձել է «Llama» սեփական ներդրումային ֆինանսական կազմակերպության հիմնադիրը։ Նա դարձել է սեփական բանկի նախագահ, միաժամանակ եղել է կառավարիչ և գլխավոր տնօրեն[4][5]։ Հոր մահից հետո, փակել է իր բանկը և մեկնել Տեխասում ապրելու, և Միլսապ ագարակում սկսել է զբաղվել ձիաբուծությամբ[3][6][7]։

Ուոլթոնը հետաքրքրվել է նկարների հավաքածուներով։ 2004 թվականին Նյու Յորքում կայացել է աճուրդ, որտեղ նա 20 միլիոն դոլարով ձեռք է բերել արվեստի առարկաներ։ 2005 թվականին Էլիս Ուոլթոնը գնել է բնանկարիչ Աշեր Բրաուն Դյուրանի նկարների հավաքածուն[8], ինչպես նաև ձեռք է բերել Ուինսլոու Հոմերի և Էդվարդ Գոպերի աշխատանքները[9]։

Նա հովանավորել է հայտնի արվեստագետների, բանաստեղծների և ակտիվորեն ներգրավված է եղել Միացյալ Նահանգների մշակութային կյանքում։ Արվեստի հանդեպ սիրո շնորհիվ Ուոլթոնն ակտիվ մասնակցություն է ունեցել «Ուոլթոնի ընտանիքի հիմնադրամ»-ում և դարձել է նրա ղեկավարը։ Այս կազմակերպության շնորհիվ ամերիկյան արվեստի զարգացման թանգարանը հետագա զարգացման հնարավորություն է ստացել։ Թանգարանում բացվել են ուսումնական դասընթացներ և կազմակերպվել մշակութային համագործակցություն։ Էլիս Ուոլթոնը նաև ֆինանսավորել է պետական ծ րագրեր, որոնց թվում է 1998 թվականին Բենթոնվիլում կառուցված օդանավակայանը, որի տերմինալներից մեկը կոչվել է նրա անունով[10][11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Ուոլթոնն առաջին անգամ ամուսնացել է 24 տարեկանում։ Նրա ընտրյալը եղել է բանկիր, Լուիզիանա նահանգից։ Սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևել, 2,5 տարի անց ամուսինները բաժանվել են։ Երկրորդ անգամ Ուոլթոնն ամուսնացել է բանվորի հետ, որը նրանց տանը լողավազան է կառուցել, սակայն այդ ամուսնությունը ևս ավարտվել է ամուսնալուծությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.forbes.com/profile/alice-walton/
  2. «The World's Billionaires». Forbes. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. 3,0 3,1 O'Connor, Clair (2013 թ․ հոկտեմբերի 7). «Inside the World of Walmart Billionaire Alice Walton, America's Richest Art Collector». Forbes.
  4. 4,0 4,1 Hosticka, Alexis (2015 թ․ օգոստոսի 24). «Arkansas Women's Hall of Fame: Alice walton». Arkansas Business. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  5. 5,0 5,1 Gill, Todd (2012 թ․ փետրվարի 16). «Alice Walton to receive honorary degree from the University of Arkansas». Fayetteville Flyer. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  6. Paul, Steve (2006 թ․ դեկտեմբերի 10). «Alice Walton's big picture: The Wal-Mart heir turns her eye, and her money, to art collecting». The Washington Post. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  7. «Wal-Mart heiress loves cutting horses». Associated Press. 1999 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  8. «Asher B. Durand's 'Kindred Spirits'». Exhibitions. National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Solnit, Rebecca Alice Walton's Fig Leaf(անգլ.) // The Nation[en] : magazine. — 2006. Архивировано из первоисточника 17 Նոյեմբերի 2018.
  10. Mead, Rebecca (2011 թ․ հունիսի 27). «Alice's Wonderland: A Walmart Heiress Builds a Museum in the Ozarks». The New Yorker.
  11. «Airport board names terminal after Alice Walton». The Associated Press. 1999 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Ուոլթոն» հոդվածին։