Jump to content

Էլարա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլարա
(Յուպիտեր VII)
Elara
Էլարան նկարչի պատկերացմամբ
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է2 հունվար 1905[1][2] թ. (Չարլզ Պերրայնի կողմից)
Բացարձակ մեծություն (H)16,6[3][4]
Հեռավորությունը Յուպիտեր11 740 000 կմ[5]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,2174[5]
Սիդերիկ պարբերություն259,64 օր[3]
Ուղեծրային արագություն3,27 կմ/վ
Թեքվածություն26,63° (խավարածրի հարթության նկատմամբ)
30.66° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3][5]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ43 կմ[4]
Մակերևույթի մակերես~23 200 կմ2
Ծավալ~333 000 կմ3
Զանգված8,7×1017 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրություն)[4]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,031 մ/վ2 (0,003 g)
2-րդ տիեզերական արագություն~0,052 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Ալբեդո0,04 (ենթադրություն)[4]
Մթնոլորտային տվյալներ

Էլարա (հուն․՝ Ἐλάρα), կամ Յուպիտեր VII, Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Էլարայի պատվին[6]։

Հայտնաբերումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուպիտերի անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է 1905 թվականին, հունվարի 2-ին Լիկի աստղադիտարանում[1][2]։ Պաշտոնական անվանումը ստացել է միայն 1975 թվականին։

Էլարան ավարտում է իր ուղեծիրը Յուպիտերի շուրջ 11 740 000 կմ հեռավորության վրա, 259,64 օրում[3]։ Ուղեծիրի շեղումը (էքսցենտրիսիտետ) կազմում է 0,22, տեղական լապլասի շեղման հարթությանը 26,6°[3]։ Էլարան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[3]։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։

Ֆիզիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլարան ունի միջին տրամագիծ՝ 86 կմ։ Խտությունը գնահատվում է 2,6 գ/սմ3։ Ենթադրաբար կազմված է սիլիկատային տեսակներից։ Վերին մակերեսը տաք է, ալբեդոն կազմում ՝ 0,04։ Աստղային մեծությունը հավասար է 16,3m։ 12 ժամվա ընթացքում կատարում է մեկ պտույտ իր շառավղի շուրջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Perrine, C. D. (1905 February 27). «Satellites of Jupiter». Harvard College Observatory Bulletin. 178.
  2. 2,0 2,1 Perrine, C. D. (1905). «The Seventh Satellite of Jupiter». Publications of the Astronomical Society of the Pacific. 17 (101): 62–63.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Planetary Satellite Physical Parameters». JPL (Solar System Dynamics). Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 Jacobson, R. A. (2000). «The orbits of outer Jovian satellites». Astronomical Journal. 120: 2679–2686. doi:10.1086/316817.
  6. Marsden, Brian G. (1975 թ․ հոկտեմբերի 7). «Satellites of Jupiter». International Astronomical Union. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին.