Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր
Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր | |
Կուսակցություն՝ | Պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Օսլոյի տաճարի դպրոց |
Մասնագիտություն՝ | դատավոր և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1923[2][1] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա[2] |
Վախճանի օր | հունիսի 18, 2009[2][1] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա[2] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ամուսին | Knut Selmer?[3] |
Պարգևներ | |
Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր (նորվ.՝ Ragnhild Elisabeth Schweigaard, հոկտեմբերի 18, 1923[2][1], Քրիստիանիա, Նորվեգիա[2] - հունիսի 18, 2009[2][1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի Պահպանողական կուսակցության իրավաբան։
Նացիստների կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ Էլիզաբեթ Շվայգաարդն ընդգրկվել է Նորվեգական Դիմադրության շարժման մեջ՝ ընդդեմ Քուիսլինգի նացիստական վարչակարգին։ Էլիզաբեթն այդ ժամանակ ընդամենը դեռահաս էր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Շվայգաարդը ծնվել է Քրիստիանայում, Նիլս Անքեր Սթանգ Շվայգաարդի (1884–1955 թթ.) և Բեթթի Ռայմերսի (1886–1968 թթ.) դուստրն է[5]։ Ունեցել է երկու ավագ քույր, Տելլեֆ Դահլլ Շվայգաարդի թոռնուհին է[6]։ Ամուսնացել է իրավագիտության պրոֆեսոր Քնութ Սելմերի հետ[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին հակա-նացիստական վարքի պատճառով վտարվում է Օսլոյի կաթոլիկ դպրոցից։ 1945 թվականին ընդունվել է որպես ուսանող և ավարտել որպես իրավաբանական գիտությունների թեկնածու՝ 1949 թվականին[5]։ Նորվեգիայի գերմանական օկուպացիայի ժամանակ նա մասնակցել է նորվեգական դիմադրությանը[8]։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է արդարադատության և ոստիկանության նախարարությունում որպես քարտուղար, բայց հետո՝ 1950 թ.-ից 1955 թվականներին աշխատել է որպես փաստաբան։ Հետագայում նորից վերադարձել է Արդարադատության նախարարություն, իսկ 1962 թվականին աշխատում է որպես քարտուղարի օգնական։ 1951 թ.-ից 1955 թվականներին Սելմերը եղել է Օսլոյի քաղաքային խորհրդի անդամ[5]։
1965 թվականին նշանակվել է Արդարադատության և ոստիկանության նախարար, առաջին կինն էր, որ զբաղեցրել է այդ պաշտոնը[9]։ 1970 թվականի հոկտեմբերի 3-ին թողել է Արդարադատության նախարարի պաշտոնը։ Այնուհետև՝ 1971 թ.-ից 1990 թվականներին ծառայության է անցել Նորվեգիայի գերագույն դատարանում, նշանակվել է 1970 թվականին[5]։
Շվայգաարդ Սելմերը եղել է բազմաթիվ խորհուրդների և գերատոսչությունների անդամ։ 1975 թվականից 1978 թվականը եղել է Նորվեգիայի ֆեդերացիայի փոխնախագահ և խորհրդի երկարատև անդամ։ Նաև ընդգրկված է եղել Օսլո քաղաքի թանգարանի, Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարանի և Նորվեգիայի դիմադրողական թանգարանի խորհրդների կազմում։ Եղել է Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիայի անդամ։ 1980 թվականին պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանով[5] և արժանացել է Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալի[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=ELSE&tab=Biography
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representant/?perid=ELSE
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Selmer, Elisabeth Schweigaard (1923-2009)». www.stortinget.no.
- ↑ Genealogy Արխիվացված Մայիս 9, 2011 Wayback Machine
- ↑ 7,0 7,1 Fougner, Else Bugge. «Elisabeth Schweigaard Selmer». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Christensen, Trygve (1995). Bærum og krigen 1940–1945 (Norwegian). Bekkestua: Bærum Public Library. էջ 102. ISBN 82-991713-5-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Elisabeth Schweigaard Selmer». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. 2007. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Utdypningsartikkel snl.no (նորվ.)
- Կենսագրություն stortinget.no (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Հունիսի 18 մահեր
- 2009 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արդարադատության կին նախարարներ
- Նորվեգիայի դիմադրության անդամներ
- Նորվեգիայի կին քաղաքական գործիչներ
- Նորվեգիայի քաղաքական գործիչներ
- Նորվեգիայի նախարարներ
- Նորվեգացի դատավորներ
- Նորվեգացի իրավաբաններ
- Նորվեգիացի քաղծառայողներ