Jump to content

Էլեկտրոնային ընթերցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կոբո Գլո» ընթերցիչը՝ լուսավորված էկրանով

Էլեկտրոնային ընթերցիչ (անգլերեն՝ e-reader), էլեկտրոնային գիրք ընթերցող սարք։ Ի տարբերություն պլանշետային համակարգիչների, էլեկտրոնային ընթերցիչը ավելի թեթև է, երկար են դիմանում մարտկոցները (մի քանի շաբաթ) և հիմնականում ունեն սևուսպիտակ՝ սովորական թղթին նմանվող էկրաններ։

Առաջին էլեկտրոնային ընթերցիչն է համարվում Սոնի Լիրբը՝ 2004 թվականից։ Ներկայիս հանրահայտ մոդելներ են Ամազոն Քինդլը, Կոբոն, Սոնի ընթերցիչը և Իկարուսը։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի տարբերությունը սուբնոտբուկներից, կամ ПК պլանշետներից հանդիսանում է սահմանափակ ֆունկցիոնալությունը, ինչպես նաև ինքնավար աշխատանքի բավականին մեծ ժամանակը։ Վերջինիս հասնում են E-ink տեխնոլոգիայի օգտագործման հաշվին, այսպես կոչված էլեկտրոնային թղթի։ Այս տեխնոլոգիայով իրականացված էկրանը, պատկերում է միայն մի քանի մոխրագույն երանգներ, բայց դրա հետ միարժամանակ անդրադարձնում է լույսը (ինքը չի լուսարձակում) և օգտագործում է էներգիան միայն պատկերի ձևավորման համար (էջի թերթում)։

Էլեկտրոնային ընթերցիչը համարում են պլանշետային համակարգիչների տարատեսակ։ Նրանց հայտնվելը պայմանավորված է ընդհանրապես պլանշետային համակարգիչների զարգացման և մասնագիտացման հետ։ Որոշ ժամանակակից սարքավորումներ համալրված են սենսորային էկրանով և ֆունկցիաների լայն հավաքածուով, ինչպես նաև թույլ են տալիս ոչ միայն կարդալ, այլ նաև փոփոխել տեքստը։

Պատմական տեղեկանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Մայքլ Հարտը ստացավ անսահմանափակ թույլտվություն Xerox Sigma V-ի մեծ համակարգչի մեքենայական ժամանակին Իլլինոյս նահանգի համալսարանում։ Փորձելով այդ ռեսուրսը օգտագործել արժանի, նա ստեղծեց առաջին էլեկտրոնային գիրքը - ԱՄՆ-ի Անկախության Հռչակագիրը, երբ տպեց նրա տեքստը համակարգչի մեջ։ Այսպես գրքերի մեծ քանակության էլեկտրոնային պատճենների ստեղծման ճանապարհով սկիզբ դրվեց Գուտենբերգ նախագծին։

Առաջին մասսայական էլեկտրոնային ընթերցիչներն էին մոնոքրոմային LCD էկրաններով սարքավորումները, թողարկված գրեթե միաժամանակ 1998 թվականին NuevoMedia Softbook Press ընկերությունների կողմից։ Դրա հետևանքով նրանք եղան մոդիֆիկացված, առաջացան սարքավորումներ բազմագույն էկրաններով և մեծ ֆունկցիոնալությամբ։ Չնայած առաջին մոդելների բավականին հաջող տեխնիկական լուծումներին, սարքը ձեռք չբերեց լայն տարածում։

Ավելի ուշ հայտնվեցին էլեկտրոնային գրքեր հիմնված հեղուկ բյուրեղների վրա, չնայած շոշափելի թույլտվության մեծացմանը և ավտոնոմ աշխատանքի ժամանակի մեծացմանը, նրանք ևս մեծ կիրառություն չգտան։

2007 թվականին էլեկտրոնային գրքերի շուկան մեծ վերելք ապրեց, կապված էլեկտրոնակին թղթի տեխնոլոգիայի առաջացմամբ։ Դա տեսանելի է ինչպես ստեղծող ընկերությունների մեծ թվով, այնպես էլ մոդելների թվի մեծացմամբ։ Էլեկտրոնային գրքերը նույնիսկ որպես կարդալու սարք իրենց հայտնիությամբ բավականին զիջում են սմարտֆոններին։

Սարքավորումային ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, ժամանակակից էլեկտրոնային գրքերը ստեղծվում են էներգաէֆեկտիվ ARM պրոցեսորների վրա։ Տվյալ տիպի սարքավորումների համար օգտագործվում են պրոցեսորներ, հատուկ պատրաստված սմարտֆոնների և բջջային ինտերնետ սարքավորումների համար։ Էլեկտրոնային գրքերի պրոցեսորները թողարկվում են հետևյալ ընկերությունները՝ Qualcomm, Broadcom, Freescale, Սամսունգ, TI, Marvell, VIA, Nvidia։

Ծրագրային մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորումներում սովորաբար օգտագործվում են Լինուքս ընտանիքի օպերացիոն համակարգերի տարբերակներ, օգտագործողի վերամշակված ինտերֆեյսով, որը սահամանափակում է կարդալու համար նախատեսված էլեկտրոնային գրքի հնարավորությունները։

Ժամանակակից սարքավորումներում օգտագործողին հասանելի ֆունկցիաները աստիճանաբար շատանում են, և, բացի գիրք կարդալուց, ծրագրային ապահովումը թույլ է տալիս դիտել ֆոտոալբոմներ, լսել երաժշտություն և նույնիսկ խաղալ պարզագույն համակարգչային խաղեր։

Sony Reader սարքավորման բնութագրի մեջ նշված է, որ որպես ներքին օպերացիոն համարկարգ օգտագործվում է ОС MontaVista Linux Professional Edition-ը։

Համեմատումը թղթե գրքերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեկտրոնային ընթերցիչի առավելություններից է համարվում տարողունակությունը․ մեկ ընթերցիչում կարելի է պահել հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր գրքեր

Առավելությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոմպակտությունը և դյուրակիրությունը։ Մի սարքավորման մեջ կարող են պահվել հարյուրավոր և հազարավոր գրքեր։ Բացի դրանից, սարքավորումը սովորաբար ավելի թեթև ու փոքր է թղթե գրքից։
  2. Պատկերի կարգավորում․ օգտագործողի ցանկությամբ կարելի է փոփոխել շրիֆտի թե չափը, թե ֆորմատը։ Շրիֆտի չափերի փոփոխումը հնարավորություն է տալիս կարդալ այնպիսի մարդկանց, որոնք գրքի մանր տառերը չեն կարողանում կարդալ։
  3. Հավելյալ հնարավորություններ․ սարքավորման մեջ կարող է իրականացվել փնտրում տեքստով, հիպերլինքերով անցումներ, ժամանակային նշումներով դիտումներ, էլեկտրոնային գրանցում, բառարան։ Ներկառուցված ծրագրերը՝ ձայնի սինթեզատորները թույլ են տալիս կարդալ տեքստը։ Էլեկտրոնային ընթերցիչը թույլ է տալիս ոչ միայն կարդալ տեքստերը, այլ նաև ցուցադրել անիմացիոն պատկերները, մուլտիմեդային տեսահոլովակները կամ ձայնարկել աուդիոգրքերը։
  4. Տեքստի գինը․ շատ գրքեր էլեկտրոնային տեսքով անվճար են կամ ավելի էժան քան թղթից գրքերը։
  5. Հասանելիությունը․ ինտերնետի առկայության դեպքում տեքստերը ցանկացած ժամանակ պատրաստ են ներբեռնմանը համապատասխան կայքերից (Էլեկտրոնային գրադարաններից)։
  6. Էկոլոգիականությունը․ էլեկտրոնային գրքերում տեքստը կարդալու համար անհրաժեշտ չէ թուղթ, որի արտադրման համար հատում են անտառները։
  7. Անվտանգությունը աստմայով հիվանդների, ալերգիկների, տան և թղթի փոշուց զգայունների համար։

Թերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. TFT էլեկտրոնային գրքերը ունեն մարդու տեսողության վրա վատ ազդեցություն համակարգչի նման (ներկայում շատ քիչ ընթերցիչներ ունեն TFT էկրաններ)։
  2. Պատկերի համեմատաբար ոչ այնքան բարձր որակը համեմատելի չէ թղթե գրքեր հետ, որոնք ստեղծվում են բարձրորակ թղթի վրա։
  3. Ինչպես ցանկացած էլեկտրոնային սարք, էլեկտրոնային գրքերը կարդալու համար նախատեսված սարքը, շատ ավելի զգայուն է ֆիզիկական ազդեցություններին(վնասվելուն), քան թղթե գրքերը։
  4. Բարձր գինը։
  5. Հրապարակողների մի մասը գրքի էլեկտրոնային տարբերակը թողարկում են որոշ ուշացմամբ։ Գրքերի մի մասն էլ ընդհանրապես պաշտոնապես չեն հրապարակվում էլեկտրոնային տեսքով։
  6. Մոդելների մի մասում օգտագործվում է DRM կիրառական սահմանափակումներ, այդ թվում բարեխիղճ օգատագործումը, այսպիսով DRM-ի կիրառումը բերում է այնպիսի իրավիճակի, որ ցանկացած գիրք ցանկացած սարքի վրա կարդալ չի կարելի։ Վառ օրինակ է հանդիսանում լեգալ գնված գրքերի տարածական ջնջելը օգտագործողների սարքերից։ Այնուամենայնիվ, քանի որ իրենից մեծ դժավարություն չի ներկայացնում էլեկտրոնային գիրք գնելը, որը DRM-ով չ ի(օրինակ fb2, rtf, txt և այլն), իսկ կոմուտացիոն հնարավորություններով օժտված են ոչ բոլոր էլեկտրոնային գրքերը, դա հազիվ թե կարելի է համարել էլեկտրոնային գրքերի թերությունը։
  7. Էլեկտրոնային գրքեր կարդալու սարքավորումները պահանջում են մարտկոցների պարբերական լիցքավորում։