Jump to content

Էլբասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Էլբասան
ալբ․՝ Elbasan
Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԵնթարկումԱլբանիա
Շրջան[[Էլբասան շրջան]]
ՀամայնքElbasan municipality?
Առաջին հիշատակումXV դար
Մակերես1290 կմ²
ԲԾՄ118 մ
Խոսվող լեզուներալբաներեն
Բնակչություն130 հազար մարդ (2011)
Խտություն77.52 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ3001–3006
Ավտոմոբիլային կոդEL
Պաշտոնական կայքelbasani.gov.al
Էլբասան (Ալբանիա)##
Էլբասան (Ալբանիա)

Էլբասան (ալբ․՝ Elbasani), քաղաք կենտրոնական Ալբանիայում։ Այն տեղակայված է Շկումբին գետի ափին՝ Էլբասան տարածաշրջանում։ Այն Ալբանիայի ամենամեծ քաղաքներից մեկն է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Էլբասանը արևելյան և միջնադարյան շենքերի, նեղ փողոցների ու լայն շուկաների խառնուրդ էր։ Այդ ժամանակ բնակչությունը կազմում էր մոտ 15,000 մարդ։

Անգլիացի լրագրող Ջեյմս Բուրչիերը 1911 թվականի իր Էլբասան այցի ժամանակ նշել է. «Բնակչությունը նշում էր Բաիրամը կենտրոնական հատվածում. հիանալի երաժիշտներ էին շրջում քաղաքում, ֆլեյտա և թմբուկ նվագողներ, ծանրամարտիկներ, ովքեր այդպիսով գումար էին աշխատում։ Քաղաքում հրաշալի մթնոլորտ է տիրում»։

Հին և վաղ բյուզանդական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոցի ավանդական մաս

2010 թվականի օգոստոսին հնագետները հայտնաբերեցին երկու գերեզմաններ Էլբասան ամրոցի պատերի մոտ[1]։ Մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում Մանսիո Սկամպա կոչվող առևտրական վայրը, որը ներկայիս Էլբասանի տարածքում է, հռոմեական երկու կարևոր ճանապարհների հանգույցն էր։ Այն միացնում էր Ադրիատիկ ծովը Հելլեսպոնտին։ Մեր թվարկության 4-րդ դարից հետո այս տարածքը պաշտպանվել էր հռոմեական ամրոցներով, որոնք զբաղեցնում էին մոտ 3002 մետր[2]։ Քաղաքը հայտնվում է ուշ անտիկ շրջանում։

Որպես քաղաք լայն գետի ափին՝ այն խոցելի էր հարձակումների համար, սակայն Հուստինիանոս Ան քայլեր ձեռնարկեց ամրոցները բարեփոխելու համար։ Քաղաքը դիմակայեց բուլղարացիների, օստոգոթերի հարձակումները և նշվեց Պրոկոպիոս Կեսարացու աշխատանքներում։

Օսմանյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքը համարվում էր լքված, մինչև օսմանցիներն այնտեղ ռազմական ճամբար կառուցեցին՝ հետևելով Մահմեդ Երկրորդ սուլթանի` 1944 թվականին տված հրամանին։ Մահմեդը կառուցեց հսկա քառակուսի ամրոց` խորը փոսերով և երեք դարպասներով։ Նա անվանեց այն Էլբասան, որ թուրքերեն նշանակում էր «ջախջախիչ բռունցք»։ Նա այն կառուցել էր Սկանդերբերգը գրավելու նպատակով օսմանացիների և ալբանների պատերազմի ժամանակաշրջանում։ 1497 թվականին Սկոպյեից, Օհրիդից, Սերեսից և Կաստորիայից բազմաթիվ քրիստոնյաներ բռնի կերպով աքսորվեցին Էլբասան։ 1864 թվականին Էլբասանի ամրոցը դարձավ Վիլայեթի եկեղեցու մի մասը։ 20-րդ դարի սկզբին Էլբասանում ապրող 15,000 մարդ էր հաշվվում[3]։

1909 թվականին՝ Ստամբուլում երիտթուրքերի հեղափոխությունից հետո, ալբանական Ազգային կոնգրես ստեղծվեց Էլբասանում կրթական և մշակութային հարցեր քննարկելու համար։ Կենտրոնական և հարավայի Ալբանիայի պատվիրակները դրական եզրակացության եկան կոնգրեսում, որ օգտագործվի լատինական այբուբեն, այլ ոչ թե արաբական գրերը ալբաներենով։ Էլբասանում ապրում էին թուրքեր, արաբներ, հայեր և հրեաներ։

Ալբանիայի անկախությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնապատկեր

Էլբասանում հիմնադրվեց առաջին դպրոցը։ Առաջին բալկանյան պատերազմի ընթացքում այն գրավվեց սերբերի կողմից 1912 թվականի նոյեմբերի 29-ին։ 1913 թվականին նրանք նահանջեցին Էլբասանից ավստրոհունգարական վերջնագրի արդյունքում։

1914-1918 թվականներին Էլբասանը հաջողությամբ գրավվեց սերբերի, բուլղարացիների, ավստրիացիների և իտալացիների կողմից։ Ալբանիայի գրավման ժամանակ բուլղարացիները 1916 թվականի հունվարի 29-ին գրավեցին նաև Էլբասանը։ 1916 թվականի հունիսից մինչև 1917 թվականը Ստանիսլավ Նյումանը կռվեց ավստրիացիների հետ այնտեղ։

Արդյունաբերական զարգացումը քաղաքում սկսվեց Ահմեդ Զոգուի ժամանակաշրջանում, երբ հիմնադրվեցին տոբակոյի և ալկոհոլային գործարաններ։

Քաղաքը նշանավոր է նաև իր լավ հասարակական շենքերով, առաջադեմ կրթական համալիրներով, հասարակական պարտեզներով և փայտաշեն խանությներով։ Պատերազմական վնասներ կրելուց հետո կոմունիստական ժամանակահատվածում կատարվեց նաև արդյունաբերական զարգացում, որը խթանեց 75,000 նոր բնակիչներով քաղաքը լրացնելուն։ Այս գործընթացի վերջաբանը մետաղաձուլական հսկա համալիրի կառուցում էր 1970-ական թվականներին։

Մշակույթ և կրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբասանը գրավված է եղել մի շարք տարբեր խմբերից՝ այդ թվում և սերբերի, բուլղարացիների, ավստրիացիների և իտալացիների կողմից։ Էլբասանը մնացել է իսլամի կենտրոնը Ալբանիայում նույնիսկ Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում։ 1908 թվականին տեղի ունեցած խորհրդից հետո որոշվեց օգտագործել լատիներեն այբուբենը ալբաներեն գրելու համար։

Քաղաքի մեջտեղում կառուցված է Սուրբ Մերի եկեղեցին։ Այն կառուցվել է 1830 թվականին, սակայն մասամբ այրվել է 1819 թվականին։ Օնուֆրիի նկարները և որմնանկարները վերականգնվել են Դավիթ Սելենացիասի կողմից։ Եկեղեցին եղել է կարևոր կրոնական ու մշակութային կենտրոն։

Էլբասանը Ալբանիայի ազգային եկեղեցիների կազմակերպության տունն է, որ հիմնադրվել է 1955 թվականին։ Էլբասանը նաև կաթոլիկ եկեղեցու կենտրոնն է։

Էլբասանում կան 4 թանգարաններ

  • Ազգային թանգարան (1982)
  • Կոստանդին Կրիստոֆորիդիի տուն
  • Նորմալ դպրոցի թանգարան
  • Պատերազմի թանգարան

Էլբասանը «ամառային օրեր» փառատոնի անցկացման վայրն է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական զարգացումը սկսվեց Ահմեդ Զոգուի ռեժիմի շրջանում և ավարտվեց կոմունիստական շրջանում։ Քաղաքը համբավ ձեռք է բերել 1974 թվականին չինացիների կողմից պողպատի գործարանի կառուցումից հետո։ Կառուցվեցին նաև այլ գործարաններ, և դա էր պատճառը, որ հիմա քաղաքը տառապում է աղտոտվածությունից։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբասանի քույր քաղաքներն են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ֆատմիր Պոպյա». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  2. Գիլիան Գլոյեր
  3. Ռոզա Մունիս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլբասան» հոդվածին։